Ալեբաստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի կայսր Սեպտիմիուսի ալեբաստրե կիսանդրին, կապիտոլիական թանգարան, Հռոմ
Ժամանակակից կանթեղ իտալական ալեբաստրից (սպիտակ և դարչնագույն)
Ալեբաստրե լամպի հիմքը, տրամագիծը 13սմ

Ալեբաստր, (հուն. ἀλάβαστρος ), երկու տարբեր միներալների անվանում՝ գիպս[1] (երկջուր կալիցումի սուլֆատ CaSO4•2H2O) և կալցիտ[2] (կալցիումի կարբոնատ CaCO3): Այս երկու տեսակները բավականին տարբեր են իրենց կարծրությամբ։ Գիպսն այնքան փափուկ է, որ կարելի է եղունգով քերծել (ամրությունը Մոոսի սանդղակով 2), այն դեպքում երբ կալցիտը բավականին ամուր է (ամրությունը Մոոսի սանդղակով 3), բայց և այնպես հեշտությամբ քերծվում է դանակով։ Բացի դրանից կալցիտային ալեբաստրը բուռն ձևով փոխազդում է աղաթթվի հետ (HCl) այն դեպքում, երբ գիպսային ալեբաստրը աղաթթվի նկատմամբ իներտ է։ Երկուսի հետ էլ աշխատելը հեշտ է և երկուսն էլ մի փոքր լուծվում են ջրում։ Ալեբաստրից պատրաստած իրերը չեն կարող երկար գոյատևել դրսում, այդ իսկ պատճառով դրանք ծառայում են որպես ներքին հարդարման պարագաներ։ Պատմության ընթացքում ալեբաստրն օգտագործվել է որպես հումք դեկորատիվ արվեստի գործեր[3] պատրաստելու համար։

Կալցիտային ալեբաստրից պատրաստած օծանելիքի սրվակ Թութանհամոնի դամբարանից, (Ք.ա. 1323 թվական), վերևում պահապան երեք աստվածուհիներն են՝ տարբեր թագերով երկու օձ և նրանց մեջտեղում անգղ

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեբաստր» բառը գոյություն ունի շատ լեզուներում, օրինակ անգլերենում՝ «alabaster», ֆրանսերենում՝ «albâtre»: Ենթադրվում է, որ այն առաջացել է լատիներենalabaster») և հունարենalabastros» կամ «alabastos») բառերից, որոնք ալեբաստրից պատրաստված սրվակների[4] անվանումներն էին։ Համաձայն մի այլ տարբերակի «αλαβαστρος» բառը հին հունարենով նշանակում է «սպիտակ» , որտեղից էլ առաջացել է նյութի անվանումը, որից ստանում էին գիպսե ձուլվածքներ, ինչպես նաև այդ նյութի համար հումք հանդիսացող գիպսաքարի անվանումը։ Անունը կարող է բխել նաև հին եգիպտական « a labaste » - ից, որը վերաբերում է եգիպտական աստվածուհի Բաստի անոթներին։ Նա ներկայացված էր որպես էգ առյուծ, և հաճախ այդ անոթների գագաթներին առյուծներ էին քանդակած[5][6]։ Հին հռոմեական հեղինակների կողմից առաջարկվում է այլ ստուգաբանություն, ալեբաստրն իր անունն ստացել է երբեմն հակասական կերպով նկարագրած Հին Եգիպտոսի Alabastron քաղաքի պատվին, որի գտնվելու վայրը հայտնի չէ[7][8]։ Ամեն դեպքում անվան ծագումնաբանությունը հստակ չէ, ենթադրություններ կան, որ այն ունի արաբական արմատներ։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ալեբաստրը ձյունաճերմակ նյութ է, բայց հաճախ են հանդիպում խառնուրդներով տարատեսակներ, օրինակ երկաթի օքսիդի (Fe2O3) պարունակությունը նրան տալիս է շագանակագույն երանգ, որը քարի մեջ տարածվում է ամպի քուլաների նման։ Ալեբաստրի մեջ կալցիտի խառնուրդների պարունակությունը նրան տալիս է կոշտություն, Փարիզում նրան երբեմն անվանում են «գիպսաքար»։ Ալեբաստրի փափուկությունը թույլ է տալիս հեշտությամբ այն փորագրել, սակայն ջրում լուծելիությունը թույլ չի տալիս նրան օգտագործել բացօթյա աշխատանքների համար։ Եթե հարթ, փայլուն մակերևույթով ալեբաստրը հաճախ լվանան, ապա այն կկորցնի իր գեղեցիկ տեսքը, կդառնա անփայլ, անհարթ մակերևույթով, կկորցնի իր թափանցիկությունը.[9]: Ալեբաստրի ավելի լավ տեսակները գործածվում են որպես դեկորատիվ քարեր, հատկապես եկեղեցական ձևավորման և աստիճանների ու սրահների բազրիքների համար։

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական ալեբաստրն ակտիվորեն արդյունահանվել է Սուեցի և Ասիուտի մոտակայքում։ Թել Էլ Ամարնա անապատում հայտնաբերված են շատ հին քարհանքեր։ Ալժիրի օնիքս մարմարը արդյունահանվել է Օրան նահանգում։ Մեքսիկայի Պուեբլ քաղաքի մոտ տեղակայված են նուրբ կանաչ գույնի ալեբաստերի հայտնի հանքերը։ Օնիքս մարմարի հանքավայրեր կան նաև Թեհուականի տարածքում, ինչպես նաև Կալիֆոռնիա, Արիզոնա, Յուտա, Կոլորադո և Վիրջինիա նահանգներում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեբաստրից պատուհաններ սբ. Մարիամ եկեղեցի, Մորելյա, Իսպանիա (կառուցվել է 13-16 դարերում)

Կալցիտային ալեբաստր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալցիտային ալեբաստրը հիշատակվում է Աստվածաշնչում, որտեղ անվանվում է «Արևելյան ալեբաստր», քանի որ նրանրց պատրաստված արտադրանքն այն ժամանակ բերվում էր Մերձավոր Արևելքից։ Այս «արևելյան» ալեբաստրը շատ բարձր էր գնահատվում և օգտագործվում էր օծանելիքի ու քսուքների համար նախատեսված սրվակներ պատրաստելու համար, որոնց անվանում էին «alabastra» և որը նույնպես կարող էր լինել ալեբաստրի անվան ծագման աղբյուր։

Ալեբաստրն օգտագործվել է Եգիպտոսում թաղման անոթներ, տարբեր կրոնական և սգո պարագաներ ապատրաստելու համար։ Լիբանանի Ջոն Սոունի թանգարանում տեղակայված շքեղ սարկոֆագը, որը կառուցվել է կալցիտային ալեբաստրի ամբողջական կտորից, հայտնաբերվել է Ջովանի Բելցոնիի կողմից 1817 թվականին, Թեբե քաղաքի մոտակայքում, Սիտ Առաջինի գերեզմանոցում։ Սարկոֆագը ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի համար ճարտարապետ Ջոն Սոունի կողմից։

Բարակ թերթերով կտրտած ալեբաստրը բավականին թափանցիկ է, որպեսզի այն օգտագործեն որպես ոչ մեծ պատուհանների ապակիներ։ Որպես այդպիսին այն օգտագործվել է միջնադարյան եկեղեցիներում, հատկապես Իտալիայում։ Ալեբաստրի մեծ թերթեր օգտագործվել են նաև Լոս Անջելեսի տաճարում (օծված 2002 թվականին)։ Տաճարը ապահովված է հատուկ սառեցման համակարգով, որպեսզի խուսափեն ալեբաստրի թերթերի գերտաքանալուց, դրանից նրանք դառնում են անթափանց։

Կալցիտային ալեբաստրը հանդիսանում է կրաքարային քարանձավների հատակին ու պատերին գոյացած ստալագմիտային նստվածքային հանքանյութ, կամ տրավերտինի մի տեսակ, որը ձևավորվում է կրաքարային ջրերի հոսքերով։ Նրա հարակից շերտերի տեղաշարժը հանգեցնում է ժապավենաձև պատկերի առաջացմանը, որը կարող ենք տեսնել, երբ կտրում ենք մարմարը, այդ պատճառով այս քարը հաճախ անվանում են մարմարե օնիքս, կամ օնիքսալեբաստր, իսկ երբեմն էլ ուղղակի օնիքս։ Բայց և այնպես այս անվանումը ճիշտ չէ, քանի որ օնիքսն հանդիսանում է քվարցի տարատեսակ։

Գիպսային ալեբաստր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր օրերում, եթե «ալեբաստր» տերմինն օգտագործվում է առանց ճշգրտման, ուրեմն դա նշանակում է «գիպսային ալեբաստր»։ Այս հանքանյութը մշակվում է աշխարհի շատ երկրներում։ Սիրիայի[10] Թել Բրակ (հնում՝ Նագար) քաղաքում գիպսե ալեբաստրից պատրաստված հազարավոր ապրանքներ են գտնվել, որոնք պատկանում են Ք.ա. 4-րդ հազարամյակին։ Միջագետքում գտնված գիպսե ալեբաստրից արձանիկը, որը ենթադրաբար Աբու աստծո պատկերն է, պատկանում է Ք.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսին[11]։

Այսօր գիպսաքարը (ալեբաստր) հանդիսանում է գիպսի արտադրության հիմնական հումքը։ Սկզբում բնական քարը ենթարկում են ջերմային մշակման 150—180 °C ջերմաստիճանում, ոչ հերմետիկ փակված ապպարատներում, որի արդյունքում երկջուր կալցիումի սուլֆատը (CaSO4•2H2O) ջրազրկվելու արդյունքում վեր է ածվում կեսջրյա գիպսի (CaSO4•0,5H2O)՝ գիպսի β մոդիֆիկացիա։ Որից հետո մանրացնում են մինչև փոշենման զանգված, սա մեր շինարարական գիպսն է, կամ ալեբաստրը։ Ավելի նուրբ մանրացման դեպքում ստանում են կաղապարման գիպս։ Քիմիապես մաքուր հումքի վերամշակումից ստանում են բժշկական գիպս։

Հերմետիկ փակ ապպարատներում ցածր ջերմաստիճանային մշակման արդյունքում (95-100 °C), աղալուց հետո ստանում են բարձր ամրություն ունեցող գիպս։

Գիպսի փոշին ջրի հետ խառնելիս արագ պնդանում է (20-60 րոպե), նորից վերածվելով երկջուր գիպսի։ Պրոցեսի ընթացքում անջատվում է ջերմություն և նկատվում ծավալի աննշան աճ։ Բայց ստացված երկրորդային գիպսաքարն ունի արդեն հավասարաչափ բաշխված մանրաբյուրեղային կառուցվածք, կախված հումքից ունենում է սպիտակի տարբեր երանգներ, թափանցիկ չէ, միկրոծակոտկեն է։ Գիպսի այս հատկությունները լայն կիրառություն են գտել մարդու գործունեության տարբեր ոլորտներում։

Կալցիտային ալեբաստրից սկուտեղ Հին եգիպտական գերեզմանից

Սև ալեբաստր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդոմ քաղաքից ոչ հեռու (ԱՄՆ Օկլահոմա նահանգ) գտնվում է բնական գիպսային քարանձավների տարածք, Ալեբաստրյան քարանձավներ, որոնցում գիպսի մեծ մասը գտնվում է ալեբաստրի ձևով։ Այդ տարածքում հայտնաբերվել են ալեբաստրի մի քանի տեսակներ, այդ թվում վարդագույն, սպիտակ և եզակի սև տարատեսակը։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից ալեբաստրը մարդուն գրավել է իր գեղեցկությամբ և վերամշակման հեշտությամբ։ Նրանից քանդակել են տարբեր քանդակներ և տարբեր նշանակություն ունեցող անոթներ, իսկ անգույն բյուրեղային գիպսի բարակ թիթեղներն օգտագործվել են պատուհաններն ապակեպատելու համար։ Դարերի ընթացքում կորել է այն պահը, թե երբ են մարդիկ սովորել ստանալ ջրի հետ պնդացող գիպսի փոշին, որն անվանում էին նաև «ալեբաստր», բայց հայտնի է, որ ոչ միայն հին հույները, հռոմեացիները և եգիպտացիներն էին տիրապետում այդ տեխնոլոգիային, այլև նրանցից շատ ավելի վաղ Փոքր և Միջին Ասիայում ալեբաստրն արդեն կիրառում էին շինարարության մեջ և արվեստում։

Վերջերս դադարել են շինարարական գիպսին «ալեբաստր» անվանել, այն հնացել է և չի օգտագործվում շինանյութերի անվանակարգում։

Ժամանակակից շինարարական գիպսը սպիտակ, դեղնավուն, բաց վարդագույն կամ բաց մոխրագույն փոշի է, ավազի մասնաբաժնի զգալի քանակությամբ, որը սովարաբար վաճառվում է թղթե տոպրակներով։

Շինարարության մեջ գիպսը կիրառվում է.

  • շինության ներսի պատերն ու առաստաղը սվաղելու համար, եթե հարաբերական խոնավությունը չի գերազանցում 60 %, խոնավ տարածքներում գիպսը վերջիվերջո թափվում է
  • տարբեր տեսակի ծեփամածուկների բաղադրամաս է
  • միջնորմ պանելների արտադրության մեջ
  • չոր սվաղի (գիպսակարտոն) արտադրությունում
  • օդափոխիչ համակարգերում
  • արբոլիտ (շինարարական քար) ստանալու համար
  • գիպսաթելիկավոր և տաշեղավոր սալաքարեր ստանալու համար, որոնք նախատեսված են միջնորմների համար։

Կիրառվում է նաև քանդակագործության, ճարտարապետության, ոսկերչության մեջ, հալքանոթների և ջրակլանիչ անոթների պատրաստման համար և բազմաթիվ այլ տեխնիկական աշխատանքներ կատարելիս։ Օգտագործվում է նաև ստոմատոլոգիայում և բժշկության բնագավառում, և ի տարբերություն բարձր ամրության գիպսերի, այստեղ օգտագործվող գիպսի մեջ խոշորահատիկ ֆրակցիան ավելի շատ է, հետևաբար ավելի կարճ ժամանակում է պնդանում, ունի մեծ ադգեզիա (այլ մակերևույթներին կպչելու ընդունակություն) և փոքր ամրություն, գիպսերից ամենացածրասորտն ու ամենաէժանն է։

Չնայած գիպսի և նրա տեխնոլոգիաների հնությանը, արդյունաբերության և գիտության զարգացման ներկայիս պայմաններում գիպսին արժանի փոխարինող դեռ չի հայտնաբերվել։

Վիրավոր առյուծ, Աշուրբանիպալի առյուծի որսը, Ք.ա.7-րդ դար, Բրիտանական թանգարան
Քրիստոսի հարությունը, տիպիկ նոթինգհեմյան ալեբաստրե քանդակ, 1450–1490 թվականներ
Ռալֆ Ֆիտզերբերտ, ալեբաստր
Ռալֆի կինը, ալեբաստր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gypsum, Britannica, retrieved 8 January 2017
  2. More about alabaster and travertine, brief guide explaining the different use of these words by geologists, archaeologists, and those in the stone trade. Oxford University Museum of Natural History, 2012, [1]
  3. "Grove": R. W. Sanderson and Francis Cheetham. "Alabaster", Grove Art Online, Oxford Art Online, Oxford University Press, accessed 13 March 2013, subscriber link.
  4. Alabastos, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Perseus
  5. alabaster - definition at YourDictionary
  6. "alabaster", Merriam-Webster Online Dictionary
  7. Sir John Gardner Wilkinson (1828). Materia hieroglyphica. Malta: privately printed. էջ 22. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  8. Alfred Lucas, John Richard Harris (2011). Ancient Egyptian Materials and Industries (reprint of 4th edition (1962), revised from first (1926) ed.). Mineola, NY: Dover Publications. էջ 60. ISBN 9780486404462. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  9. Griswold, John (2000 թ․ սեպտեմբեր). «Care of Alabaster» (PDF). Conserve O Gram. 15: 4 – via National Park Service.
  10. The Metropolitan Museum of Art — Eye idol
  11. The Metropolitan Museum of Art — Standing male worshiper

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեբաստր» հոդվածին։