Պուեբլա դե Սարագոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Պուեբլա դե Սարագոսա
Դրոշ Զինանշան
Bandera de Puebla de Zaragoza.png Escudo de Puebla de los Ángeles (Puebla de Zaragoza).svg

Catedral puebla nocturna.jpg
Կոորդինատներ: 19°3′5″ հս․ լ. 98°13′4″ ամ. ե. / 19.05139° հս․. լ. 98.21778° ավ. ե. / 19.05139; 98.21778
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էապրիլի 16, 1531 թ.
Մակերես546 կմ²
ԲԾՄ2135±1 մետր
Բնակչություն1 434 062 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ221 / 222
Փոստային ինդեքսներ72000
Պաշտոնական կայքpuebladezaragoza.gob.mx/joomla/
##Պուեբլա դե Սարագոսա (Մեքսիկա)
Red pog.png

Պուեբլա (իսպ.՝ Puebla), քաղաք Մեքսիկայում, Պուեբլա նահանգի մայրաքաղաքը: Պաշտոնական ամբողջական անվանումն է Հերոսական Պուեբլա դե Սարագոսա (իսպ.՝ Heroica Puebla de Zaragoza): Նախկին անունը եղել է Պուեբլա դե լոս Անխելոս (իսպ.՝ Puebla de los Ángeles), ինչի առիթով կոչվում է նաև Անխելոպոլիս (իսպ.՝ Angelópolis, բառացի` հրեշտակների քաղաք):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութատիրական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագետների տվյալներով մինչկոլումբոսյան շրջանում ներկայիս Պուեբլայի տարածքը բնակեցված չի եղել: Այն հիմնականում հարթակ է եղել Ծաղկային պատերազմների` մեզոամերիկյան քաղաք-պետությունների միջև կրոնական հակամարտությունների, որի նպատակն էր գերիներ վերցնել կանիբալիզմի և մարդկային զոհաբերությունների նպատակով:

Քաղաքը հիմնադրվել է 1531 թվականի ապրիլի 16-ին որպես առևտրական կենտրոն և ռազմական հենակետ Վերակրուսի և Մեխիկոյի միջև: Հաջորդ տարվա գարնանը սկզբնական բնակչությունը գրեթե ամբողջությամբ ոչնչանում է Սան Ֆրանցիսկո գետի հեղեղումից, ինչից հետո ոչ մեծ թվով փրկված քաղաքացիները հաստատվում են ավելի բարձր հատվածում: Պատմաբանները քաղաքի անվան երկու մեկնաբանություն են առաջ քաշում, որոնք ունեն փաստացի ապացույց: Առաջին վարկածի համաձայն` անվանումն առաջացել է cartas puebla (Գրություն բնակեցման մասին) արտահայտությունից: Գրություններով իսպանացի հոգևորականները թույլ էին տալիս կոնկիստադորներին հիմնել նոր քաղաք: Երկրորդ վարկածը վկայում է, որ անունն առաջացել է ֆրանցիսկյան հոգևորական Խուան դե լա Պուեբլայի անունից, ով Իսպանիայում զբաղվում էր միսիոներների ընտրությամբ, ովքեր պետք է ուղեկցեին քաղաքը հիմնած կոնկիստադորներին[1]:

Քաղաքի զարգացումն արագացնելու նպատակով իսպանական կառավարությունը Պուեբլան իր շրջակա տարածքով հռչակում է գաղութարաներից ազատ տարածք, ինչը դեպի քաղաք է գրավում ոչ հարուստ բազմաթիվ բնակիչների: Գաղութարարների հոսքը, գյուղատնտեսության համար բարենպաստ կլիման և աշխարհագրական հարմար դիրքը նպաստեցին քաղաքի աճին:

16-րդ դարի վերջին Պուեբլան Մեխիկոյից հետո դարձավ իր չափերով ու նշանակությամբ երկրորդ քաղաքը Նոր Իսպանիայում[2]: 17-րդ և 18-րդ դարերում քաղաքը շարունակում էր բարեհաջող զարգանալ: Այնտեղ կառուցվում են շատ շինություններ, շատրվաններ, սալահատակվում են հիմնական փողոցները:

Մեքսիկայի անկախության պատերազմը քիչ է վնասում քաղաքին: Քաղաքի բնակիչները հիմնականում աջակցում են անջատողականներին, իսկ ոչ մեծ թվով պահպանողականները լքում են քաղաքը, նրանց ունեցվածքն էլ բռնագրավվում է:

Մեքսիկայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուեբլայի գրավումը ֆրանսիացիների կողմից, 1863 թվականի մարտ

Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ Պուեբլան հսկում են ամերիկյան զորքերը գեներալ Ուինֆիլդ Սքոթի գլխավորությամբ: Սակայն հետո ամերիկյան կայազորը հայտնվում է դժվարին իրավիճակում. մեքսիկացիները գրեթե երկու ամիս պաշարում են քաղաքը: Ամերիկացիներին օգնության հասած ուժերի տեղ հասնելուց հետո պաշարումը դադարեցվում է, և քաղաքը մինչև պատերազմի ավարտը մնում է նրանց տիրապետության տակ:

1862 թվականի մայիսի 5-ին ֆրանս-մեքսիկական պատերազմի ժամանակ Պուեբլայի մոտ տեղի է ունենում ճակատամարտ, որում մեքսիկական բանակը Իգնասիո Սարագոսայի ղեկավարությամբ հաղթանակ է տանում ֆրանսիացիների` ավելի մեծ թվով ուժերի դեմ: Այդ զորավարի պատվին էլ Պուեբլա նահանգի կոնգրեսը քաղաքի անունը վերափոխում է Էրոիկա Պուեբլա դե Սարագոսա (իսպ.՝ Heroica Puebla de Zaragoza): Սակայն այս անվանումը հազվադեպ է օգտագործվում այն էլ միայն պաշտոնական որոշ գրություններում: Քաղաքի բնակիչները կիրառում են Պուեբլա դե լոս Անխելես կամ Անխելոպոլիս անվանումները, մինչդեռ մյուս մեքսիկացիները և լատինաամերկացիները քաղաքն անվանում են պարզապես Պուեբլա[1][3]: Մայիսի 5-ը Մեքսիկայում և ԱՄՆ-ի որոշ նահանգներում նշվում է որպես ազգային տոն, սակայն այն աշխատանքային չէ միայն Պուեբլայում[4][5]: 1863 թվականին ֆրանսիացիները կրկին հարձակվում են քաղաքի վրա, ինչն այս անգամ հաջողությամբ է պսակվում: Պուեբլան մնում է նրանց ձեռքում մինչև 1866 թվականի ռազմական գործողությունները: Հարձակումների ժամանակ քաղաքը զգալիորեն վնասվում է:

1910-1917 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Պուեբլան մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցնում:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Պուեբլան ինդուստրացման շրջան է ապրում: Զարգանում են հատկապես տեքսիլ, կոշկի և սննդի արդյունաբերությունը: Քաղաք են ժամանում ֆրանսիացիների, իտալացիների և գերմանացիների ներգաղթյալների հոսքեր: Չնայած 20-րդ դարում Գվադալախարան և Մոնտերեյը գերազանցում են Պուեբլային թե' բնակչության թվով և թե' տնտեսական նշանակությամբ, ներկայումս քաղաքը շարունակում է մնալ երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը:

1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքը հռչակել է Համաշխարհային ժառանգության քաղաք:

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 2 կմ բարձրության վրա` Պուեբլա հովտում: Այն բոլոր կողմերից շրջապատված է լեռներով և հրաբուխներով: Պուեբլայի առանձնահատկությունն այն է, որ այն միակ քաղաքն է աշխարհում, որ շրջապատված է 4 հրաբուխներով` Օրիսաբա (5747 մ), Պոպոկատեպետլ (5500 մ), Իստակսիուատլ (5220) և Մալինչե (4503 մ): Բոլոր 4 հրաբուխներն էլ Մեքսիկայի ամենաբարձր գագաթներն են և ամենաբարձրերից են Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆԴենալի և Կանադայի Լոգան լեռներից հետո:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուեբլան գտնվում է մերձարևադարձային մուսսոնային կլիմայի հարավային սահմանին: Նշանակալի ազդեցություն է թողնում կլիմայի վրա քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից (2000 մ): Ձմեռները տաք են և չոր, ամառները` շոգ ու անձրևային: Ջերմաստիճանի օրական տատանումները բավական մեծ են:

Պուեբլայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29.5
(85.1)
32.0
(89.6)
35.0
(95)
36.0
(96.8)
36.5
(97.7)
34.0
(93.2)
33.0
(91.4)
33.0
(91.4)
32.0
(89.6)
33.0
(91.4)
31.0
(87.8)
30.5
(86.9)
36.5
(97.7)
Միջին բարձր °C (°F) 23.0
(73.4)
23.9
(75)
25.9
(78.6)
27.5
(81.5)
28.0
(82.4)
26.4
(79.5)
25.3
(77.5)
25.3
(77.5)
24.8
(76.6)
24.8
(76.6)
24.4
(75.9)
23.6
(74.5)
25.2
(77.4)
Միջին օրական °C (°F) 13.9
(57)
15.0
(59)
17.1
(62.8)
19.0
(66.2)
19.8
(67.6)
19.4
(66.9)
18.4
(65.1)
18.4
(65.1)
18.2
(64.8)
17.3
(63.1)
15.8
(60.4)
14.5
(58.1)
17.2
(63)
Միջին ցածր °C (°F) 4.9
(40.8)
6.2
(43.2)
8.4
(47.1)
10.5
(50.9)
11.7
(53.1)
12.5
(54.5)
11.6
(52.9)
11.5
(52.7)
11.5
(52.7)
9.8
(49.6)
7.2
(45)
5.4
(41.7)
9.3
(48.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −5.5
(22.1)
−1.5
(29.3)
−2.0
(28.4)
1.0
(33.8)
5.0
(41)
5.0
(41)
4.0
(39.2)
4.5
(40.1)
0.0
(32)
2.0
(35.6)
−4.5
(23.9)
−6.0
(21.2)
−6.0
(21.2)
Տեղումներ մմ (դյույմ) 12.0
(0.472)
8.5
(0.335)
9.4
(0.37)
28.8
(1.134)
83.5
(3.287)
193.5
(7.618)
161.6
(6.362)
172.4
(6.787)
197.1
(7.76)
79.1
(3.114)
18.0
(0.709)
5.2
(0.205)
969.1
(38.154)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 1.6 1.7 2.4 6.2 12.7 18.2 17.9 18.2 18.7 10.0 3.1 1.2 111.9
% խոնավություն 53 53 47 52 55 63 67 68 65 62 52 60 58
Միջին ամսական արևային ժամ 268 262 286 269 257 202 212 217 184 241 256 256 2910
Աղբյուր #1: Servicio Meteorológico National (humidity 1981–2000)[6][7]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (sun, 1961–1990)[8]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի վիճակագրության ու աշխարհագրության ինստիտուտի տվյալներով Պուեբլայի բնակչությունը 2010 թվականին կազմել է 1.538.819 մարդ, իսկ ագլոմերացիան` մոտ 2.7 միլիոն մարդ: Քաղաքում և նրա շրջակայքում ապրում է Պուեբլա նահանգի բնակչության մոտ 47 %-ը.[9]: Պուեբլայի ագլոմերացիան չորրորդն է Մեքսիկայում Մեխիկոյից, Գվադալախարայից և Մոնտերեյից հետո:

Բնակիչների մոտ 90 %-ը կաթոլիկ է, մնացածը` հիմնականում աթեիստ: Բնակչության ճնշող մեծամասնությունը իսպանա-հնդկացիական մետիսներ են, կան նաև մեծ թվով գերմանացի և իտալացի ներգաղթյալների հետնորդներ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմքը կազմում է արդյունաբերությունը, որտեղ ձևավորվում է նահանգի համախառն ներքին արդյունքի 80 %-ը: Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են.

  • տեքսիլ
  • կոշիկի
  • սննդի
  • քիմիական
  • մետալուրգիա
  • ավտոպահեստամասերի արդյունաբերության:

Քաղաքի խոշոր գործատուներն են Volkswagen և Hylsa ընկերությունները:

Քաղաքային տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում զբոսաշրջությունը:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոբուսային կայարան Paradero Juárez-Serdán

Քաղաքը Սերդան եղբայրների միջազգային օդանավակայանով կապվում է արտաքին աշխարհին: Այն ունի տարեկան 264.000 մարդ շրջանառություն (2012): Օդանավակայանը հիմնականում օգտագործվում է փոքր բյուջեով ավիաընկերությունների կողմից չվերթեր կատարելու Մեքսիկայի խոշոր այլ քաղաքներ և ԱՄՆ: Հեռավոր չվերթերի համար քաղաքացիների հիմանական մասն օգտվում է 100 կմ հեռավորության վրա գտնվող Մեխիկոյի միջազգային օդանավակայանից:

Պուեբլայով են անցնում պետական նշանակության 150 (Մեխիկո-Վերակրուս) և 129 (Պուեբլա-Հալապա) մայրուղիները:

Հասարակական տրանսպորտը ներկայացված է մեծ թվով ավտոբուսային երթուղիներով, որոնք սպասարկում են մասնավոր կազմակերպությունները: 2013 թվականի փետրվարին գործարկվել է Red Urbana de Transporte Articulado (RUTA) էքսպրես ավտոբուսային երթուղին: 2014 թվականին նախատեսվում էր գործարկել այդպիսի ևս 2 գիծ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկացիների շրջանում Պուեբլան գաստրոնոմական մայրաքաղաքի համբավ է վայելում: Այն մեքսիկական խոհանոցի շատ կերակրատեսակների հայրենիքն է[10]:

  • Տաճար - օծվել է 1649 թվականին: Մեծությամբ երկրորդն է Մեքսիկայում: Հայտնի է խորանի թանկարժեք ձևավորմամբ, մարմարե սյուներով, որմնապատկերներով:
  • Ռոսարիո կապելա Սանտո Դոմինգո եկեղեցում: Բարոկկոյի գլուխգործոց է:
  • Ամպարո թանգարան - Հին Մեքսիկային նվիրված մասնավոր թանգարան է:
  • Սանտա Ռոսա մենաստան: Այստեղ են առաջին անգամ պատրաստել mole poblano շոկոլադե սոուսը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]