Դեկորատիվ արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դեկորատիվ արվեստ (լատ.՝ decoro-զարդարում եմ), պլաստիկ արվեստների բնագավառ, որը, ինչպես ճարտարապետությունն ու դիզայնը, ծառայում է միջավայրի գեղարվեստական ձևավորմանը, հարստացնում նրա գեղագիտական ու գաղափարա-կերպարային Էությունը։ Ընդգրկում է ճարտարապետության հետ անմիջականորեն կապված մոնումենտալ-դեկորատիվ արվեստը (ճարտարապետական դեկոր, որմնապատկերներ, հարթաքանդակներ, արձաններ, վիտրաժներ, խճանկարներ՝ կառույցների ճակատի և ինտերիերի համար, ինչպես և պարտեզապուրակային քանդակներ), դեկորատիվ-կիրառական արվեստը և ձևավորման արվեստը (տոնակատարությունների, թանգարանների ու ցուցահանդեսների, ցուցափեղկերի գեղարվեստական ձևավորում)։ Դեկորատիվ արվեստի ստեղծագործությունը (ի տարբերություն հաստոցայինի), որպես հիմնական կոմպոզիցիայի (հրապարակի, փողոցի, զբոսայգու, շենքի, ինչպես նաև ինտերիերի, զգեստի և այլն) տարր կամ մանրամասն, էական դեր է խաղում անսամբլի ծավալատարածական կերպարի կազմակերպման մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 333 CC-BY-SA-icon-80x15.png