Դեկոր
Արտաքին տեսք

Դեկոր (ֆրանսերեն՝ decor, լատիներեն՝ decoro - զարդարում եմ), կառույցի (ճակատի, ինտերիերի), առարկայի զարդարանքների համակարգ։
Լինում է պարզ (միագույն ներկում, մակերեսի միօրինակ մշակում) կամ բարդ (զարդի և պատկերի, քանդակի ու որմնազարդի, մշակվածքով և կազմությամբ տարբեր նյութերի զուգորդումներ)։
Ինչպես պարզ, այնպես էլ բարդ դեկորը հանդես գալով շենքերի, առարկաների ծավալատարածական կոմպոզիցիային ներդաշնակ, դառնում է նրա տարրը, շեշտում արտահայտչականությունը կամ նրան հաղորդում տեսողական վերակերպավորում՝ ուրույն մասշտաբային հարաբերություն, ռիթմ, կոլորիտ։ Դեկորը առանձին շենքերը կամ առարկաները անսամբլում տեսողականորեն միավորելու միջոց է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 332)։ |