Աղաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղաթթու
HCl molecule model-VdW surface.svg
Hydrochloric acid 30 percent.jpg
Մոլային զանգված 36,46 գ/մոլ գ/մոլ
Խտություն 1,19 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան -30 °C °C
Եռման ջերմաստիճան 48 °C °C
Գոյացան էնթալպիա -605,22 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
pKa -6,3±0,1
Դասակարգում
CAS համար 7647-01-0
PubChem 313
RTECS MW4025000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Աղաթթու կամ HCl, քլորաջրածնի լուծույթը ջրում, ուժեղ, միահիմն թթու։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլորաջրածինը ջրում լուծվելիս ստացվում է առավելագույնս 40 %-անոց աղաթթու, որի խտությունը p=1,19 գ/մլ։ Խիտ աղաթթուն խոնավ օդում ծխում է, քանի որ քլորաջրածինը ցնդում է ու անոթի բերանի մոտ ջրի գոլորշիների հետ աղաթթվի մանրագույն կաթիլներ է առաջացնում։

Աղաթթուն բաժակի մեջ

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղաթթուն օժտված է թթուներին բնորոշ բոլոր քիմիական հատկություններով.

  1. Փոխազդում է ջրածնից ձախ բոլոր մետաղների հետ.

Zn+2HCl=ZnCl2+H2

Fe+2HCl=FeCl2+H2

  • Փոխազդում է հիմնային և ամֆոտեր օքսիդների հետ.

CuO+2HCl=CuCl2+H2O

  • Փոխազդում է լուծելի և անլուծելի հիմքերի հետ.

Cu(OH)2+2HCl=CuCl2+2H2O

CaCO3+2HCl=CaCl2+H2O+CO2

  • AgNO3-ի հետ փոխազդելիս առաջացնում է AgCl լոռանման սպիտակ նստվածք, որը չի լուծվում ոչ ջրում, ոչ թթուներում.

HCl+AgNO3=AgCl+HNO3

Ag++Cl-=AgCl

այս ռեակցիան Cl--ի որակական ռեակցիան է, բացի AgCl և PbCl2-ից մնացած քլորիդները ջրում լուծելի են։

  • Աղաթթուն դրսևորում է վերականգնիչ հատկություն ուժեղ օքսիդիչների հետ.

4HCl+MnO2=MnCl2+Cl2↑+2H2O

6HCl+KClO3=KCl+3Cl2↑+3H2

Աղաթթվի աղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Hazard C.svg

KClO3-ի բաղադրությունը պարզաբանել է ֆրանսիացի գիտնական Բերթոլեն (ի պատիվ իրեն կոչվում է բերթոլետյան աղ), այն հալվում է 334°С-ում։ Նա քլորի ամենակարևոր և տարածված թթվածնավոր աղն է։ Այն անգույն ջրում լավ լուծվող նյութ է։

2KClO3→ (t,MnO2)2KCl+3O2↑ առանց կատալիզատորի- 4KClO3=3KClO4+KCl

Երբ քլորը փոխազդում է Ca(OH)2-ի հետ, առաջացնում է քլորակիր կամ սպիտակեցնող կիր՝ քլորի հոտով փխրուն սպիտակ փոշի, ուժեղ օքսիդիչ, օգտագործվում է բամբակյա գործվածքների, ղթի սպիտակեցման համար, ինչպես նաև կանխարգելիչ միջոց է զանազան վարակիչ բակտերիաների հնարավոր տարածման դեմ.

2Cl2+2Ca(OH)2=Ca(ClO)2+CaCl2+2H2O

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «աղաթթու» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։