Քլորաջրածին
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |



Քլորաջրածին, անգույն, ջերմակայուն թունավոր գազ է (նորմալ պայմաններում)՝ սուր հոտով, գոլորշիանում է խոնավ օդում, հեշտությամբ լուծվում է ջրում (մինչև 500 ծավալ գազ ջրի ծավալում)՝ առաջացնելով աղաթթու։ Պինդ վիճակում գոյություն ունի երկու բյուրեղային մոդիֆիկացիաների տեսքով՝ ռոմբային, կայուն -174.75 °C-ից ցածր ջերմաստիճանում, և խորանարդային։
Ֆիզիկական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլորաջրածինը անգույն, սուր հոտով գազ է, ջրում շատ լավ է լուծվում, 1,3 անգամ ծանր է օդից։ Խոնավ օդում այն ծխում է։ Եռում է -85°С-ում, tհալ=-114°С։ 0°C-ում 1 ծավալ ջրում լուծվում է 500 ծավալ քլորաջրածին։
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1. Արդյունաբերության մեջ սինթեզով.
H2 + Cl2 = 2HCl
2. Լաբորատորիայում ստանում են քլորիդների և խիտ ծծմբական թթվի փոխազդեցությունից.
2NaClչոր + H2SO4խիտ = NaHSO4 + HCl↑
2NaClչոր + H2SO4խիտ = Na2SO4+ 2HCl↑
3. Քլորաջրածին կարող ենք ստանալ նաև բարդ նյութերի հիդրոլիզից.
PCl5 + H2O → POCl3 + 2HCl↑
R-COCl + H-OH → R-COOH + HCl↑
H2O + O = SCl2 → SO2 + 2HCl↑
Քիմիական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1. Փոխազդում է մետաղների հետ.
Mg + 2HCl → MgCl2 + H2↑
FeO + 2HCl → FeCl2 + H2O
MnO2 + 4HCl → MnCl2 + Cl2↑ + 2H2O
2. Փոխազդում է թթվածնի հետ.
4HCl + O2 → 2H2O + 2Cl2↑
3. Փոխազդելով պղնձի հետ առաջացնում է կոմպլեքս միացություններ.
2Cu + 4HCl → 2H[CuCl2] + H2↑
4H3O+ + 3Cl− + NO3− ⇌ NOCl + Cl2 + 6H2O
3Pt + 4HNO3 + 18HCl → 3H2[PtCl6] + 4NO↑ + 8H2O
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլորաջրածին» հոդվածին։ |
| ||||||||||