Կալիումի պերմանգանատ
Կալիումի պերմանգանատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | կալիումի պերմանգանատ |
Քիմիական բանաձև | KMnO₄ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | պինդ (փխրուն բյուրեղներ) |
Մոլային զանգված | 2,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 2,703 գ/սմ³ գ/սմ³ |
Ջերմային հատկություններ | |
Կազմալուծման ջերմաստիճան | 240 °C |
Մոլյար ջերմատարողություն | 119,2 Ջ/(մոլ•Կ) Ջ/(մոլ•Կ) |
Գոյացան էնթալպիա | −813,4 կՋ/մոլ կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 6,38 (20 °C) գ/100 մլ |
Դասակարգում | |
CAS համար | 7722-64-7 |
PubChem | 516875 |
EINECS համար | 231-760-3 |
SMILES | [O-][Mn](=O)(=O)=O.[K+] |
ЕС | 231-760-3 |
RTECS | SD6475000 |
ChEBI | 22810 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կալիումի պերմանգանատը (կալիումի գերմանգանատը, լատին․՝ Kalii permanganas) պերմանգանական թթվի կալիումական աղ է։ Քիմիական բանաձևն է KMnO4։ Մուգ մանուշակագույն (համարյա սև), մետաղական փայլով բյուրեղ է, խտությունը՝ 2703 կգ/մ3։ 100 գ ջրում 20 °C-ում լուծվում է 6, 4 գ։ Լուծվում է նաև մեթանոլում, քացախաթթվում և ացետոնում։ 240 °C-ում առանց հալվելու քայքայվում է՝ անջատելով թթվածին։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուժեղ օքսիդիչ է. թթվային միջավայրում Mn (VII) վերականգնվում է Mn (II), իսկ հիմնայինում՝ Mn (IV), ալկալիականում՝ Mn (VI)․
- Թթվային միջավայրում՝
2KMnO4 + 5K2SO3 + 2H2SO4 → 6K2SO4 + 2MnSO4 + 3H2O
- Հիմնային միջավայրում՝
2KMnO4 + 3K2SO3 + H2O → 3K2SO4 + MnO2 + 2KOH
- Ալկալիական միջավայրում՝
2KMnO4 + K2SO3 + 2KOH → K2SO4 + K2MnO4 + H2O
- Ալկալիական միջավայրում ցածր ջերմաստիճանի դեպքում՝
KMnO4 + K2SO3 + 2KOH → K2SO4 + K3MnO4 + H2Ենթատողային տեքստO
Խիտ H2SO4-ով և օրգանական որոշ նյութերով (օրինակ, գլիցերինով) մշակելիս պայթում է, սակայն, զգուշորեն միացնելիս սառը թթվին, ռեակցում է՝ առաջացնելով անկայուն մանգանի (VII) օքսիդ.
2KMnO4 + H2SO4 → 2KHSO4 + Mn2O7 + H2O
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացվում է քիմիական և էլեկրաքիմիական մանգանի միացությունների օքսիդացման հետևանքով․
2MnO2 + 3Cl2 + 8KOH → 2KMnO4 + 6KCl + 4H2O 2K2MnO4 + Cl2 → 2KMnO4 + 2KCl 3K2MnO4 + 2H2O → 2KMnO4 + MnO2 + 4KOH 2K2MnO4 + 2H2O → 2KMnO4 + H2 ↑ +2KOH
Վերջին ռեակցիան տեղի է ունենում խիտ կալիումի մանգանատի էլեկտրոլիզի ընթացքում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում է օրգանական սինթեզում որպես օքսիդիչ, ինչպես նաև բժշկության և անասնաբուժության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիումի պերմանգանատ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 176)։ |