Jump to content

Վառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վառարան (այլ կիրառումներ)
Պիցցայի պատրաստումն ավանդական վառարանում

Վառարան, հարմարանք, որում վառելիքի այրման կամ էլեկտրական էներգիայի փոխակերպման հետևանքով անջատվող ջերմությունն օգտագործվում է նյութերի ու շինվածքների ջերմամշակման կամ ջեռուցման համար։ Վառարաններ չեն համարվում շոգեկաթսաները, ագլոմերացման մեքենաները, որոշ էլեկտրական ջեռուցիչներ և մի շարք այլ ջերմային ագրեգատներ, որոնք համապատասխանում են վառարանի սահմանմանը։ Վառարանի հիմնական մասերն են՝ ջերմության գեներատորը, աշխատանքային տարածությունը, ջերմառուն, վառելիքի կամ էլեկտրական էներգիայի մատուցման, ինչպես նաև այրման արգասիքների հեռացման հարմարանքները, նյութերի և շինվածքների մատուցման, վառարանի միջով փոխադրման և վառարանից դուրսբերման մեխանիզմները, վառարանի աշխատանքի ավտոմատ կառավարման համակարգը, շինարարական կոնստրուկցիաները, վառելիքի այրման արգասիքների ջերմության օգտագործման հարմարանքները (ռեկուպերատորներ, ռեգեներատորներ)։ Ըստ ջերմության աղբյուրի տարբերում են երկու հիմնական խմբի վառարան՝ բոցային (օրինակ, մեթոդական վառարան) և էլեկտրական (օրինակ, աղեղային էչեկարական վառարան)։ Առանձին խումբ են կազմում պլազմային վառարանները, էլեկտրոնաճառագայթային, օպտիկական վառարանները և այլն։ Ըստ կիրառման ոլորտի վառարանները լինում են արդյունաբերական և կենցաղային։

Ըստ տեխնոլոգիական նշանակման ընդունված է հետնյալ ստորաբաժանումը, նյութերից խոնավությունը կորզելու համար նախատեսված (օրինակ, չորացման վառարան), տաքացնող (օրինակ, ջերմային վառարան), թրծավառարան, հալման (օրինակ, թուջահալոց), նյութի տարաբաղադրման (դիսոցման) և սուբլիմման (օրինակ, կոքսային վառարան) վառարաններ։ Վառարանների կառուցվածքային առանձնահատկությունների բազմազանությունը պայմանավորված է դրանց բազմազան նշանակումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 285