Թուջահալոց
Արտաքին տեսք
Թուջահալոց, ձուլման արտադրությունում թուջը հալելու հորանաձև վառարան։ Որպես վառելիք օգտագործում են կոքս, անտրացիտ, նավթ, բնական գազ և այլն։
Ժամանակակից թուջահալոցներն ունեն հալման գործընթացի ավտոմատ վերահսկման ու կառավարման սարքեր, մղվող օդի տաքացում, հալման գոտու ջրով սառեցում, գազերի լրացուցիչ այրում, տաքացվող կուտակիչ և այլն։ Արտադրողականությունը՝ 0,5–30 տ/ժ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 248)։ |