Շպինելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շպինելներ
Spinel2.jpg
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
MgAl₂O₄
Նիկել-Շտրունցի դասակարգում 4.BB.05[1]
Դանա դասակարգում 7.2.1.1
Բյուրեղային համակարգ Խորանարդային համակարգ[1]
Մոոսի կարծրություն 8
Ենթակատեգորիա spinel mineral group[2]

Շպինելներ (գերմ․ Spinell), բարդ օքսիդների կարգի միներալների խումբ A(A, B)o4 ընդհանուր բանաձևով, որտեղ A=Mg, Zn, Mn, Fe2+Co, Ni․B-Al, Fe3+, Cr, Mn9+, Ti4+, V3+։ Շպինեները պինդ լուծույթների համակարգեր են՝ A և В կատիոնների լայն զարգացած իզոմորֆիզմով։ Կատիոնի գերակշռող քանակից կախված տարբերում են ալյումաշպինելներ, ֆեռիշպինելներ, քրոմշպինելներ, տիտանշպինելներ, վանադիումշպինելներ։ Շպինելների բյուրեղային համակարգը խորանարդային է։ Առաջացնում են հիմնականում օկտաէդրիկ բյուրեղներ։ Կարծրությունը՝ 5-8, խտությունը՝ 3500—5100 կգ/մ3։ Շպինելներն առաջանում են բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Քրոմի, երկաթի, մանգանի, ցինկի կարևոր հանքանյութեր են։ Կիրառվում են նաև խեցեգործության, հրակայուն իրերի, ջերմակայուն ներկերի արտադրության մեջ։ Կարմիր և կապտավուն (հազվադեպ) շպինելները (ազնիվ շպինելներ) թանկարժեք քարեր են (ռուբին, ռուբիցել և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 mineralienatlas.de
  2. Pasero M., Biagioni C. Spinels Renaissance: The past, present, and future of those ubiquitous minerals and materials // Am. Mineral. Mineralogical Society of America, 2014. — Vol. 99, Iss. 7. — P. 1254–1264. — ISSN 0003-004X; 1945-3027doi:10.2138/AM.2014.4816
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 554 CC-BY-SA-icon-80x15.png