Վանակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանակատ
ObsidianOregon.jpg
Կատեգորիա volcanic glass
Օբսիդիան

Վանակատ (օբսիդիան, հրաբխային ապակի), միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար՝ սովորաբար մուգ երանգներով (սև, կարմրասև, դարչնագույն, ծխագույն, գորշ) և խեցային ջարդվածքով։ Կարծրությունը 5 է, խտությունը՝ 2500-2600 կգ/մ³։ Հեշտ հղկվող Է, բյուրեղային համակարգը՝ իզոտրոպային։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում վանակատի կուտակումներ կան Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի լանջերին և մերձգագաթնային մասերում։ Ամենախոշորը և ուսումնասիրվածը Արագածի (Արտենի) հանքավայրն է։ Մեկ այլ խոշոր՝ Ջրաբերի հանքավայրը գտնվում է Հատիսի լանջին։ Վանակատին բնորոշ Է ջերմափքությունը։ Օգտագործվում է հղկիչ, կտրիչ գործիքների արտադրության մեջ։ Վանակատի գեղազարդիչ տարատեսակներից պատրաստում են կենցաղային առարկաներ (սկահակներ, գրապիտույքներ, մոխրամաններ, զարդեր և այլն)։ Հատուկ վառարաններում որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200 °C) պայմաններում վանակատից ստանում են պեռլիտ։

Մ․թ․ա․ II-I հազարամյակներում վանակատը Հայաստանից (Վանա լճի շրջակայքից, որտեղից էլ՝ անվանումը) տարվում Էր Պարսից ծոցի և Միջերկրածովյան երկրներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png