Բարձրությունը` 3555 մ[2], հարաբերական բարձրությունը արևմուտքից ու արևելքից` համապատասխանաբար 250 մ և 450 մ։ Գագաթային մասն առատ է թափանցիկ ու մոխրագույն օբսիդիանով, որից էլ անվանումը։ Սպիտակասարի արևմտյան լանջերից են սկիզբ առնում Գողթ և Ազատ գետերը։ Արևելյան լանջերը մասնատված են խոր հովիտներով[3] և սահմանակից է Լանջաղբյուր գյուղին։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 114 — 150 էջ։