Գութանասար
Jump to navigation
Jump to search
Գութանասար | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրաբուխ և լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Կոտայքի մարզ[1] |
Աշխարհագրական տեղադրություն | Կոտայքի սարավանդ |
Լեռնաշղթա | Գեղամա լեռներ |
![]() ![]() | |
Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Ֆանտան գյուղից 2,5-3 կմ հարավ է, Ջրաբեր գյուղից` 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299,6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։
Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով[2][3]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գութանասար հրաբխի հանգած լավան[խմբագրել | խմբագրել կոդը]
Գութանասարը ձմռանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 35 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 963 — 992 էջ։
|