Ֆանտանում կա քարե դարի կայան (աշելյան ժամանակաշրջան)։
Որպես բնակավայր հիմնադրվել է 1828-1830 թթ.: 1932 թ․ կիռարվել է Սուխոյ-Ֆանտան անվանումը[2]։
Բնակչության հիմնական մասը լքված Թեզխարաբ գյուղի բնակիչներն են, մի մասն էլ Արևելյան Հայաստանից գաղթածներ։ Գյուղն սահմանակից է Ալափարս, Բջնի, Կապուտան, Կարենիս, Ջրաբեր, Հատիս․ Սոլակ․գյուղերին։
Գյուղում կա 250 տնային տնտեսություն։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում գործում է ձիթհանք։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 3204 հա։
Ֆանտանում գործում են՝ միջնակարգ դպրոց, բուժկետ, հեռախոսակայան։
Ըստ ՀԽՍՀ պատմության պետական կենտրոնական արխիվի տվյալների Սուխոյ Ֆանտան գյուղը մտել է Նոր Բայազետի գավառի մեջ և 1903-1904 ուստարում ունեցել է տարրական դպրոց։ Դպրոցի հիմնադրման տարին համարվում է 1921 թվականը։ Այն ունեցել է 26 աշակերտ։ 1935 թվականից մինչև 1943 թվականը գյուղն ունեցել է յոթամյա դպրոց, 1943-1953 թվականներին՝ ութամյա, իսկ 1953 թվականից դպրոցը դարձել է միջնակարգ։ Դպրոցի շրջանավարտների մեջ քիչ չեն եղել են նաև գիտության և արվեստի գործիչներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝
Կոստյան Հրաչիկ՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր
Հակոբյան Արշալույս՝ Պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Հակոբյան Մուկուչ՝ Կուլտուրայի մինիստոր
Գինևան Ոպանյան՝ Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 616)։