Առինջ (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Առինջ
Gagik Tsarukyan villa.JPG
Ընդհանուր տեսքը Երևան-Սևան մայրուղուց
Կոորդինատներ: 40°13′53″ հս․ լ. 44°34′16″ ավ. ե. / 40.23139° հս․. լ. 44.57111° ավ. ե. / 40.23139; 44.57111
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Մակերես 8.45 կմ²
ԲԾՄ 1300 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 6․220 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
Պաշտոնական կայք kotayk.mtaes.am/about-communities/11/
##Առինջ (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Առինջ (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)
Red pog.png
##Առինջ (Կոտայքի մարզ) (Աշխարհ)
Red pog.png

Առինջ, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք, Երևան-Սևան խճուղուց աջ։

Գյուղը հիշատակվում է XV-XVI դարերում։ Համաձայն Հայկ Խաչատրյանի «Սոսյաց անտառ» գրքի հայկական տեղանվանապատում պատումաշարի, առինջ` նշանակում է կաղնի: Առինջ են անվանել պաշտամունքի առարկա դարձած կաղնու ծառին։ Հետևաբար այն հին հայկական բնակավայրերը, որտեղ գոյություն է ունեցել կաղնի ծառի պաշտամունքը, իրենց անվան մեջ կրել են առինջ բառը (օրինակ` Առինջ, Բագառինջ, Ալվառինջ, Հառիճ, Սնկառիճ և այլն): Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել այդ անվանումով քառասուն բնակավայր։ Դրանցից մեկը Կոտայքի մարզի Առինջ գյուղն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առինջի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 538 815 1500 1612 2981 3856 4831 5413 5670

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։

Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում` սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը): Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը` Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։

Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում` Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Վանքի Սուրբ Նշան եկեղեցին (VIIդ.) պատկանում է եռախորան, խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին։ Աբսիդները դրսից բազմանիստ են։ Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը։ Եկեղեցու երկու կողմում կան փոքրիկ մատուռներ։ Սուրբ Նշանից արևելք գտնվում է վանքի երբեմնի երկհարկանի երկրորդ եկեղեցին (XIIIդ.): Առինջում ամեն տարի մեծ շուքով նշվում է Գետարգելի վանքին նվիրված օրը։

Գյուղում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (1880 թ.):

[2]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 25»։ Վերցված է 2014 Ապրիլի 10 
  2. «Առինջ»։ Վերցված է 2014 Ապրիլի 17