Գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գերեզմանոցից)
Գերեզմանոց Գոշ գյուղի մոտ

Գերեզմանոց կամ գերեզմանատուն, թաղումների համար հատկացված տարածություն։ Նախաքրիստոնեական շրջանի գերեզմանոց ընդունված Է անվանել դամբարանադաշտ։ Նշանավոր անձանց թաղման համար հատկացված տեղը երբեմն կոչվում Է պանթեոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում յուրաքանչյուր բնակավայր ունեցել Է և ունի իր գերեզմանոց։ Ըստ Մովսես Խորենացու այն բլուրը, որտեղ ընկել Է Բելը իր զորականների հետ, Հայկը կոչվել է Գերեզմանք (պատմիչի օրոք կոչվելիս Է եղել Գերեզմանակ)։ Երբեմն առանձին թաղամասեր և նույնիսկ արյունակցական խմբեր ունեցել են իրենց գերեզմանոցը։ Գերեզմանոցները համարվել են պաշտամունքի վայրեր, ուստի, նույնիսկ միևնույն վայրում բնակվող, բայց տարբեր կրոնների ու աղանդների պատկանող ազգերի հանգուցյալները թաղվել են տարբեր գերեզմաններում։ Շատ տապանաքարերի վրա կան արձանագրություններ, ուր նշված են հանգուցյալի ծննդյան և մահվան թվականները, երբեմն նաև կատարած գործերը, մահվան առիթը։ Որոշ շիրմաքարերի ձևավորումներն ունեն գեղարվեստական, իսկ տապանագրերը պատմական (արձանագրագիտական) արժեք։ Կաթողիկոսների և այլ եկեղեցականների գերեզմանոցները լինում են վանքերի բակերում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ շրջափակումների, մարտական գործողությունների հետևանքով զոհվածների թաղման վայրերում կառուցված են հուշարձանկոթողներ (Պիսկուրյովյան Գ.՝ Լենինգրադում, Փառքի բարձունքը Լվովում ևն)։ Նոր գերեզմանոցները կառուցվում են ժամանակակից սանիտարական ու տեխնիկական պահանջներին համապատասխան։

ԽՍՀՄ-ում սահմանված կանոնների համաձայն գերեզմանոցը պետք Է գտնվի հասարակական և բնակելի շենքերից առնվազն 300 մ հեռավորության վրա, յուրաքանչյուր 10 հազար բնակչին հատկացվի 1,2 հա գերեզմանոցային տարածություն։ Գերեզմանոցները պետք Է ունենան կանաչապատված հատվածներ (ողջ տարածքի 20%-ից ոչ պակաս)։ Սանիտարական կանոնների պահպանման շնորհիվ գերեզմանոցները չեն դառնում համաճարակների և վարակիչ հիվանդությունների վայր։ Աշխարհում հայտնի Նովոդևիչիե՝ (Մոսկվա), Պեր-Լաշեզ՝ (Փարիզ), Արլինգտոնյան՝ (Վաշինգտոն) և այլ գերեզմանոցներ համարվում են պատմական հուշարձաններ։

Հնագույն գերեզմանոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսից մնացած պեղումներից գտնվել են լայն նեկրոպոլներ՝ Մեմֆիսի և Փիվի մոտակայքերում։

Գերեզմանոցները Հռոմեական կայսրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստալկա՝ Կշեռքի (կյանքի) պահապանների՝ Հին Հռոմում

Հին Հռոմում հատուկ սահմանված կոնոնակարգ գոյություն ուներ, ըստ որի ոչ ոք բացի Վեստալկեքից չէին կարող թաղվել քաղաքի պարիսպներից ներս ընկած տարածքում։ Չնայած այդ կանոնի օրենք դառնալուն՝ այն միշտ խախտվում էր։ Նրանց ընդհանուր գերեզմանատունը կոչվում էր՝ puticuli,որը կառուցվել էր Հռոմում՝ Էսկվիլինյան թաղամասում՝ հատուկ ստրուկների և հանցագործների համար ի սկզբանե, բայց հետո նաև ամբողջ հասարակության համար։

Քրիստոնեական գերեզմանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում քրիստոնյաները մարդկանց թաղում էին եկեղեցիներում, հետո սկսեցին եկեղեցիներում, վանքերում թաղել միայն բարձրաստիճան հոգևորականների և սրբերի շարքին դասված մարդկանց, իսկ մնացածին թաղել ընդամենը եկեղեցու շրջակայում՝ մինչև նրա պարիսպները։ Որոշ ժամանակ անց, երբ մահացածների թիվը շատացավ, շիրմաքարերի տեղակայման համար ընտրեցին տվյալ քաղաքի ծայրամասը, որպեսզի այն որքան հնարավոր է ողջ մարդկանցից հեռու գտնվի։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության ընդունումից հետո Ռուսաստանում գերեզմանոցները շրջեցին դեմքով դեպի արևմուտք, իսկ ոտքերը՝ դեպի արևելք՝ մարդկանց հոգեհանգստի համար։ Դա նաև նշանակեում էր, որ հանգուցյալը միշտ պատրաստ է վազել, շտապել արևմուտքից արևելք, այսինքն մահից դեպի անմահություն։

Մուսուլմանական գերեզմանատուն գյուղում (Բելդիբի, Թուրքիա)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակակից գերեզմանոցներից ամենագեղեցիկը, ցոփ ու շվայտը, բազմաթիվ զարդարված հուշաքարերով գտնվում է Միլանում՝ « Չիմիտերո Մոնումենտալե» գերեզմանոցն է։
  • Մի քանի պետություններ գերեզմանոցները պահպանում են իբրև պատմական անգին արժեքներ, և նույնիսկ տվյալ մարդկանց հարազատները թույլատվությամբ են այցելում մահացածներին։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացան բազմաթիվ «եղբայրական գերեզմանատներ»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Findagrave.com` շիրիմների առցանց բազա(անգլ.)
  • Hishir.com` երևանյան գերեզմանոցների առցանց բազա(հայ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 29 CC-BY-SA-icon-80x15.png