Մահվան ճամբարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեաներին դեպի մահվան ճամբարներ փոխադրելու քարտեզը

Մահվան ճամբարներ (գերմ.՝ Vernichtungslager՝ ոչնչացման ճամբարներ), հատուկ հաստատություններ, որտեղ զանգվածային ոչնչացման են ենթարկել մարդկանց հատուկ խմբերի: Առաջին համակենտրոնացման ճամբարները Նացիստական Գերմանիայում ստեղծվել են, որպեսզի մեկուսացնեն և ներկալեն այն մարդկանց, ովքեր կասկածվում են նացիստական ռեժիմի դեմ ընդդիմանալու համար: Սակայն շուտով մահվան ճամբարները դարձան տարբեր ազգությունների կամ «ցածր» ռասայի մարդկանց ոչնչացման հսկա մեքենաներ և տարածվեցին հիմնականում այն վայրերում, որոնք գրավել էր Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. այս ճամբարները որոշիչ դեր են կատարել հրեաների հոլոքոստի իրականացման գործում: 1941 թվականից նացիստները ստեղծեցին 4 մահվան ճամբարներ, որոնք հատուկ մարդկանց ոչնչացնելու համար էր, և ևս 2 համակենտրոնացման ճամբարներ՝ զանգվածային սպանություններ իրագործելու նպատակով:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաների հոլոքոստի, գնչուների ցեղասպանության և գերիների սպանությունն իրականացնելու նպատակով նացիստական մահվան ճամբարները կառուցվել են հատուկ նախագծով: Այն հաշվարկված էր հանձնարարված քանակի մարդկանց ոչնչցացնելու հզորությամբ: Ճամբարներում ոչնչացվեցին տարբեր ազգային պատկանելիության, «ցածր» ռասայի և Երրորդ ռայխին թշնամի համարվող բնակչությունը: Մահվան ճամբարները այնպես էին նախագծված, որ հեշտությամբ ու աննկատ կատարվեին զանգվածային բնաջնջումներն ու սպանությունները:

Մարդկանց կոտորածներն այս ճամբարներում անընդհատ բնույթ ու շարժ ունեցող փուլերի հերթականություն էր: Մահվան ճամբարները, որոնք նախատեսնված էին հրեաներին և գնչուներին զանգվածաբար ոչնչացնելու նպատակով, հետևյալներն էին.

Վերոնշյալները ընդհանուր առմամբ իրականացնում էին այսպես կոչված «Ռեյնհարդի գործողությունը»: Մյուս մահվան ճամբարներն էին.

Վերոնշյալ երկուսն իրենցից ներկայացնում էին համակենտրոնացման ճամբարներ և տեղաբաշխված էին Լեհաստանի տարածքում: Գերմանիայում այդպիսի ճամբարներից էին.

Մահվան ճամբարների շարքին են դասվում նաև այլ համակենտրոնացման ճամբարները, որոնցում նույնպես գերիների զանգվածային սպանություններ են տեղի ունեցել: Դրանց թվին են պատկանում.

Ոչնչացման տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազախցիկ (Դախաու)
Օսվենցիմում սպանված անձանց ակնոցների կույտը

Օսվենցիմ և Մայդանեկ կալանավոր հրեաներին և գնչուներին բերում էին բեռնատար վագոններով, որտեղ ծարավից ու թթվածնի պակասից մեծ թվով մարդիկ էին զոհվում: Տեղ հասնելուն պես մարդկանց տեսակավորում էին: Ընտրվածներին անմիջապես տանում էին գազային խցիկներ: Առաջին հերթին ընտրում էին կանանց, երեխաներին, ծերերին և անաշխատունակներին: Նրանց լողանալու պատրվակով մտցնում էին գազային խցիկներ, ջուրը բացում և ընթացքում օդելույզի միջոցով լցնում Ցիկլոն B թույնը: Մնացածին, ովքեր անմիջապես չէին ընտրվել գազախցիկ տանելում, ձեռքերին դաջում էին իրենց համարանիշները: Նրանց սպասվում էր տաժանակիր աշխատանք, սով: Ովքեր հիվանդանում էին կամ թուլանում սովածությունից, անմիջապես ուղարկում էին գազախցիկներ:

Տրեբլինկայում, Խելմնոյում, Բելժեցում, Սոբիբորում կենդանի էին թողնում միայն նրանց, ովքեր օգնում էին հավաքել դիակները գազախցիկներից և տարածքից: Ինչպես նաև կալանավորների իրերը տեսակավորողներին և հսկիչներին: Հերոսական դրվագներ նույնպես արձանագրվել են մահվան ճամբարներում: Շիդլիցի առանձնաթաղի հրեաները 1942 թվականի նոյեմբերին ապստամբեցին Տրեբլինկա ճամբարում. սակայն պահակախմբի ձեռամբ կոտորվել են:

1943 թվականի հոկտեմբերին Սոբիբորի կալանավորները ապստամբեցին: 400 մարդկանցից, ընդամենը 60-ը կարողացան անցնել ցանկապատները և հասնել խորհրդային պարտիզաններին: 1944 թվականի հոկտեմբերին Օսվենցիմի կալանավորները, ովքեր դիակներ ու իրեր հավաքելու պարտականությունն էին իրականացնում, պայթեցրին դիակիզարանը, որի արդյունքում գրեթե բոլոր ապստամբները մահացան:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հաշվարկների, մահվան ճամբարներում սպանվածների թիվը կազմում է ավելի քան երեք միլիոն մարդ.

Մահվան ճամբար Ոչնչացրած մարդկանց թիվը Ժամանակահատված Պետությունները, որտեղ գտնվել են ճամբարները Ոչնչացման գործիքներ
Օսվենցիմ 1,100,000 [2] 1940 մայիս – 1945 հունվար Լեհաստան Ցիկլոն B-ով գազախցիկում թունավորում
Տրեբլինկա 800,000 [3] 22 հուլիս 1942 – 19 հոկտեմբեր 1943 Լեհաստան Ածխագազային խցիկներ
Բելժեց 600,000 [4] 17 մարտ 1942 – 1943 հունիս Լեհաստան Ածխագազային խցիկներ
Խելմնո 320,000 [5] 8 դեկտեմբեր 1941 – մարտ 1943,
հունիս 1944 – 18 հունվար 1945
Լեհաստան Ածխածնային թունավորումներ
Սոբիբոր 250,000[6] 16 մայիս 1942 – 17 հոկտեմբեր 1943 Լեհաստան Ածխագազային խցիկներ
Մայդանեկ 80,000 [7] Հոկտեմբեր 1, 1941 – հուլիս 22, 1944 Լեհաստան Ցիկլոն B-ով գազախցիկում թունավորում
Մալի Տրոստենեց 65,000 [8] 1941 կեսերից մինչև 28 հունիս 1944 Բելառուս Գնդակահարություններ[9]
Սայմիշտե 23,000 [10] 28 հոկտեմբեր 1941 – հուլիս 1944 Սերբիա Ածխագազային խցիկներ
Ընդհանուր 3,115,000 – 3,215,000 [11][12]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. KILLING CENTERS
  2. USHMM.org։ «Auschwitz»։ «It is estimated that the SS and police deported at a minimum 1.3 million people to Auschwitz complex between 1940 and 1945. Of these, the camp authorities murdered 1.1 million." (Number includes victims killed in other Auschwitz camps.)» 
  3. The Höfle Telegram indicates some 700,000 killed by 31 December 1942, yet the camp functioned until 1943, hence the true deaths total likely is greater. «Reinhard: Treblinka Deportations»։ Nizkor.org։ Վերցված է 20 December 2012 
  4. USHMM.org։ «Belzec»։ «Between March and December 1942, the Germans deported some 434,500 Jews, and an indeterminate number of Poles and Roma (Gypsies) to Belzec, to be killed.» 
  5. USHMM.org։ «Chełmno»։ «In total, the SS and the police killed some 152,000 people in Chełmno.» 
  6. In all, the Germans and their auxiliaries killed at least 170,000 people at Sobibór. Holocaust Encyclopedia.
  7. A recent study reduced the estimated number of deaths at Majdanek, [in:] "Majdanek Victims Enumerated" by Pawel P. Reszka, Lublin, Gazeta Wyborcza 12 December 2005, reproduced on the site of the Auschwitz–Birkenau Museum: Lublin scholar Tomasz Kranz established new figure which the Majdanek museum staff consider authoritative. Earlier calculations were greater: ca. 360,000, in a much-cited 1948 publication by Judge Zdzisław Łukaszkiewicz, of the Main Commission for the Investigation of Nazi Crimes in Poland; and ca. 235,000, in a 1992 article by Dr. Czeslaw Rajca, formerly of the Majdanek museum. However, the number of those whose deaths the camp administration did not register remains unknown.
  8. Yad Vashem, «Maly Trostinets» (PDF)։ Վերցված է 1 September 2013 
  9. At the Maly Trostenets extermination camp in Belarus, USSR, some 65,000 Jews were murdered according to Yad Vashem (PDF file, direct download) whilst the estimated number of 200,000 people perished in the Trostenets area. See also: Yad Vashem overview. Internet Archive.
  10. According to the Helsinki Committee for Human Rights in Serbia, after the war overall death toll was greatly exaggerated by the communists for political purposes. The real number of inmates killed was about 20,000. – Slobodanka Ast (November 2011)։ «Patriotic Tears and Calculations» 
  11. Holocaust Encyclopedia, NAZI CAMPS. United States Holocaust Memorial Museum.
  12. Terese Pencak Schwartz, The Holocaust: Non-Jewish Victims. Jewish Virtual Library.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adalbert Rückerl (Hrsg.): Nationalsozialistische Vernichtungslager im Spiegel deutscher Strafprozesse. Belzec, Sobibor, Treblinka, Chelmno. Deutscher Taschenbuch Verlag, München 1977, ISBN 3-423-02904-8.
  • Yitzhak Arad: Belzec, Sobibor, Treblinka. The Operation Reinhard Death Camps. Bloomington and Indianapolis 1987 (Indiana University Press), ISBN 0-253-34293-7.
  • Konnilyn G. Feig: Hitler's Death Camps: The Sanity of Madness. Holmes & Meier Publishers Incorporated, Neuausgabe 181, ISBN 0-8419-0676-9 (englisch).
  • Hans Buchheim, Martin Broszat, Hans-Adolf Jacobsen: Anatomie des SS-Staates. Dtv; (1. Auflage 1965) 8. Auflage 2005, ISBN 3-423-30145-7 (darin: Martin Broszat, Die Konzentrationslager 1933-1945).
  • Eugen Kogon: Der SS-Staat – Das System der deutschen Konzentrationslager. Alber, München 1946 (zuletzt: Heyne, München 2004, ISBN 3-453-02978-X).
  • Eugen Kogon: The Theory and Practice of Hell: The German Concentration Camps and the System Behind Them. Octagon Books, 1972, ISBN 0-374-94610-8 (englisch).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]