Ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ցեղասպանություն» բառի ծագումը

Ցեղասպանություն (հունարեն՝ γένος - ցեղ և լատ.՝ caedo - սպանում եմ), միջազգային հանցագործություն, ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում հետևյալ կերպով՝

  • Խմբի անդամների սպանություն,
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։

1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։

Ցեղասպանության օրինակներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Andreopoulos, George J., ed. (1994)։ Genocide: Conceptual and Historical Dimensions։ University of Pennsylvania Press։ ISBN 0-8122-3249-6։ 
  • Ball, P., P. Kobrak, and H. Spirer (1999). State Violence in Guatemala, 1960–1996։ A Quantitative Reflection. Washington, D.C.։ American Association for the Advancement of Science.
  • Chalk, Frank; Kurt Jonassohn (1990)։ The History and Sociology of Genocide: Analyses and Case Studies։ Yale University Press։ ISBN 0-300-04446-1։ 

Տես նաև[խմբագրել]