Ծիծաղից մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին հույն փիլիսոփա Քրիսիպը հավանաբար մահացել է ծիծաղից

Ծիծաղից մահ, մահվան հազվադեպ[1][2] հանդիպող տեսակ, որ առաջանում է ծիծաղի պոռթկման, սրտի կանգի և շնչահեղձության արդյունքում[3]։ Ծիծաղից մահվան դեպքեր գրանցվել են դեռևս Հին Հունաստանում։

Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետազոտությունների համաձայն՝ պաթոլոգիական ծիծաղը կարող է հետևանք լինել այս կամ այն հիվանդության, օրինակ՝ երկարավուն ուղեղի կամ վարոլյան կամրջի ինֆարկտի[4][5]։ Բացի դրանից՝ ծիծաղից մահ կարող է վրա հասնել ոչ թե ծիծաղից, որպես այդպիսին, այլ ծիծաղի պատճառով ներքին օրգանների վնասվածքից[6] կամ ուղեղի, սրտի, այլ օրգանների՝ արդեն գոյություն ունեցող հիվանդությունից։ Ծիծաղի հետևանքով կարող է առաջանալ մկանային լարվածության անկում (ատոնիա) և թմբիր։ Կախված վնասվածքի մեծությունից զգայական շարժունությունը կարող է լինել սուր կարգավիճակի նշան և մահվան ելք չունենալ։ Խնդական էպիլեպսիան կարող է կապված լինել ուղեղիկի հետ[7][8][9][10]։ Կուրու հիվանդությունը, որից տառապում են Պապուա Նոր Գվինեայի բնիկները, նույնպես ուղեկցվում է պաթոլոգիական ծիծաղով[11]։

Պատմական մահեր ծիծաղի պատճառով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի հին տեղեկագիր մ.թ.ա. 3-րդ դարի հույն ստոիկ փիլոսոփա Քրիսիպի մահվան մասին պատմում է, որ նա իր ավանակին գինի է հյուրասիրում, իսկ հետո մեռնում ծիծաղից, երբ հետևում է, թե ինչպես է կենդանին փորձում թուզ ուտել[12]։
  • 1410 թվականին մահանում է Մարտին Առաջին Արագոնցին. նա այնքան բուռն է ծիծաղում, որ մահանում է շնչահեղձությունից[13]։
  • Ծիծաղից մահ է վերագրվում Վերածննդի իտալացի բանաստեղծ Պապուա Պիետրո Արետինոյին. ասում են, որ նա մահացել է բարձր ծիծաղից առաջացած շնչահեղձությունից[14]։
  • 1660 թվականին շոտլանդացի ազնվական Թոմաս Ուրկհարտը, որ անգլերեն է թարգմանել Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունները, մահացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ գահ է բարձրացել Չարլզ II[15][16]։
  • 1782 թվականին ոմն միսիս Ֆիզհերբերտի մոտ օպերա դիտելիս հիստերիկա է սկսվում։ Երբ բեմի վրա հայտնվում է Չառլզ Բանիստերը՝ գողացված Փոլ Պիչեմի գնորդի դերում, նա սկսում է այնքան բարձր ծիծաղել, որ նրան ստիպված դուրս են հանում թատրոնից։ Անկառավարելի ծիծաղը շարունակվում է ամբողջ գիշեր և հաջորդ օրը և արդյունքում այն մահվան պատճառ է դառնում։
  • 1893 թվականի նոյեմբերի 7-ին ագարակատեր Ուելսի Պարսոնսը մահու չափ ծիծաղում է մի կատակի վրա, որ լսել էր Ինդիանա նահանգի Լորել քաղաքում։ Նա ծիծաղել է մոտ մեկ ժամ։ Իսկ պատահարից 2 ժամ անց նա մահացավ։
  • 1975 թվականի մարտի 24-ին Ալեքս Մինչելը՝ Մեծ Բրիտանիայի Քինգս Լին քաղաքից մի մարդ, ծիծաղից մահացել է The Goodies հեռուստասերիալը դիտելու ժամանակ։ 45 րոպե անդադար ծիծաղելուց հետո նա մահանում է ինֆարկտից։ Նրա կինը The Goodies սերալի հեղինակին մի քանի անգամ շնորակալություն է հայտնել այն բանի համար, որ նա իր ամուսնու կյանքի վերջին րոպեները հաճելի է դարձրել։
  • 1989 թվականին դանիացի բժիշկ Օլե Բենթսենը մահացել է Վանդա անունով ձկնիկը կատակերգական ֆիլմը նայելու ժամանակ։ Նրա ճնշումը հասել է 250—500 զարկ/վայրկյանի, ինչից հետո Բենթսենը մահացել է սրտի կաթվածից։
  • 2003 թվականին Բանգկոկում մահացել է պաղպաղակի առաքիչ՝ քնի մեջ ծիծաղելու պատճառով։ Նա 2 րոպե շարունակ ծիծաղել է, ինչից հետո նրա կինը փորձել է արթնացնել նրան։ Մահվան փորձաքննությունից հետո պարզվել է, որ նա սրտի կաթված է տարել, ինչն էլ հանգեցրել է մահվան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Roff Smith Doctors Look at Laughter in MIRTH Study(անգլ.) // National Geographic. — 2013. — ISSN 0027-9358.
  2. Կաղապար:Cite pmid
  3. Turns out, you can die from laughing too hard
  4. Gondim FA; Parks BJ, Cruz-Flores S et al. (December 2001)։ «"Fou rire prodromique" as the presentation of pontine ischaemia secondary to vertebrobasilar stenosis»։ Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 71 (6): 802–804։ PMC 1737630։ PMID 11723208։ doi:10.1136/jnnp.71.6.802 
  5. Cheung CS, Parrent AG, Burneo JG (December 2007)։ «Gelastic seizures: not always hypothalamic hamartoma»։ Epileptic Disord 9 (4): 453–8։ PMID 18077234։ doi:10.1684/epd.2007.0139 
  6. Famularo G, Corsi FM, Minisola G, De Simone C, Nicotra GC (August 2007)։ «Cerebellar tumour presenting with pathological laughter and gelastic syncope»։ Eur. J. Neurol. 14 (8): 940–3։ PMID 17662020։ doi:10.1111/j.1468-1331.2007.01784.x 
  7. Reiss AL, Hoeft F, Tenforde AS, Chen W, Mobbs D, Mignot EJ (2008)։ Greene Ernest, ed.։ «Anomalous hypothalamic responses to humor in cataplexy»։ PLoS ONE 3 (5): e2225։ PMC 2377337։ PMID 18493621։ doi:10.1371/journal.pone.0002225 
  8. Nishida K, Hirota SK, Tokeshi J (2008)։ «Laugh syncope as a rare sub-type of the situational syncopes: a case report»։ J Med Case Reports 2 (1): 197։ PMC 2440757։ PMID 18538031։ doi:10.1186/1752-1947-2-197 
  9. Totah AR, Benbadis SR (January 2002)։ «Gelastic syncope mistaken for cataplexy»։ Sleep Med. 3 (1): 77–8։ PMID 14592259։ doi:10.1016/S1389-9457(01)00113-7 
  10. Lo R, Cohen TJ (November 2007)։ «Laughter-induced syncope: no laughing matter»։ Am. J. Med. 120 (11): e5։ PMID 17976409։ doi:10.1016/j.amjmed.2006.07.019 
  11. «Laughing death in New Guinea — The Why Files»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-09-ին։ Վերցված է 2016-02-09 
  12. Laertius Diogenes (1964-5)։ Lives, Teachings and Sayings of the Eminent Philosophers, with an English translation by R.D. Hicks։ Cambridge, Mass/London: Harvard UP/W. Heinemann Ltd 
  13. Paul N. Morris, Patronage and Piety Montserrat and the Royal House of Medieval Catalonia-Aragon, October 2000
  14. Waterfield, Gordon, ed. First Footsteps in East Africa, (New York: Praeger Publishers, 1966) pg. 59 footnote.
  15. Brown Huntington (1968)։ Rabelais in English Literature։ Routledge։ էջ 126։ ISBN 0-7146-2051-3 
  16. The History of Scottish Poetry։ Edmonston & Douglas։ 1861։ էջ 539 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]