Գլխուղեղի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլխուղեղի մահ
Ենթադաս մահ
ՀՄԴ-9 348.82
ՀՄԴ-10 G92.83
Հիվանդությունների բազա 1572
MeSHID D001926
Brain death[1] Վիքիպահեստում

Գլխուղեղի մահ, գլխուղեղի կենսական գործունեության ամբողջական և անվերականգնելի կորուստը[2][3][4][5]։ Գլխուղեղի մահը մահվան տարբերակման երկու եղանակներից մեկն է, մյուսը՝ արյունաշրջանառության և շնչառության անվերականգնելի կանգն է[6]։ Գլխուղեղի մահը վեգետատիվ վիճակը չէ, վեգետատիվ վիճակում մարդը դեռևս կենդանի է։

Դատաբժշկական շատ փորձաքննություններում գլխուղեղի մահը հաճախ օգտագործվում է օրինական մահը հաստատելու համար։ Գլխուղեղի մահվան բժշկական բնորոշումը սակայն որոշակի չէ։ Գլխուղեղի որոշ հատվածներ կարող են կենդանի լինել, այն դեպքում երբ այլ հատվածներ մահացել են։ Օրինակ՝ մեծ բժշկական բառարանում գլխուղեղի մահը հոմանիշ է գլխուղեղի կիսագնդերի մահվանը, իսկ MeSH-ի համակարգում գլխուղեղի մահը ներառում է նաև ուղեղաբնի մահը։ Կիսագնդերը մահացած, բայց ուղեղաբունը կենդանի մարդու մոտ անոթազարկը և գազափոխանակությունը կարող է շարունակվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.neurocirurgiaobh.com/morte-encefalica
  2. «Brain death»։ Encyclopedia of Death and Dying։ Վերցված է մարտի 25, 2014 
  3. Young G Bryan։ «Diagnosis of brain death»։ UpToDate։ Վերցված է 2014 թ․ մարտի 25 
  4. doi:10.4103/0972-5229.53108
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  5. doi:10.4081/ni.2010.e2
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  6. «Uniform Determination of Death Act» (PDF)։ National Conference of Commissioners on Uniform State Laws։ Վերցված է 2014 թ․ մարտի 26