Ղազարոսի նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղազարոսի նշան, Ղազարոսի ռեֆլեքս, ռեֆլեքսային շարժում գլխուղեղը կամ ուղեղաբունը մահացած հիվանդների մոտ[1], որի ժամանակ հիվանդները բարձրացնում են իրենց ձեռքերը և խաչում կրծքի վրա։ Այս դիրքը շատ նման է որոշ Հին Եգիպտական մումիաների դիրքի հետ[2][3]։ Այս ֆենոմենն անվանվել է Բեթանիացի Ղազարոսի անունով, ում ըստ Հովհաննեսի կտակարանի Հիսուսը հարություն տվեց[4]։

Ռեֆլեքսի իրականացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնկային ռեֆլեքսի նման, Ղազարոսի նշանը ռեֆլեքսային աղեղով միջնավորված ռեֆլեքսի օրինակ է, նյարդային ուղին անցնում է ողնուղեղի միջով դեպի գլխուղեղ։

Ռեֆլեքսը հաճախ ուղեցվում է ձեռքերի դողով, ձեռքերի և որովայնի սագամաշկով։ Ապա ձեռքերը սկսում են ծալվել և բարձրանալ։ Ձեռքերը հաճախ խաչվում են կրծքի վրա, բայց կարող են նաև շարժվել նաև դեպի պարանոց կամ կզակ։ Գործողությանը համապատասխան դիտվում են կարճ արտաշնչումներ[3]։

Ռեֆլեքսի տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆենոմենը դիտվել է նաև արհեստական շնչառության սարքերը հեռացնելուց հետո, երբ դադարում է գլխուղեղը մահացած հիվանդների թոքեր օդի ներմղումը[4]։ Ռեֆլեքսը նկատվում է նաև ապնոեի թեսթավորման ժամանակ[5]։

Ղազարոսի նշանը շփոթությամբ համարվում է մահացածների կենդանացման նշան. առաջացող շարժումը հաճախ վախեցնում է մարդկանց և սխալմամբ համարվում հրաշք[3] [4]։ Սրա պատճառով նյարդաբանները առաջարկում են բարձրացնել նմանատիպ ռեֆլեքսների մասին իմացության մակարդակը, որը կկանխարգելի գլխուղեղի մահվան ախտորոշման ժամանակ առաջացող անճշտությունները և սխալները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Brain death and brainstem failure»։ The Egyptian Society of Medical Ethics։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին։ Վերցված է օգոստոսի 26, 2011 
  2. 2,0 2,1 S.G Han et. al (2006)։ «Reflex Movements in Patients with Brain Death: A Prospective Study in A Tertiary Medical Center»։ Journal of Korean medical science 21 (3): 588–90։ ISSN 1011-8934։ PMC 2729975։ PMID 16778413։ doi:10.3346/jkms.2006.21.3.588 
  3. 3,0 3,1 3,2 Allan H Ropper (1984)։ «Unusual spontaneous movements in brain-dead patients»։ Neurology 34 (8): 1089–90։ PMID 6540387։ doi:10.1212/wnl.34.8.1089։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-10-ին։ Վերցված է 2015-02-14 
  4. 4,0 4,1 4,2 Calixto Machado (2007)։ Brain death: a reappraisal։ Springer։ էջ 79։ ISBN 978-0-387-38975-2 
  5. «Practice Parameters: Determining Brain Death in Adults»։ American Academy of Neurology։ 1994։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 12 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]