Թուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուզ
Ficus carica 006.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Թթազգիներ
Ցեղ Թուզ
Լատիներեն անվանում
Ficus carica
L., 1753
Հոմանիշներ
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Թուզ, կամ թզենի, կամ գինու հատապտուղ (լատ.՝ Fícus cárica) , կամ ֆիկուս, կամ բանիան, մերձարևադարձային տերևաթափ ֆիկուս։ Կարիական ֆիկուս անվանվել է այն վայրի անունով, որը համարվում է թզի հայրենիքը՝ Փոքր Ասիայի հնագույն Կարի պրովինցիայի լեռնային մարզը։ Միջին Ասիայում, Կովկասում և Ղրիմում աճեցնում են այն որպես թանկարժեք պտղատու բույս, որը տալիս է պտուղներ՝ գինու հատապտուղներ։ Լայն տարածում ունի միջերկրածովյան երկրներում, Վրաստանում, Հայաստանի լեռներում, Ապշերոնյան թերակղզում, Ադրբեջանի կենտրոնական շրջաններում, Կրասնոդարի մարզում և Աբխազիայում:

Թուզը համարվում է ամենահին մշակովի բույսերից մեկը, ըստ որոշ տվյալների՝ հավանաբար ամենահինը։[1] Թզի մշակմամբ սկզբում զբաղվել են Արաբիայում, որտեղից էլ տարածվել է Փյունիկիա, Սիրիա և Եգիպտոս: Մ․թ․ա․ 13-րդ դարում կարևոր դեր է ունեցել Փիլոս թագավորության գյուղատնտեսության մեջ։ Ամերիկա է հասել միայն 16-րդ դարում: Աստվածաշնչում հիշատակվող թզենու տերևը Ադամն ու Եվան օգտագործել են իրենց մերկությունը ծածկելու համար։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաց լեզվում ֆիկուս անունը տարածվել է 18-րդ դարում և բավականին փոփոխված դարձել է ֆիկա, այստեղից էլ ֆիկայի ծառ։ Ռուսաստանում տարածված էին այս բույսի այլ անվանումներ՝ թուզ, գինու հատապտուղ, զմյուռնիական հատապտուղ։ «Կապույտ ֆիգա» անունով բույսը բացարձակապես այլ բույս է, որն աճում է Ավստրիալիայում և ոչ մի կապ չունի իսկական թզենու հետ։

Բուսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Fig fruit.jpg
Illustration Ficus carica0 clean.jpg

Բաց մոխրագույն հարթ կեղևով ծառ է, տերևները խոշոր են, հերթադիր, բլթակավոր, արտաքինից՝ մուգ կանաչ, ստորին մակերեսից՝ բաց գունավորված, խավապատ, ունեն յուրահատուկ հոտ, պոկելիս նկատվում է կաթնահյութի արտահոսք, որը որոշ ազգերի մոտ պտղաբերություն է խորհրդանշում։ Ծաղկի բանաձևն է՝ Male black symbol.svg[2] թուզի իգական գլխավոր ծաղիկները ունեն կարճ ցողուն։ Venus symbol.svg[2], ինչպես նաև խոշոր ծաղկաբույլ, որում արական ծաղիկները ռեդուկցված են, իսկ իգականներն ունեն երկար սյուներ, և բեղմնավորումից հետո առաջացնում են միակի սերմով պտուղներ՝ ընկույզի ձևով Թուզը հյութալի, քաղցր, տանձանման, ներսում կորիզներով միրգ է։ Ծածկված է բարակ, փոքր մազիկներ ունեցող կեղևով։ Վերին մասում ունի փոսիկ և աչքեր։ Թուզը կախված սորտից ունի տարբեր գունավորումներ՝ դեղինից մինչև սև և կապույտ։ Ավելի շատ տարածված են դեղին և կանաչ պտուղներով թուզը։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թզի թարմ պտուղները պարունակում են մինչև 24 % (այլ տվյալներով մինչև 75 %[3]) շաքար (գլյուկոզ, ֆրուկտոզ), իսկ չոր պտուղները՝ մինչև 37 %: Պտուղները պարունակում են օրգանական թթուներ, դաբաղանյութեր, սպիտակուցներ, ճարպեր: Թզի թարմ պտուղները պարունակում են մինչև 1․3 % սպիտակուցներ, 11․2 շաքար, թթուներ՝ միայն 0․5 %: Չոր պտուղներում սպիտակուցների պարունակությունն ավելանում է մինչև 3-6%, շաքարը՝ մինչև 40-50 %, ինչը նրանց տալիս է շատ քաղցր համ և դառնում է շատ հագեցնող (չոր պտուղների կալորիականությունը՝ 214 կկալ․ 100 գրամում)։ Պտուղները պարունակում են նաև վիտամիններ (β-կարոտին B1, B3, PP, C), հանքային նյութեր (նատրիում՝ 18 մգ 100 գրամում, կալիում՝ 268, կալցիում՝ մինչև 34, մագնեզիում՝ մինչև 20, ֆոսֆոր՝ մինչև 32)։ Կալիումի պարունակություն այնքան շատ է, որ զիջում է միայն ընկույզին։ Չհասունացած պտուղները պարունակում են դառը կաթնային համ և պիտանի չեն ուտելու համար։ [3]

Չոր պտուղները առանձնանում են բարձր կալորիականությամբ և պարունակում են 50-77% շաքար: [4]

Նշանակությունը և օգտագործումը տնտեսության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

հասած պտուղ

Թուզը օգտագործում են թարմ, չոր և պահածոյացված վիճակում։ Թարմ պտուղներից պատրաստում են մուրաբա և ջեմ։ Պտուղներում կան բազմաթիվ մանր կորիզներ: Թզի պուղները հիմնականում չափավոր քաղցր են, երբեմն էլ՝ չափազանց քաղցր։ Չորացնելու համար պիտանի են փայլուն, ոսկեգույն կաշվով և սպիտակ միջուկով, մոտավորապես 5 սմ տրամագիծ ունեցող պտուղները։ Չորացնում են արևի տակ 3-4 օր։ Ինչքան փոքր են պտուղները, այնքան համեղ են։ Եթե պտուղն ունի 900-ից ավելի կորիզ, ուրեմն այն շատ լավն է ու նուրբ, իսկ եթե 500-ից քիչ՝ միջին։ Գոյություն ունի նաև թզի անկորիզ տեսակը, որը, սակայն, այնքան էլ համեղ և հյութալի չէ։ Անդալուզիայում պատրաստվում է թզից հաց։ Թզի բերքը առատ է՝ մինչև 20 տ հեկտարից։ Թզենին կարող է աճել ոչ պարարտ հողերում, քարքարոտ վայրերում, ծերպերում, անգամ քարերի վրա։ Սակայն փարթամ ծառեր հանդիպում են գետերի ափերին, արգավանդ, ջրվող հողերում։ Թզենին բերք տալիս է երկրորդ-երրորդ տարում, ապրում է 30-60, երբեմն էլ նույնիսկ՝ մինչև 300 տարի։

Բուժիչ հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թզենու ծառ
Չորացրած թուզ
Թուզ
A schiocca.JPG

Դեղագործության մեջ օգտագործվում են թզի տերևները (լատ.՝ Folium Ficusi caricae), որոնք հավաքում են բերքահավաքից հետո՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և չորացնում։ [3]

Շատ վաղ ժամանակներից թուզն օգտագործվում է բժշկության մեջ։ Այն օգտագործվել է որպես դեղամիջոց հազի և կոկորդի հիվանդությունների դեմ, դրա համար թուզը թրմում էին եռացրած ջրում կամ կաթում: Պտուղների միջուկը քրտնարտադրության և ջերմիջեցնող հատկություն ունի։ Բացի այդ երկաթի պարունակությունը թզի պտուղներում ավելի շատ է, քան խնձորի մեջ, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում երկաթի պակասություն ունեցող մարդկանց մոտ։ Քանի որ թզենու տերևներում պարունակվում է կումարին (նյութ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը արևի ճառագայթների դեմ), դրանք էլ են օգտագործվում դեղաբուժության մեջ։ Թուզն ունի սնուցող հատկություն, կարգավորում է մարմնի ջերմությունը, հագեցնում է ծարավը։ Թուզը օգտակար է սրտխփոցի դեմ, բրոնխային ասթմայի, հազի, սրտի ցավերի, թոքաբորբի ժամանակ, իսկ նրա օգտագործումը կերակրի մեջ նշի հետ օգտակար է հյուծվածության ժամանակ։ Չորացրած թուզը ունի թուլացնող հատկություն։ Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը, լավացնում է մարսողությունը։ Թզի հյութը օգտակար է նաև մկանային և հոդային ցավերի, մաշկի հիվանդությունների, երիկամների և միզասեռական օրգանների քարերի, լյարդի մեծացման և ցավերի ժամանակ։

Թզի պտուղները մտնում են «Կաֆիոլ» դեղանյութի կազմի մեջ։ [3]

Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ ամենաարժեքավորը սպիտակ թուզն է, այնուհետև՝ կարմիրր, սևը։ Տերևներից, պտուղներից արտադրվող սպիտակ հյութը՝«կաթը», ըստ նրա, բուժում է գորտնուկներից, վիտիլիգոյից (մաշկի պիգմենտացիայի կորուստ)` քսելու ձևով, օգտակար է երիկամային ու միզապարկի հիվանդությունների դեպքում: Ճյուղերից ստացված մոխիրով հոգնա են անում դիզենտերիայի, լուծի դեմ: Բույսի կաթը խմում են նաև կարիճի խայթոցի, շան կծածի դեմ (մեղրի հետ): Տերևները ծամելր մաքրում է ստամոքսը: «Կաթի» և մեղրի խառնուրդի կաթեցումը՝ աչքի մեջ, կանխում է կատարակտով հիվանղանալուց։ Չափազանց արժեքավոր սնունդ է թզի չիրր։ Չիրը՝ անանուխի, ուրցի հետ ուտելու դեպքում, մաքրում է միզապարկը, երիկամները։ Թզի չիրը շատ օգտակար է ուտել ընկույզի հետ։ Իսկ եթե չիրը եփվի 1 լ գինու քացախի հետ և 1 օր թողնվի, այնուհետև թրջոց դրվի փայծաղի շրջանում, շատ կօգնի բուժմանը։

Սենյակային բույս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թզի բողբոջը
Թզենին լեռնային գոտում
լեռնային թուզ
Թուզ

Ռուսաստանի միջին և հյուսիսային շրջաններում թուզը աճում է սենյակային պայմաններում։ Նա ունի մեծ բլթակավոր գեղեցիկ տերևներ, որոնք ձմռանը թափվում են։ Սենյակային բույսը կարող է պտուղներ տալ, որոնք հաճախ հասունանաում են ամռանը կամ աշնանը երբեմն էլ նաև գարնանը։ Թուզն բազմացնում են ձմեռային (առանց տերևների) և ամառային (կանաչ) տնկիներով։ Ձմեռային տնկիները հասունանում են մեկ-երկու տարում, տնկում են վաղ գարնանը՝ մինչև բողբոջների բացվելը, փխրեցված հողում։ Կանաչ տնկիները տնկում են գարնան վերջին, ամռան սկզբին ավազի մեջ և պահում են խոնավ պայմաններում ապակե տարայի տակ։ Տաք պայմաններում տնկիները արագ արմատակալվում են։ Արմատակալված տնկիները տեղավորում են ծաղկամանների մեջ։

Ամռանը պահում են լուսավոր լուսամուտագոգերին՝ հաճախակի ջրելով։ Ձմռանը՝ սառը միջավայրում, քիչ են ջրում, այնքան, որ հողը չչորանա։ Երկու-երեք տարուց փարթամ բույսերը տեղափոխում են ավելի մեծ ամանի մեջ։

Գլխավոր թուզ արտադրող երկրներ - 2012
Համար Երկիր Արտադրություն
(տոննա)
1 {{{2}}} Թուրքիա 274,535
2 {{{2}}} Եգիպտոս 171,062
3 {{{2}}} Ալժիր 110,058
4 {{{2}}} Մարոկկո 102,694
5 {{{2}}} Իրան 78,000
6 {{{2}}} Սիրիա 41,224
7 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 35,072
8 {{{2}}} Բրազիլիա 28,010
9 {{{2}}} Ալբանիա 27,255
10 {{{2}}} Թունիս 25,000
Ընդամենը 1,031,391
Աղբյուր: ՄԱԿ - ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[5]

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alma
  • Brown Turkey
  • Celeste
  • Desert King
  • Ealy Violet
  • Flanders
  • Genao
  • hardy Chicago
  • Italian White
  • Italian Black
  • Italian Honey
  • Jurupa
  • King
  • Larme de Jaune
  • Marseilles vs Black
  • Negra
  • Orourke
  • Pops Purple
  • Quantico
  • Smith
  • Texas Everbearing
  • Violette de Bordeaux
  • Wuhan
  • Yede Vern
  • Zidi
  • Kadota: used in fig rolls, dries well
  • Marseilles: also known as Blanch
  • Mission: black, sweet, commonly dried
  • Timla in Kumaon

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևը և պտուղը Պտուղ Արտահանում Լայնական հատույթ

Common fig - leaves and green figs.jpg

Ficus carica0.jpg

Masaccio-TheExpulsionOfAdamAndEveFromEden-Restoration.jpg

Feige-Schnitt.jpg

Ընդհանուր թզենու տերևները և կանաչ միրգը

Common fig fruit

Արտաքսում Եդեմի պարտեզից - որմնանկար, որում պատկերված են Ադամն ու Եվան առանց թզենու տերևների 1426-27

Թզենու հասած պտուղ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Марков А. (2006-06-05)։ «Первым одомашненным растением был инжир»։ Новости науки։ Элементы։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-13-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 30 
  2. 2,0 2,1 Сербин А.Г. и др. Медицинская ботаника. Учебник для студентов вузов. — Харьков: Изд-во НФаУ: Золотые страницы, 2003. — С. 153. — 364 с. — ISBN 966-615-125-1
  3. 3,0 3,1 3,2 3,3 Блинова, 1990
  4. БСЭ
  5. «Production of Fig by countries»։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն։ 2011։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23–ին