Միզապարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միզապարկ
Urinary system.svg
1 Միզային համակարգ 2.Երիկամ 3. Երիկամային ավազան, 4. Միզածորան, 5. Միզապարկ, 6. Միզուկ 7. Մակերիկամ
Անոթներ 8. Երիկամային զարկերակ և երիկամային երակ, 9. Ստորին սիներակ, 10. Որովայնային աորտա, 11. Ընդհանուր զստային զարկերակ և ընդհանուր զստային երակ
12. Լյարդ, 13. Հաստ աղիք, 14. Կոնք
Տեսականատոմիական կառուցվածք
Ենթադասurinary organ? և organ with organ cavity?[1]
Մասն էՄիզային համակարգ և ստորին միզային ուղի
Անատոմիական տեղայնացումկոնքի խոռոչ[2]
Լատիներեն անվանումvesica urinaria
ՀամակարգՄիզային համակարգ
ԶարկերակՄիզապարկային վերին զարկերակ
Միզապարկային ստորին զարկերակ
Պորտային զարկերակ
Հեշտոցային զարկերակ
ԵրակՄիզապարկային երակային ցանց
MeSHA05.810.161
Foundational Model of Anatomy15900[1]
Terminologia Anatomica 98A08.3.01.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Հայկական սովետական հանրագիտարան և «Օտտո» գիտական հանրագիտարան
Urinary bladder Վիքիպահեստում

Միզապարկ (vesica urinaria), որոշ անողնաշարավորների, ողնաշարավորների մեծամասնության և մարդու միզային օրգան, ուր հավաքվում է մեզը և պարբերաբար արտահոսում օրգանիզմից (տես Միզազատություն)։ Մարդու միզապարկի միջին տարողությունը 500 սմ³ է։ Գտնվում է փոքր կոնքի խոռոչում, միջին գծով ցայլային համաճոնից ետ, շագանակագեղձից վեր, սերմնաբշտիկներից, սերմնածորաններից և ուղիղ աղիքից առաջ, իսկ կանանցը՝ միզասեռական ստոծանու վրա, արգանդից և հեշտոցից առաջ։ Միզապարկը ձվաձև է, ունի առաջային, ետին և կողմնային աջ ու ձախ երեսներ, գագաթ, մարմին, հատակ և վզիկ, որը դեպի վար աստիճանաբար նեղանում է ու շարունակվում որպես միզուկ։ Միզապարկի պատերը կազմված են երեք շերտից՝ արտաքին՝ շարակցահյուսվածքային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային։ Հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում են լորձաթաղանթի բորբոքումը (ցիստիտ), միզապարկի քարերը և պոլիպները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 533 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 Foundational Model of Anatomy
  2. Anatomy & Physiology: Therapy Basics 4th EditionISBN 978-1-4441-0923-8
  3. http://www.bartleby.com/107/255.html