Միզազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միզազատությունը միզարտադրությունն է, միզապարկում հավաքված մեզի հեռացումն օրգանիզմից։

Միզագոյացումը տեղի է ունենում անընդհատ, պարբերաբար (մարդու մոտ օրական 4-6 անգամ), միզապարկի լցման (300-350 մլ մեզ) և պատերի լարվածության մեծացման հետևանքով։ Միզապարկում, երբ ճնշումը հասնում է 15-20 մմ սնդիկի սյան, գրգռվում են պատերում գտնվող մեխանաընդունիչները և առաջացնում միզազատության մղում։ Ուժեղանում են միզածորանների գալարակծկանքը և միզապարկի մկանների կծկումները, թուլանում է սեղմանը (սֆինկտեր), և տեղի է ունենում միզազատություն։ Միզապարկի մկանների ախտահարումները, նյարդային համակարգի որոշ հիվանդությունները հանգեցնում են միզազատության խանգարումների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 532