Միզուկ
Միզուկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | միզամուղ համակարգի օրգան, organ with organ cavity?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Միզային համակարգ և ստորին միզային ուղի |
Զարկերակ | ստորին միզապարկային զարկերակ |
Ավշային հանգույց | ներքին զստային ավշահանգույց |
Լիմֆատիկ դրենաժ | ներքին զստային ավշահանգույց |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | urethra development? |
Միանում է | Միզապարկ |
MeSH | A05.360.444.492.726 և A05.810.876 |
Foundational Model of Anatomy | 19667 |
Terminologia Anatomica 98 | A08.4.01.001F և A08.5.01.001M |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Հայկական սովետական հանրագիտարան, Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916 և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) |
![]() |
Միզուկ (urethra), խողովակաձև օրգան, որով մեզն արտահոսում է միզապարկից։
Տղամարդու միզուկի երկարությունը 18-22 սմ է, սկսվում է միզապարկի հատակին գտնվող միզուկի ներքին բացվածքով և վերջանում առնանդամի գլխիկի վրա գտնվող արտաքին բացվածքով։ Միզուկով արտահոսում է նաև սերմնահեղուկը։ Տարբերում են՝ միզուկի շագանակային, թաղանթային և սպունգային հատվածներ։ Շագանակայինը ամենալայն հատվածն է, որի մեջ բացվում են սերմնացայտ և շագանակագեղձի ծորանները։ Կանանց միզուկի երկարությունը 3 սմ է, սկսվում է միզապարկից ու բացվում հեշտոցի նախադռան մեջ։ Միզապարկի մոտմիզուկն ունի օղակաձև հարթ մկանաթելերից կազմված ներքին սեղմիչ (սֆինկտեր), որը կծկվելով արգելում է մեզի արտահոսը։ Գործում է անկախ մարդու կամքից, միզապարկը բավականաչափ մեզով լցվելիս, դրա պատերում գտնվող նյարդային վերջույթները գրգռվում են, առաջացնում ռեֆլեկտոր կծկումներ, սեղմիչի թուլացում և մեզի արտահոս։ Միզուկի պատերը կազմված են երկու շերտից, ներքին՝ շարակցաթաղանթային, արտաքին՝ մկանային։ Միզուկի բորբոքային պրոցեսները կարող են առաջացնել սպիական նեղացում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 534)։ ![]() |
|