Jump to content

Սերմնահեղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերմնահեղուկ

Սերմնահեղուկ կամ սերմը (նաև սպերմա) օրգանական հեղուկ է, որը պարունակում է սպերմատոզոիդներ։

Սերմնաբշտիկները և շագանակագեղձը մշակում են սերմնահեղուկ, որը միախառնվելով սպերմատոզոիդներին՝ ձևավորում է սպերման։ 1 խ.սմ սպերմայում պարունակվում է քսանից վաթսուն միլիոն սպերմատոզոիդ։

Սերմնահեղուկը դուրս է գալիս սեռական հարաբերությունների կամ ձեռնաշարժության ժամանակ, դուրս գալու գործընթացը անվանում են սերմնաժայթքում կամ էյակուլյացիա՝ երբ տղամարդու առնանդամից դուրս է թափվում սերմնահեղուկը։

Սերմնահեղուկը սովորաբար ունի կիսաթափանցիկ սպիտակ կամ նույնիսկ դեղնավուն գույն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդու սերմնաժայթքման ժամանակ արտազատվում է 3,4 մլ սերմնահեղուկ, մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տալիս որ ամենաշատը արտադրվում է 4,99 մլ իսկ ամենաքիչը 1,5 մլ սերմնահեղուկ։

Մարդու սերմնահեղուկը հաճախ ուսումնասիրվում է նաև դատաբժշկական տեսանկյունով, քրեական տարբեր հարցեր (բռնաբարություններ, սեռական աղավաղումներ ևն) պարզելու նպատակով, ինչպես նաև քաղաքացիական առումով (ալիմենտ, ամուսնալուծություն ևն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 339