Մարդու առնանդամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Առնանդամից)
Jump to navigation Jump to search
Մարդու առնանդամ
Vasectomy diagram-hy.png
Առնանդամի կառուցվածքը
Ենթադաս առնանդամ
Մասն է Արական սեռական համակարգ
Կազմված է corpus cavernosum penis, Միզուկ և Corpus spongiosum penis
Զարկերակ dorsal artery of the penis
Երակ dorsal veins of the penis
Ավշային հանգույց Superficial inguinal lymph nodes
Տաքսոն մարդ
MeSH A05.360.444.492
Foundational Model of Anatomy 9707
Terminologia Anatomica 98 A09.4.01.001
Նկարագրված է Gray's Anatomy (20th edition)[1] և Ottův slovník naučný
Human penis Վիքիպահեստում

Առնանդամ, արական արտաքին սեռական օրգան՝ երկակի ֆիզիոլոգիական ֆունկցիայով (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի հեռացում)։ Կազմված է խորշիկային մարմիններից։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի մեջ տարբերակում են գլխիկ (glans pénis), մարմին կամ բուն (córpus pénis) և հիմք (rádix pénis

Բունը բաղկացած է անձավային և սպունգային մարմիններից։ Անձավային և սպունգային մարմինները պատված են հաստ սպիտակուցային թաղանթով և առաջացնում են շատ փոքր խոռոչներ՝ «անձավիկներ» կամ լակուններ (cavérnae)։ Անձավային մարմինները տեղակայված են ծայրերին, 1 սպունգային մարմինը՝ նրանց միջև՝ հարելով ստորին մակերեսին։ Նրա մեջ է գտնվում միզուղու ծայրը՝ ուրերտան (urertha)։ Սպունգաձև մարմինը ավարտվում է առնանդամի ծայրին գտնվող կոնաձև գոյացությամբ՝ գլխիկով։

Գլխիկը սերտաճած է անձավային մարմինների հետ՝ առաջացնելով հաստացում։ Այն պատված է նուրբ մաշկով, որի մանր գեղձերը արտադրում են սմեգմա։ Գլխիկը հարուստ է նաև լակուններով, որոնք էրեկցիայի ժամանակ լցվում են արյամբ և, հետևաբար, մեծանում ծավալով, և նյարդային վերջավորություններով, որոնք այն դարձնում են մարմնի ամենազգայուն մասերից մեկը։

Առնանդամի արյան անոթների հատուկ կառուցվածքի շնորհիվ արյունը սեռական դրդման ժամանակ լցվում է խորշիկային մարմիններ, որի հետևանքով էլ առնանդամը պնդանում է և լարվում (էրեկցիա

Ծայրային թլիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի գլխիկի ազատ ծայրին գտնվում է միզուկի արտաքին բացվածքը։ Առնանդամը ծածկող մաշկը գլխիկի հիմքի մոտ առաջացնում է ազատ ծալք՝ ծայրային թլիպ, գլխիկի և ծայրային թլիպի միջև մնում է ճեղքային խոռոչ։ Ծայրային թլիպի երկարությունը և խոռոչի մեծությունն անհատականորեն փոփոխական են։ Մինչև 10 տարեկան տղաների ծայրային թլիպը լրիվ ծածկում է գլխիկը։ Ծայրային թլիպի ներքին մակերևույթին տեղադրված են ճարպագեղձեր, որոնց արտազատուկը ծայրային թլիպի և առնանդամի գլխիկի էպիթելային բջիջների հետ գոյացնում է թլիպաճարպ (սմեգմա

Չափերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն տղամարդու մոտ հանգստի վիճակում տատանվում են 7-10, էրեկցիայի վիճակում՝ 12-18 սմ. սա նշանակում է, որ նրա չափսերը համապատասխանում են կնոջ հեշտոցի չափերին։ Չգրգռված վիճակում տարբեր անձանց մոտ առնանդամների չափերի տարբերությունները մասնակիորեն չեզոքացվում են էրեկցիայի ժամանակ, երբ կարճ առնանդամի հարաբերական երկարացումը լինում է ավելի շատ, քան երկարինը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png