Մարդու առնանդամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու առնանդամ
Առնանդամի կառուցվածքը
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասառնանդամ, subdivision of urogenital part of male perineum?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԱրական սեռական համակարգ
Կազմված էcorpus cavernosum penis?, Միզուկ և corpus spongiosum penis?
Զարկերակdorsal artery of the penis?
Երակsuperficial dorsal veins of the penis?
Ավշային հանգույցSuperficial inguinal lymph nodes?
Լիմֆատիկ դրենաժSuperficial inguinal lymph nodes?
Միանում էԱմորձապարկ և հեշտոց
ՏաքսոնH. sapiens?
MeSHA05.360.444.492
Foundational Model of Anatomy9707
Terminologia Anatomica 98A09.4.01.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և «Օտտո» գիտական հանրագիտարան
 Human penis Վիքիպահեստում

Առնանդամ, արական արտաքին սեռական օրգան՝ երկակի ֆիզիոլոգիական ֆունկցիայով (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի հեռացում)։ Կազմված է խորշիկային մարմիններից։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի մեջ տարբերակում են գլխիկ (glans pénis), մարմին կամ բուն (córpus pénis) և հիմք (rádix pénis

Թլպատված առնանդամ.

Բունը բաղկացած է անձավային և սպունգային մարմիններից։ Անձավային և սպունգային մարմինները պատված են հաստ սպիտակուցային թաղանթով և առաջացնում են շատ փոքր խոռոչներ՝ «անձավիկներ» կամ լակուններ (cavérnae)։ Անձավային մարմինները տեղակայված են ծայրերին, 1 սպունգային մարմինը՝ նրանց միջև՝ հարելով ստորին մակերեսին։ Նրա մեջ է գտնվում միզուղու ծայրը՝ ուրերտան (urertha)։ Սպունգաձև մարմինը ավարտվում է առնանդամի ծայրին գտնվող կոնաձև գոյացությամբ՝ գլխիկով։

Գլխիկը սերտաճած է անձավային մարմինների հետ՝ առաջացնելով հաստացում։ Այն պատված է նուրբ մաշկով, որի մանր գեղձերը արտադրում են սմեգմա։ Գլխիկը հարուստ է նաև լակուններով, որոնք էրեկցիայի ժամանակ լցվում են արյամբ և, հետևաբար, մեծանում ծավալով, և նյարդային վերջավորություններով, որոնք այն դարձնում են մարմնի ամենազգայուն մասերից մեկը։

Առնանդամի արյան անոթների հատուկ կառուցվածքի շնորհիվ արյունը սեռական դրդման ժամանակ լցվում է խորշիկային մարմիններ, որի հետևանքով էլ առնանդամը պնդանում է և լարվում (էրեկցիա

Ծայրային թլիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի գլխիկի ազատ ծայրին գտնվում է միզուկի արտաքին բացվածքը։ Առնանդամը ծածկող մաշկը գլխիկի հիմքի մոտ առաջացնում է ազատ ծալք՝ ծայրային թլիպ, գլխիկի և ծայրային թլիպի միջև մնում է ճեղքային խոռոչ։ Ծայրային թլիպի երկարությունը և խոռոչի մեծությունն անհատականորեն փոփոխական են։ Մինչև 10 տարեկան տղաների ծայրային թլիպը լրիվ ծածկում է գլխիկը։ Ծայրային թլիպի ներքին մակերևույթին տեղադրված են ճարպագեղձեր, որոնց արտազատուկը ծայրային թլիպի և առնանդամի գլխիկի էպիթելային բջիջների հետ գոյացնում է թլիպաճարպ (սմեգմա

Չափերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն տղամարդու մոտ հանգստի վիճակում տատանվում են 7-10, էրեկցիայի վիճակում՝ 12-18 սմ. սա նշանակում է, որ նրա չափսերը համապատասխանում են կնոջ հեշտոցի չափերին։ Չգրգռված վիճակում տարբեր անձանց մոտ առնանդամների չափերի տարբերությունները մասնակիորեն չեզոքացվում են էրեկցիայի ժամանակ, երբ կարճ առնանդամի հարաբերական երկարացումը լինում է ավելի շատ, քան երկարինը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։