Պիլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պիլոս
Pylos
Pylos-sfaktiria.JPG
Կոորդինատներ: 36°54′0″ հս․ լ. 21°41′0″ ավ. ե. / 36.90000° հս․. լ. 21.68333° ավ. ե. / 36.90000; 21.68333
Երկիր Հունաստան Հունաստան
ԲԾՄ 0 մետր
Բնակչություն 2345 մարդ (2011)
Ժամային գոտի UTC+2 և UTC+03:00
Հեռախոսային կոդ 27230
Փոստային ինդեքսներ 240 01
Ավտոմոբիլային կոդ ΚΜ
##Պիլոս (Հունաստան)
Red pog.png

Պիլոս (հուն.՝ Πύλος), պատմականորեն հայտնի է նաև Նեվերինո (Navarino) իտալական անվամբ։ Այն քաղաք և Հունաստանի համայնքներից ու ինքնավար մարզերից է Մեսենիայում (Messenia)՝ Պելոպոնեսում։ Մինչև 2011 թվականի ինքնակառավարման բարեփոխումները Պիլոս-Նեստորեսիսը (Pylos-Nestorasis) ինքնավար մարզի մասն էր եղել[1] և Պիլիա նահանգի (Pylia Province) մայրաքաղաքն է եղել։ Այն գլխավոր նավահանգիստ է եղել Բեյի(Bay) և Նեվերինոյի (Navarino) ։ Մերձակա գյուղերն են Ջիելովան(Gialova, Պիլեն (Pyla), Էլեյոֆիտոն (Elaiofyto), Սչինոլեկկան (Schinolakka) և Պելեիոներոն (Palaionero). Պիլոս քաղաքը ունեցել է 2,767 բնակիչ, Պիլոսի ինքնավար մարզը՝ 5,287 (2011). Ինքնավար մարզի տարածքը եղել է 143.911 կմ [2]։

Նեվերինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլոսը Նեվերինո անունը պահպանեց մինչև բյուզանդական ժամանակները։ Մինչև ֆրանկական նվաճումները՝ 13-րդ դարը, մնացել է երկու անուններով[3].

  • Առաջինը Պորտ -դե-Ջոնս(Port-de-Jonc), Սեն Հերբոր (Cane Harbour) կամ Պորտ -դե-Ջունչ (Port-de-Junch), ինչպես նաև որոշ ածանցված տարբերակներով[3][4]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dimos Pylou.png
Պիլոսը հյուսիսից

Հողը Նեվերինոյում կարմիր գույնի է և ուշագրավ է ծովային սոխի մշակման առատությամբ, որն օգտագործվում է բուժական նպատակով։ Տարբեր ուղղություններով երևում են կրաքարե ժայռերը։ Նեվերին ամրոցի շրջակայքի հողը բերրի է։ Ծառերի պակասը լրացվում է եղեսպակի և այլ թփերի առատությամբ։ Նեվերինի մնացորդները զբաղեցնում են բլրի հարավային մասը։ Քաղաքը կառուցված է հարավային մասում և շրջապատված է պատով, որը հողի բնական խախտումների հետևանքով եռանկյունի տեսք ունի։ Ամրոցի հետ միասին քաղաքը Հունաստանի անտիկ ժամանակաշրջանի քաղաքների տեսքն ունի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեստորի պալատ
Նավահանգիստ
Պիլոս նավահանգիստը նավերով Սեպտեմբեր 2010թ.

Նախապատմական և Միկենյան Պիլոսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլոսը բնակեցված է եղել նեոլիթի դարաշրջանից։ Միկենյան Հունաստանում կարևոր կենտրոն է եղել Նեստորի (դիցաբանություն) թագավորությունը կամ Նեստորի պալատը, ինչպես վկայվում է Հոմերոսի գրքի 17-րդ գլխում։

Միկենյան Պիլոսը (1600-1100) զբաղեցրել է 2000 կմ տարածք և ունեցել ամենաքիչը 50000 բնակիչ` ըստ Գծային Բ-ով գրառումների։ Նույնիսկ գուցե ավելին է եղել` բնակչության թիվը (80000-120000) [5][6]։ Բրոնզեդարյան Պիլոսում պեղումներ է կատարել Գարի Բլեգենը 1939-1952 թվականների ընթացքում։ Քաղաքը գտնվել է ժամանակակից Անո Էնգլիենոս(Ano Englianos) նեղուցից մոտ 9 կմ հյուսիս-արևելք։ Բլեգենը այնտեղ գտել է Միկենյան մեծ պալատի մնացորդներից` թվագրված Ք. ա. 1300 թվականով։ Դա եղել է Նեստորի պալատը, որի մասին գրված է Հոմերոսի գրքում։ Բլեգենի կողմից հայտնաբերված Գծային Բ-ով սալիկների վրա պարզ երևում է, որ վայրն անվանվել է Պիլոս։ Այն հիմնահատակ այրվել է և լքված է եղել 8-րդ դարից մինչև մեր ժամանակները։ Քարե ամրոցն օգտագործվել է սպարտացիների կողմից Պելոպոնեսյան պատերազմների ժամանակ։

Դասական Պիլոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հույն պատմիչ Թուկիդիտեսի «Պելոպոնեսյան պատերազմների պատմությունը» աշխատության` Ք. ա. 5-րդ դարում Պիլոսը իր շրջակայքի բնակավայրերի հետ միասին անմարդաբնակ է եղել։ Ք. ա. 425 թվականին աթենական քաղաքականագետ Կլեոնը արշավախումբ է ուղարկում Պիլոս։ Պիլոսի ճակատամարտում աթենացիները հաղթանակ են տանում, գերի են վերցվում սպարտացիներ։ Ք. ա. 421 թվականին կնքվում է Նիկիասի հաշտության պայմանագիրը։

Օսմանյան վերանվաճումը և Հունաստանի անկախությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի պատերազմը անկախության համար
Նավարինոյի ճակատամարտ(հեղինակ Ամբրոիսե Լուիս Գարներայ)
Հուշարձան նվիրված Նավարինոյի ճակատամարտին
Անտիկ աքվեդուկ

1685 թվականին` ծովային ճակատամարտի սկզբնական շրջանում, վենետիկցիները Ֆրանսեսկո Մորոսինի և Օտտո Վիլհելմ Քյոնիգսմարքի հրամանատարությամբ ներխուժում են Պելոպոնես և գրավում նրա մեծ մասը` գրոհելով Նավարինոյի երկու բերդերի վրա։ Նավարինոն դառնում է նոր Մորեայի թագավորության վարչական կենտրոնը։ Այն Վենետիկի պրովինցիա է կոչվել մինչև 1715 թվականը, երբ օսմանցիները Օսմանա-վենետիկյան պատերազմում (1714-1718) վերանվաճել են Պելոպոնեսը։

Օսմանյան նվաճումից հետո Նավարինոն դառնում է կազայի կենտրոնը Մորեայի սանջակում։ 1770 թվականի ապրիլի 10-ին վեցօրյա պաշարումից հետո Նոր Նավարինոյի ամրոցները անցնում են ռուսներին Օռլովի ապստամբության շնորհիվ։ Օսմանյան բանակը պարտություն է կրում։ Ամրոցները դառնում են ռուսների հենակետը։ Սակայն հունիսին ռուսները հեռանում են, թուրքերը վերադառնում են, քանդում բերդը, այրում։ Դեպի մոտակա Սփաքտերիա(Sphacteria) փախած բնակիչներից շատերին կոտորում են[7]։ Հունաստանի անկախության պատերազմի բռնկվելուց հետո 1821 թվականի մարտի 29-ին Նավարինը պաշարվում է տեղական հույների կողմից։ Մուսուլման բնակչությունը մինչև օգոստոսի առաջին շաբաթը պաշտպանում է այն, հետո սիպված է լինում հանձնվել՝ կապիտուլյացիայի ենթարկվելով։ Չնայած հույները խոստացել էին ապահովել պաշտպանների անվտանգությունը, սակայն կոտորում են բոլորին։ Թուրքերը Իբրահիմ փաշայի ղեկավարությամբ 1825 թվականին գրավում են Պելոպոնեսի մեծ մասը, այդ թվում Պիլոսը։ Բերդը մնում է օսմանցիների ձեռքը, սակայն օսմանա-եգիպտական նավատորմը ջախջախվում է Ֆրանսիայի, Միացյալ թագավորության և Ռուսաստանի միացյալ ռազմածովային նավատորմի կողմից։ Այս իրադարձությունից հետո Իբրահիմը 1828 թվականի աշնանը զորքերը դուրս է հանում Պելոպոնեսից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kallikratis law Greece Ministry of Interior
  2. «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (հունարեն)։ National Statistical Service of Greece 
  3. 3,0 3,1 Bon, Antoine (1969) (french). La Morée franque. Recherches historiques, topographiques et archéologiques sur la principauté d’Achaïe. Paris: De Boccard. էջեր 415–416. http://cefael.efa.gr/detail.php?site_id=1&actionID=page&serie_id=BefarA&volume_number=213&issue_number=1. 
  4. Savvides Alexis G. K. (1991)։ «On Pylos-Navarino-Zonklon in the Byzantine period, late 6th-early 13th centuries»։ Vyzantina (Thessaloniki) 16: 335–338 
  5. Schwartz, G.M.; Nichols, J.J. (2010). After Collapse: The Regeneration of Complex Societies. University of Arizona Press. էջ 80. ISBN 9780816529360. https://books.google.am/books?id=_gsFrnn9RzQC։ Վերցված է 2014-12-07. 
  6. Wachsmann, S.; Bass, G.F. (2008). Seagoing Ships and Seamanship in the Bronze Age Levant. Texas A&M University Press. էջ 359. ISBN 9781603440806. https://books.google.am/books?id=apna4pv7Ks8C։ Վերցված է 2014-12-07. 
  7. Nikolaou Georgios (1997)։ «Islamisations et Christianisations dans le Peloponnese (1715- 1832)»։ didaktorika.gr (Universite des Sciences Humaines - Strasbourg II): 183։ doi:10.12681/eadd/8139։ Վերցված է 9 December 2015։ «A suivi l'abandon de Navarin. La flotille russe quitta le Péloponnèse entre le 26 mai et le 6 juin, n'emmenant avec elle que les chefs de la révolte: quelques évêques et des notables. La foule, qui implorait en vain leur aide, fut contrainte de se réfugier dans l'îlot voisin de Sphaktiria pour se sauver. La plupart d'entre eux furent exterminés par les Albanais»