Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է FAOից)
Jump to navigation Jump to search
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
FAO logo.svg
Տեսակմիջազգային կազմակերպություն[1], United Nations System?[2] և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն[3]
Հիմնադրված է1945
ՎայրՀռոմ, Իտալիա
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Դուստր ընկերություններSomalia Water and Land Information?, FAO Representation in Ghana? և FAO Representation in China?
Կայքfao.org
Food and Agriculture Organization of the United Nations Վիքիպահեստում

ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO, անգլերեն՝ Food and Agriculture Organization, ֆրանսերեն՝ Organisation des Nations unies pour l'alimentation et l'agriculture, իտալերեն՝ Organizzazione delle Nazioni Unite per l'Alimentazione e l'Agricoltura), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1945 թվականին։ Նպատակն է պարենի մատակարարման բարելավումը և բնակչության կենսամակարդակի ցուցանիշների, գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետության և գյուղ, բնակչության կենսապայմանների բարելավումը։ Հիմնական գործունեությունը ծավալում է սննդի որակի, գյուղատնտեսական, անտառտնտեսվարման, օվկիանոսի կենսաբանական պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վիճակագրական ուսումնասիրությունների նախապատրաստման, տեխնիկական աջակցության, ներդրումային գործունեության տեղեկատըվության հավաքի, վերլուծության և տարածման ոլորտում։ Մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսական մթերքների մարկետինգին, կայուն զարգացմանը։ Նստավայրը Հռոմում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png