Ապշերոնյան թերակղզի
![]() | ||
Տեղագրություն | Կովկաս | |
Ողողող ջրեր | Կասպից ծով | |
Ընդհանուր մակերեսը | 2 110 կմ² | |
Երկիր | ![]() | |
![]() Ապշերոնյան թերակղզու արբանյակային լուսանկար
| ||
![]() ![]() | ||
Ապշերոնյան թերակղզի, Աթշի, Ափչերոն[1] (ադրբեջաներեն՝ Abşeron yarımadası), գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափին, Ադրբեջանում։ Երկարությունը մինչև 60 կմ, լայնությունը մինչև 30 կմ։ Բարձրությունը մինչև 165 [մ։ Հարավային ափին է գտնվում Բաքու քաղաքը։
Անվանումն առաջացել է պարսկերեն աբ «ջուր» և շորան «փոքր-ինչ աղի» բառերից (նկատի է առնվել այստեղ եղած հանքային աղբյուրները)[2]։
Կազմված է նեոգենի և անթրոպոգենի նստվածքներից։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է, բրախիանտիկլինալ բարձրություններով, ցեխային բլուրներով, աղուտներ ու աղային լճեր ունեցող անհոսք գոգավորություններով։ Հարուստ է նավթի և գազի հանքավայրերով։ Կան հանքային աղբյուրներ։ Կլիման չոր մերձարևադարձային է՝ հունվարի 3°C, հուլիսի 25°C միջին ջերմաստիճաններով և տարեկան 140–250 մմ տեղումներով։ Հաճախակի են ուժեղ քամիները (նորդ)։ Լանդշաֆտը էֆեմերային կիսաանապատային է։ Ջրովի հողերում զարգացած է խաղողի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Ապշերոնյան թերակղզի նավթարդյունաբերության և նավթի վերամշակման կարևոր շրջան է։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 53 — 992 էջ։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 35
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 509)։ ![]() |