Մահվան զանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1641 թվականի Գլազգոյի Մահվան զանգ անգլ.՝ Dead bell, deid bell

Մահվան զանգը [1] ձեռքի սովորական զանգ էր, որը օգտագործվում էր Շոտլանդիայում և հյուսիսային Անգլիայում մինչև 19-րդ դարի վերջը[2]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում հասարակությունը հավատում էր գերբնական ուժերի գոյությանը, այնպես որ շատ անգամ պաշտպանական ուժերը վերագրվում էին որոշ առարկաների՝ օրինակ զանգերի։ Եկեղեցին ինքը հաշտվեց չար ոգիների դեմ զանգերի օգտագործման հետ և անգամ խթանեց ավանդույթի զարգացումն ու պահպանումը։ Զանգերը շատ անգամ մկրտված էին։ Մարդիկ հավատում էին, որ մկրտված զանգերը իրենց մեջ յուրահատուկ ուժ են կրում՝ կանխելու չար կախարդանքը և վախեցնելու դրան[3]։ Հիմանկանում զանգը օգտագործում էին հիվանդների միջից չար ուժերին հեռացնելու համար։

Այսպիսով, զանգը օգտագործվում էր երկու նպատակով՝

  • Մահացածների հոգիներին քրիստոնյաների աղոթքը հասցնելու համար
  • Չար ոգիներին հեռացնելու համար

Զանգի գործածությունը պարզաբանված է Բայո գոբելենում՝ էդվարդ Խոստովանահոր ճակատագրի նկարագրության մեջ։ Ամենայն հավանականությամբ զանգը տարվել է Անգլիա նորմանդացիների կողմից։

Գործածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև բարեփոխումները Գլազգոյի վանականները հնչեցնում էին զանգը փողոցներով քայլելիս՝ մահացած հոգիների հանգստության համար, առավել ևս, երբ մահացածը եկեղեցուն ծառայող անհատ էր։ Հայտնի է, որ Սուրբ Մունգոյի վաղնջական զանգը օգտագործվել է հենց այդ նպատակով։ 1454 թվականից պահպանվել է տեղեկություն, որ զանգը հնչեցվում էր ամեն տարի Ջոն Ստյուարդի հոգու համար, ով Գլազգոյի առաջին ռեկտորն էր և մահից հետո ողջ կարողությունը թողել էր եկեղեցուն։ 1509 թվականից պահպանվել է Քադդերի Արչիբալդ Քրոուֆորդի գրառումները այն մասին, որ մահվան զանգը հնչել է մեկից ավելի անգամներ՝ ոգեշնչելու մարդկանց աղոթել հիվանդների և մահացածների հոգիների, նաև նախնիների համար։ 1594 թվականին Գլազգոյի փորձեց վերականգնել մահվան զանգի օգտագործման իրավունքը՝ պատճառաբանելով դրա եկեղեցական կարևոր նշանակությունը։ Ըստ Հյուսիսային Շոտլանդիայից Վիլլի Լիք-Վեյքի բալլադի, զանգը հնչեցնողները ստանում էին բավականին մեծ վարձ։ Ավելի աշխարհիկ ժամանակներում զանգը հնչեցնողը անցնում էր գյուղերով, քաղաքներով, հնչեցնում զանգը ու գոռում մահացած կամ հիվանդ մարդու անունը՝ տվյալ մարդու կյանքի մանրամասները պատմելով։ Այդպես նա պետք է քայլեր մինչև հասներ եկեղեցի։ Հայտնի է, որ մահվան զանգը հնչեցնողը Էյրշիրում մի մղոնի համար ստանում էր ընդամենը մի պեննի, որը ժամանակի ընթացքում վերածվեց մի դահեկանի։ Հետագայում եկամուտը փոխանցվում էր եկեղեցիներին, որտեղից էլ՝ շրջանի աղքատներին։ Աղքատ մարդկանց հոգիների համար մահվան զանգը հնչեցվում էր անվճար։ Զանգը հնչեցնողը մեծ պատիվ էր վայելում, և եթե զանգը հնչեցվում էր անպատեհ, ապա հնչեցնողին հեռացնում էին աշխատանքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McKay, Page 130
  2. «Church monument symbolism»։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1–ին 
  3. «A little general history of bells and handbells»։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2–ին