Ռեսոմացիա
Ռեսոմացիա (լատ.՝ res՝ էություն, բովանդակություն), դիակների լուծարման գործընթաց, որը մշակել է շոտլանդացի գիտնական Սենդի Սալլիվենը (Sandy Sullivan)՝ 2007 թվականին, ու թաղման բյուրոներում բավականին առաջընթաց է ապրել՝ Resomation Ltd կազմակերպության կողմից։
Տեխնոլագիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմինը տեղավորում են հերմետիկ խցիկի՝ ռեսոմատորի մեջ, որը կալիումի հիդրօքսիդով է լցված, ճնշումը խցիկում հասնում է մինչև 10 մթնոլորտ, իսկ ջերմաստիճանը՝ 180°С։ Այդ պայմաններում տեղի է ունենում պինդ օրգանների դեմիներալիզացում ու մարմնի լրիվ քայքայումը տեղի է ունենում 2,5-3 ժամում։
Ռեսոմատորային խցիկի սառեցումից հետո այն լվանում են տաք ջրով, որպեսզի վերանան բոլոր մնացորդները, չորացնում են հատուկ վառարանում (մոտավորապես 10 րոպե) և առաջանում է սպիտակ փոշի, որը հանձնում են մահացողի հարազատներին։
Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեսոմացիայի հիմնական առավելությունները մնացածների նկատմամբ համարվում են․
- Դիակիզման համեմատ․ էկոլոգիական մաքրություն, քանի որ CO-ի արտանետումներ չեն լինում ու համեմատաբար քիչ էներգիա է սպառում։
- Հողում թաղելու համեմատ․ դիակի քայքայման արագությունը մոտավորապես 3 ժամ է՝ համեմատած մի քանի տասնյակ տարիների հետ։
Կրոնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոնեական երկրներում և մշակույթում ռեսոմացիան պատմականորեն չի ընդունվում, բայց այժմ շատ դավանություններ ընդունում են դա[1]։
Կաթոլիկ եկեղեցին թույլատրում է սովորական մարմինների դիակիզումը[2]։
Երբ ռեսոմացիան առաջարկվեց Նյու-Յորքի Կաթոլիկ կոնֆերանսում, այն մերժվեց գործնականում կիրառվելուց, քանի որ պնդում էին, որ դա պախարակում է մարդկային մարմնի արժանապատվությունը[3]։
Օրինական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեսոմացիայի մեթոդի մասին վերջնական որոշում կայացրել են մոտավորապես տասներեք նահանգ[4], որի մեջ ներառվում են Կոլորադոն, Ֆլորիդան, Ջորջիան, Իդահոն, Իլինոիսը, Կանսասը, Մաինեն, Մերիլենդը, Միսսուրին, Օրեգոնը, Վերմոնտը ու Վայոմինգը[5]։ Այս գործընթացը օրինական էր Նյու Հեմփշիրում, սակայն կրոնական հայացքների պատճառով՝ 2008 թվականին, այն դադարեց օրինական լինելուց[6], իսկ օրինականացնելու մասին գաղափարը հայտնվել է 2013 թվականին[7][8]։
Ռեսոմացիան օգտագործվել է Ֆլորիդայի համալսարանում՝ դիակները հետազոտելու համար, Մայո կլինիկայում, 1990-ականներից մինչև 2005 թվականը[9]։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը այս գործընթացը օգտագործում է դոնոր մարմինները վերացնելու համար[10]։
Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասկաչևան նահանգը գործընթացը հաստատել է 2012 թվականին՝ դառնալով այն ընդունող առաջին նահանգը[11] Քվեբեկ և Օնտարիոն վերջերս ընդունեցին գործընթացը[12]։ Քվաբեկի թաղման բյուրոն եղել է առաջինը, որ ունեցել է ռեսոմացիայի խցիկից[13]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gassmann Günther, Larson Duane H., Oldenburg Mark W. (ապրիլի 4, 2001)։ Historical Dictionary of Lutheranism։ Scarecrow Press։ էջ 48։ ISBN 9780810866201։ Վերցված է ապրիլի 22, 2014։ «Cremation was unheard of from the time Charlemagne outlawed it (784) until the 17th century. At that point, the practice was urged primarily by those opposed to the church, and for a long time cremation was forbidden by Roman Catholicism and practiced only reluctantly by Protestants. Recently, these strictures have eased, and more and more churches have established columbaria or memorial gardens within their precincts for the reception of the ashes by the faithful.»
- ↑ «Catholics and Cremation: Questions and Answers from the Bishops of New York State»։ New York State Catholic Conference։ December 6, 2002։ Արխիվացված է օրիգինալից June 7, 2015-ին։ Վերցված է August 4, 2016
- ↑ «NY Catholic conference opposes 'chemical digestion' of human remains»։ Mar 25, 2012
- ↑ Bowdler, Neil (2011-08-31), «New body 'liquefaction' unit unveiled in Florida funeral home», BBC News, http://www.bbc.co.uk/news/science-environment-14114555
- ↑ Briggs, Bill (2011-01-18)։ «When you're dying for a lower carbon footprint»։ MSNBC.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-26-ին։ Վերցված է 2011-03-01
- ↑ «States consider: Is it legal to dissolve bodies?»։ msnbc.com
- ↑ «New Hampshire Senate Rejects Proposal For Alkaline Hydrolysis»։ Connecting Directors Funeral News։ մայիսի 3, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-01-ին։ Վերցված է 2016-08-04
- ↑ «SB332 (2008): prohibiting the disposal of human remains through a reductive process utilizing alkaline hydrolysis in New Hampshire and establishing a committee to examine the practice of resomation.», New Hampshire Liberty Alliance, 2008-02-21, արխիվացված օրիգինալից 2016-08-28-ին, https://web.archive.org/web/20160828211720/http://www.nhliberty.org/bills/view/2008/SB332, վերցված է 2016-08-04
- ↑ ABC News։ «New in mortuary science: Dissolving bodies with lye»։ ABC News
- ↑ «Bio Cremation - UCLA Donated Body Program»։ ucla.edu
- ↑ Christianson Adriana (November 28, 2012)։ «Liquifying bodies new cremation technique offered in Saskatchewan»։ News Talk 650 CKOM (Rawlco Communications)։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2012-11-28
- ↑ Cohen Jeremy (November 17, 2015)։ «Bio Cremation: A Greener Way To Die?»։ Վերցված է 2015-11-17
- ↑ Quenneville-Girard Romy (April 1, 2015)։ «La bio-crémation débarque à Granby»։ Granby Express։ Վերցված է 2015-04-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биокремация через ресомацию. Новая технология уничтожения биомассы умершего человека. Журнал «Похоронный дом».
- Resomation Ltd-ի պաշտոնական կայքը
|