Կալիումի հիդրօքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիումի հիդրօքսիդ
Potassium-hydroxide-xtal-3D-vdW.png
Potassium hydroxide.jpg
Քիմիական բանաձև HKO
Մոլային զանգված 55,966 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 2,04±0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան 716±1 °F[2] °C
Եռման ջերմաստիճան 2415±1 °F[2] °C
Գոյացան էնթալպիա -425,8 կՋ/մոլ կՋ/մոլ
Հալման էնթալպիա 7,5 կՋ/մոլ կՋ/մոլ
Եռման էնթալպիա 128,9 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում 1±1 Տոր[2]
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ 1,409
Դասակարգում
CAS համար 1310-58-3
PubChem 14797
EINECS համար 215-181-3
SMILES [OH-].[K+]
ЕС 215-181-3
RTECS TT2100000
ChEBI 14113
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալիումի հիդրօքսիդը - անօրգանական լուծույթ է, քիմիական բանաձևն է KOH։ Այն հայտնի է նաև կծու կալի և կաուստիկ պոտաշ անվանումներով։ 2005 թվին մոտ 700,000 - 800,000 տոննա կալիումի հիդրօքսիդ է արտադրվել։ Տարեկան NaOH (նատրիումի հիդրօքսիդ) արտադրվում է 100 անգամ ավելի շատ, քան KOH։[3][4][5]

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կծու կալինդ պինդ, փխրուն սպիտակ նյութ է։

Հեշտ լուծվում է ջրի մեջ (լուծվում է ավելի լավ, քան կծու նատրոնը)։ Կծու կալին օդից արագ կլանում է ջուր և ածխաթթու գազ։

Կծու նատրոնի նման, կծու կալին փոխազդում է թթուների, թթվային օքսիդների և աղերի հետ՝

2 KOH + H2SO4 → K2SO4 + 2H2O
2 KOH + CO2 → K2CO3 + H2O
2 KOH + CuCl2 → 2 KCl + Cu(OH)2

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ նպատակների համար կալիումի հիդրօքսիդը և նատրիումի հիդրօքսիդը փոխարինում են մեկը մյուսին, սակայն սովորաբար նատրիումի հիդրօքսիդը ավելի գերադասելի է ավելի էժան լինելու պատճառով։

Կալիումի հիդրօքսիդը հիմնականում օգտագործվում է հեղուկ օճառ և տարբեր տիպի կալիումի միացություններ ստանալու համար։

Այն օգտագործվում է բիոդիզելի արտադրության մեջ, քանի որ կալիումի հիդրօքսիդը ռեակցիայի մեջ է մտնում կենդանական յուղերի ճարպերի հետ։

Իր քայքայիչ հատկություների շնորհիվ կալիումի հիդրօքսիդը հաճախ օգտագործվում է դժվար մաքրվող մակերեսների մաքրման և ախտահանման համար։ Կենդանիներից հանված մաշկը մազերից ազատելու համար այն մի քանի ժամով պահում են կալիումի հիդրօքսիդի և ջրի լուծույթի մեջ։

Տեսեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 POTASSIUM HYDROXIDE
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0523.html
  3. H. Schultz, G. Bauer, E. Schachl, F. Hagedorn, P. Schmittinger “Potassium Compounds” in Ullmann’s Encyclopedia of Industrial Chemistry, 2005, Wiley-VCH, Weinheim. doi:10.1002/14356007.a22 039
  4. "Caustic Potash." Oxy.com Retrieved on January 24 2008.
  5. "Potassium Hydroxide." MSDS Retrieved on January 24