Կալիումի կարբոնատ
Արտաքին տեսք
| Կալիումի կարբոնատ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Դասական անվանակարգում | կալիումի կարբոնատ |
| Քիմիական բանաձև | CK₂O₃ |
| Ֆիզիկական հատկություններ | |
| Ագրեգատային վիճակ | բյուրեղներ |
| Մոլային զանգված | 2,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
| Խտություն | 2,29 գ/սմ³ գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | 891 °C °C |
| Կազմալուծման ջերմաստիճան | 1200 °C |
| Քիմիական հատկություններ | |
| Լուծելիությունը ջրում | 110,5 (20 °C) գ/100 մլ |
| Դասակարգում | |
| CAS համար | 584-08-7 |
| PubChem | 11430, 516886 |
| EINECS համար | 209-529-3 |
| SMILES | C(=O)([O-])[O-].[K+].[K+] |
| ЕС | 209-529-3 |
| RTECS | TS7750000 |
| ChEBI | 10949 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Կալիումի կարբոնատը (ավանդական անվանում՝ պոտաշ, լատին․՝ potassa, գերմ.՝ pottasche, ֆրանսերեն՝ potasse), ածխաթթվի կալիումական աղ է։ Քիմիական բանաձևը՝ K2CO3։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2300 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 894°С։
Կալիումի կարբոնատը խիստ խոնավածուծ է։ 100 գ ջրում 20°С-ում լուծվում է 113, 5 գ կալիումի կարբոնատ, 100 °C-ում՝ 156 գ։ Ջրային լուծույթներն ունեն հիմնային ռեակցիա։
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում պոտաշն անջատել են ծառերի և խոտաբույսերի մոխրից։ Արտադրության մեջ ստացվում է գլխավորապես կալիումի բնական աղերից։
2KOH + CO2 → K2CO3 + H2O
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում է հեղուկ օճառ, դժվարահալ ապակի ու բյուրեղապակի պատրաստելու համար, ներկման գործում, լուսանկարչության մեջ և որպես կալիումական պարարտանյութ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիումի կարբոնատ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 176)։ |