Կալցիումի հիդրօքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Calcium hydroxide.jpg

Կալցիումի հիդրօքսիդ, հանգած կիր, քիմիական բանաձևը՝ Ca(OH)2, ուժեղ հիմք է։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2240 կգ/մ3։ Կալցիումի հիդրօքսիդը սպիտակ, փաթիլանման փոշի է։ Տաքացնելիս անջատում է ջուր՝ փոխարկվելով CaO-ի
CaO + H2O → Ca(OH)2
100 գ ջրում 20°C-nւմ լուծվում է 0,165 գ կալցիումի հիդրօքսիդ, 100°C-ում՝ 0,077 գ։ Աղերի առկայությամբ լուծելիությունը խիստ բարձրանում է։ Ջրային լուծույթը կոչվում է կրաջուր, իսկ սուսպենզիան՝ կրակաթ։ Օդից հեշտությամբ կլանում է ածխաթթու գազ՝ վերածվելով կալցիումի կարբոնատի։ Կիրառվում է որպես էժան ալկալի, նաև շինարարության մեջ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png