Նատրիումի հիդրօքսիդ
| Նատրիումի հիդրօքսիդ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ավանդական անվանում | կաուստիկ սոդա, կծու նատրոն |
| Քիմիական բանաձև | NaOH, HNaO |
| Ֆիզիկական հատկություններ | |
| Ագրեգատային վիճակ | սպիտակ, պինդ նյութ |
| Մոլային զանգված | 6,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
| Խտություն | 2,13 g/cm³ գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | 605 ℉ և 323 °C[2] °C |
| Եռման ջերմաստիճան | 2534 ℉ և 1388 °C[2] °C |
| Գոյացան էնթալպիա | −425,6 կՋ/մոլ կՋ/մոլ |
| Գոլորշու ճնշում | 0 Pa |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 1310-73-2 |
| PubChem | 14798 |
| EINECS համար | 215-185-5 |
| SMILES | [OH-].[Na+] |
| ЕС | 215-185-5 |
| RTECS | WB4900000 |
| ChEBI | 14114 |
| IDLH | 10 mg/m³ |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Նատրիումի հիդրօքսիդ (), որը հայտնի է նաև որպես կաուստիկ սոդա կամ կծու նատրոն անվանումներով, մետաղական հիմք է։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատրիումի հիդրօքսիդը սպիտակ, պինդ նյութ է։ Եթե սոդայի նատրոնի մի կտոր թողնենք օդի մեջ մնա, ապա այն շուտով կանաչում է է, քանի որ օդից խոնավություն է կլանում։ Կծու նատրոնը ջրի մեջ լավ է լուծվում (100 գ-ում՝ 109,2 գ, 20 °C)։ Լուծվում է նաև մեթիլ և էթիլ սպիրտներում։ Կծու նատրոնը շոշափելիքի վրա թողնում է լպրծուն հետք։ Քայքայում է մաշկը, լորձաթաղանթը, գրգռում շնչառական ուղիները։ Մեծ քանակով նատրիումի հիդրօքսիդի առկայությունը փոքրացնում է աղերի և օրգանական նյութերի լուծելիությունը ջրում։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատրիումի հիդրօքսիդը ալկալի է։
Նատրիումի հիդրօքսիդը չեզոքացման ռեակցիայի մեջ է մտնում բոլոր թթուների հետ՝ առաջացնելով աղեր և ջուր։ Օրինակ՝
Նա ռեակցիայի մեջ է մտնում նաև բոլոր թթուների անհիդրիդների հետ։ Այսպես, կծու նատրոնը օդից կլանում է ածխաթթու գազը, փոխարկվելով նատրիումի կարբոնատի ()՝
Ջրային լուծույթներն ուժեղ հիմքեր են, փոխազդում են թթուների, թթվային օքսիդների, բազմաթիվ աղերի հետ, լուծում են ալյումինը, սիլիցիումը, քայքայում կաշին, թուղթը և այլ նյութեր։
Կծու նատրոնը ռեակցիայի մեջ է մտնում և շատ աղերի հետ, առաջացնելով նոր հիմք և նոր աղ։ Օրինակ՝
Նատրիումի հիդրօքսիդ ստանում են կերակրի աղի լուծույթի էլեկտրոլիզով կամ սոդայի լուծույթը կրակաթի հետ եռացնելով։
Առաջացնում է բյուրեղահիդրատներ, որոնցից կայուն է՝
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատրիումի հիդրօքսիդը ուժեղ քայքայում է մաշկը և հյուսվածքները։ Դրա համար էլ կծու նատրոնով կամ նրա լուծույթներով աշխատելիս պետք է զգույշ լինել, որ նրանք չընկնեն ձեռքների, դեմքի և հագուստի վրա։
Կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կծու նատրոնը քիմիական արդյունաբերության կարևորագույն արտադրանքներից մեկն է։ Նրա գլխավոր սպառողներն են նավթարդյունաբերությունն ու օճառագործությունը։ Կաուստիկ սոդայի օգնությամբ կերոսինն ու այլ նավթանյութերը մաքրվում են թթուների խառնուրդներից, իսկ բուսական և կենդանական ճարպերից ստացվում է օճառ։
Տեսեք նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SODIUM HYDROXIDE
- 1 2 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատրիումի հիդրօքսիդ» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 199)։ |