Կարոշի
Կարոշի (ճապ.՝ 過労死 կարոոշի) ճապոնական եզրույթ է, որը նշանակում է մահ՝ չափազանց շատ աշխատանքի հետևանքով։ Ճապոնիան այն սակավաթիվ երկրներից մեկն է, որտեղ հավաքվում է հատուկ վիճակագրական տվյալներ կարոշիի վերաբերյալ։ Կարոշիի հիմնական բժշկական պատճառներից են ինսուլտ կամ ինֆարկտ սթրեսի ֆոնի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոշիի առաջին դեպքը արձանագրվել է 1969 թվականին, երբ ճապոնական խոշորագույն թերթի առաքման բաժնի 29-ամյա աշխատակիցը մահացավ սրտի կաթվածից [1].
Սակայն նա չէր համարվում կարոշիի զոհ մինչև 1980-ական թվականները, երբ այսպես կոչված «ճապոնական ֆինանսական փուչիկի» ժամանակ մի քանի լիովին առողջ բարձրաստիճան գործարար առաջնորդներ հանկարծամահ եղան առանց հիվանդության որևէ նախանշանների։ Լրատվամիջոցները հայտարարեցին նոր երևույթի գոյացման մասին։ Այն շուտով կոչվեց «կարոշի» և նրանում նոր և լուրջ սպառնալիք տեսան աշխատանքային տարիքի մարդկանց համար։ 1987 թվականին հասարակական ճնշման պատճառով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սկսեց հրապարակել կարոսիի վիճակագրությունը։ [2].
Այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, 2001 թվականին գրանցվեց կարոսիի 143 զոհերի ռեկորդային քանակ։ [3]. 2000 թվականին կարոշին դարձավ Ճապոնիայի վարչապետ Կեյձո Օբուտիի մահվան պատճառը, ով իր պաշտոնավարության 20 ամսվա ընթացքում ունեցել էր ընդամենը երեք հանգստյան օր և աշխատում էր 12 ժամից օրական ոչ պակաս։ [4].
Ճապոնական տնտեսության աճը սկսած իր անկումից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և մինչև հետագա ծաղկունքը դիտարկվում է որպես այն երևույթի պատճառներից մեկը, որը անվանել են նոր համաճարակ։ Ակնհայտ է դարձել այն, որ աշխատողները չեն կարող աշխատել 12 և ավել ժամ շաբաթական 6–7 օր տարեց տարի առանց բարոյական և ֆիզիկական հետևանքների։ Շատ հաճախ այդպիսի աշխատանք չի վարձատրվում։
Հասարակության վրա ունեցած ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ դեպքերում ապացուցվել է, որ գործատուները տեղյակ էին իրենց աշխատակիցների վատ առողջության մասին։
Միևնույն ժամանակ, Ճապոնիայում գերզբաղվածությանը մահվան պատճառ դարձած դատական հայցերի թիվը մեծանում է, երբ զոհվածների հարազատները փոխհատուցում են պահանջում։ Բայց քանի որ փոխհատուցման հանձնարարությունը պահանջում է ապացուցել, որ մահը կապված է աշխատանքի հետ, բոլոր հանգամանքների մանրամասն ուսումնասիրությունը կարող է տևել երկար տարիներ։ Այս առումով շատերը հրաժարվում են փոխհատուցման հայտ ներկայացնելուց։
Արտաժամյա աշխատանքի հետ կապված իրավիճակը մեծապես ազդում է ընտանիքի վրա։ Ճապոնացի կանանց ավելի քան 80% -ը ցանկանում է, որ իրենց ամուսինները ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ։ Երիտասարդ տղամարդիկ հաճախ տուն են գալիս ժամը 23:00-ից ոչ շուտ։ Նույնիսկ եթե նրանք շուտ են տուն գալիս, նրանց երեխաները արդեն քնած են։ 30-ից 50 տարեկան ճապոնացի տղամարդկանց 20%-ը աշխատում են շաբաթական ավելի քան 60 ժամ, չհաշված ժամանակը, որ նրանք ծախսում են տանը աշխատանքային հաղորդակցման և ավելորդ աշխատանքի վրա։ Միջին հաշվով նրանք ունեն օրական 30 րոպեից քիչ իրենց ընտանիքների հետ շփվելու համար։
Կառավարության արձագանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայի դատարանները նշում են հարազատների կրած վնասը այն դեպքերում, երբ գերհոգնածությունից առաջացած սթրեսը կամ դեպրեսիան հանգեցնում են ինքնասպանության։ Այդ դեպքում փոխհատուցման պահանջները մերժվում են Աշխատանքի ստանդարտների վարչության կողմից։ Կամավոր չվճարված աշխատանքը հանդիսանում է կարոշիի հիմնական պատճառներից մեկը։
Այն ժամանակվանից, ինչ Ճապոնիայում տարածում ստացավ 新卒一括採用 սինսոցու իկկացու սայո (ճապ.՝ {{{2}}}) (“նոր շրջանավարտների միաժամանակ ընդունում”) կոչվող աննախատիպ սովորույթը, դժվար, համարյա անհնարին է դառնում աշխատանք գտնել, եթե հեռացրել են աշխատանքից միջին տարիքի մարդու։ Այդ իսկ պատճառով աշխատողները չեն կարող հրաժարվել արտաժամյա չվճարվող աշխատանքից։
Ճապոնիայի կառավարությունը սկսել է ընդունել կոմպանիաների պատասխանատվության չափը իրենց աշխատողների գերզբաղվածության հետ կապված դեպքերում և նշանակել փողհատուցումը դատական կարգով։
Կորպորացիաների պատասխանատվությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջոցներից մեկը, որը կարող է ստիպել կորպորացիաներին հետևել աշխատակիցների առողջությունը, փոխհատուցման վճարում է։ 2008 թվականի ապրիլի 29-ին ճապոնական ընկերություններից մեկը ստիպված էր վճարել 200 մլն յեն (մոտ 2 մլն դոլար) աշխատակցին, որը կոմայի մեջ էր կարոշիի պատճառով։ Արտաժամյա աշխատանքով ծանրաբեռնող ընկերություններից ամենահայտնի ընկերություններից մեկը՝ Toyotaն, այժմ ընդունել է տարին 360 ժամվա արտաժամյա աշխատանքի սահմանը և որոշ գրասենյակներում տեղեկագիր է ուղարկում, որը 19:00-ից հետո ամեն ժամը մեկ հիշեցնում է, որ տուն գնալու ժամանակն է։
Nissan Motor-ն իր գրասենյակի աշխատակիցներին առաջարկում է դիստանցիոն աշխատանք, որպեսզի հնարավորություն տա աշխատողներին հոգ տանել իրենց երեխաների և ծեր ծնողների մասին։ Շատ ընկերություններ ներմուծում են հատուկ օրեր, երբ բոլոր աշխատողները պարտավոր են հեռանալ գրասենյակից ժամը 17։ 30-ին, բայց քանի որ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, ոմանք այս օրերին օգտագործում են մենակ աշխատելու կամ տանը աշխատելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Karoshi-Death from overwork: Occupational health consequences of the Japanese production management». 1997 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ http://www.academia.edu/4619069/Karoshi%7Ctitle=Universidad Espiritu SantoInternational Careers ProgramSummer 2009 Business Ethics Project “Karoshi”
- ↑ Карл Оноре Без суеты: Как перестать спешить и начать жить = In Praise Of Slow How A Worldwide Movement Is Challenging The Cult Of Speed. — М.: Alphina Publisher, 2014. — 260 с. — ISBN 978-5-9614-4790-3
- ↑ http://www.reporter.perm.ru/archives/lechebnytelegid/details_3989.html(չաշխատող հղում) - Մեդիակողմնացույց «Քաղաքակրթուտյան մոդայիկ հիվանդությունները»