Ոգեհարցության սեանս
Ոգեհարցության սեանս, առեղծվածային արարողակարգ, որ սովորաբար անցկացվում է հատուկ վայրում[1] և որի մասնակիցները փորձում են տեսնել կամ ստանալ ինչ-որ հաղորդագրություն մահացած մարդու հոգուց։ Հաճախ, սակայն ոչ միշտ, սեանսի ժամանակ ներկա է լինում մեդիումը։ Արարողակարգը կարող է ընթանալ տարբեր կանոններով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերմինը առաջացել է ֆրանսերեն «séance» բառից[3], որը նշանակում է «տեղ»[4]։ Այս փորձի մասին վերջին աշխատանքներից մեկը «Communitation With the Other Side» գիրքն է (հայերեն՝ Հաղորդակցություն այլ կողմից), որի հեղինակը անգլիացի Ջորջ Լիթլթոնն է և որը հրատարակվել է Անգլիայում 1760 թվականին[5]։ Նա իր գրքում վստահեցնում է, որ հաղորդակցվել է Պերիկլեսի և Ուիլիամ Պենի հոգիների և շվեդ թագուհի Քրիստինայի հետ։ Ոգեհարցության սեանսների հայտնիությունը զգալիորեն աճել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին[6] այն բանից հետո, երբ այդ ժամանակ ԱՄՆ-ի առաջի տիկինը՝ Մերի Լինկոլնը իր ամուսնու՝ Աբրահամ Լինքոլնի ներկայությամբ արարողություններ է անցկացնում իր տղայի մահվանից հետո[7]։ Բրազիլիայում առաջին հայտնի արարողակարգն անցկացվել է 1865 թվականին[8], ընդ որում՝ շուտով այդ երկրում այս երևույթը իր համատարածությամբ չի զիջում անգլալեզու երկրներին[9]։ 20-րդ դարի կեսերին ոգեհարցության սեանսների հայտնիությունը պակասում է, այդ ժամանակ քրիստոնեության մեջ մահացածների հոգիների հետ հաղորդակցության հավատի հիման վրա առանձին ուղղություն է առաջանում՝ սպիրիտուալիզմ[10]։
Արարողակարգի անցկացման օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոգեհարցության սեանսի անցկացման ամենատարածված ձևերից մեկը հատուկ տախտակներ օգտագործելն է, որ հայտնի են որպես «խոսող տախտակներ» կամ «Ուիջի տախտակներ»[11], որի վրա գրում են այբուբենի տառերը, թվերը և «այո» և «ոչ» բառերը։ Սեանսի մասնակիցները դնում են իրենց մատները հատուկ սլաքի վրա և կենտրոնանում ինչ-որ հարցի շուրջ. այնուհետև, զգալով մահացածի հոգու ներկայությունը, մասնակիցները նրա ազդեցությամբ սկսում են սլաքը տեղափոխել ինչ-որ սիմվոլի ուղղությամբ, որպեսզի պատասխան ստանան դրանից[12]։ Հնարավոր գիտական բացատրությունը բացատրում է այս գործուղությունը, որ սեանսի մասնակիցները, ովքեր իսկապես հավատում են տեղի ունեցողին, կարող են իրենք տեղափոխել սլաքը՝ չգիտակցելով դա[13]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ ոգեհարցաության սեանսներըբ որպես իրականություն դիտարկողների շարքերում մինչև 20-րդ դարը հանդես էին գալիս որոշ հայտնի մարդիկ՝ այդ թվում և Արթուր Կոնան Դոյլը[14] և հոգեբույժ Կարլ Գուստավ Յունգը, բայց և այնպես այդ ժամանակ ևս գիտնականների համայնքի անդամների մեծ մասը ժխտում էր ոգեհարցության սեանսի՝ հավանական լինելը։ Խորհրդային գիտնականները նման երևույթը համարում էին կա՛մ անիրական գործողություն կա՛մ բաց կողոպուտ[15], կա՛մ էլ աստվածաշնչի կողմից արգելված մեղք[16]։ Եկեղեցու սպասավորները նույնպես դա համարում էին խաբեություն[17]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiseman, R., Greening, E., and Smith, M. (2003). Belief in the paranormal and suggestion in the seance room Արխիվացված 2016-05-17 Portuguese Web Archive. British Journal of Psychology, 94 (3): 285—297.
- ↑ Séance — The Skeptic’s Dictionary — Skepdic.com
- ↑ The Skeptic Encyclopedia of Pseudoscience. P. 221.
- ↑ Bruno Illius: Die Vorstellung von «ablösbaren Seelen». In: Der Begriff der Seele in der Religionswissenschaft. Johann Figl, Hans-Dieter Klein (Hrsg.), Königshausen & Neumann, Würzburg 2002, ISBN 3-8260-2377-3. S. 87-89.
- ↑ Lyttleton, George; Montegue, Eizabeth (1760). Dialogues with the Dead. London: W. Sandby.
- ↑ Preliminary Report of the Commission Appointed by the University of Pennsylvania, The Seybert Commission, 1887. 1 April 2004.
- ↑ «Telegrams from the Dead». Public Broadcasting Service (PBS). 1994.
- ↑ Tiago Cordeiro. Allan Kardec e o espiritismo, uma religião bem brasileira (14/10/2014). Aventuras na História — Guia do Estudante. Página visitada em 18/11/2014.
- ↑ [1] History of 'Spiritist madness' — Associação Brasileira
- ↑ Wicker, Christine (2003). Lily Dale: The True Story of the Town that Talks to the Dead. HarperCollins. ISBN 9780060086664.
- ↑ «The Museum of Talking Boards, a photo-gallery of historical and contemporary spirit boards and planchettes». Museumoftalkingboards.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Cumerlato, Daniel. «How to use the Ouija Board - A guide to the safe use of this ancient device». Ghost Walks. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Noble (1854), Lecture III, p.642.
- ↑ «Arthur Conan Doyle, Spiritualism, and Fairies». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Randi, James (2007). «An encyclopedia of claims, frauds, and hoaxes of the occult and supernatural» (անգլերեն). The James Randi Educational Foundation. ISBN 9780312151195. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Sound witness: a lutheran apologetic ministry dedicated to keeping the "false" out of doctrine. «Psychic mediums: what does god say about their practices?» (անգլերեն). Soundwitness.org. Վերցված է 1º de dezembro de 2014-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Carlos María de Heredia (1923). «Spirit hands, "ectoplasm", and rubber gloves» (անգլերեն). 40 (1). Popular Mechanics: 14–15. ISSN 0032-4558.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Unknown parameter|acessdate=
ignored (|access-date=
suggested) (օգնություն)