Մահվան աստված

Մահվան աստվածներ, տարբեր կրոնների ատվածություններ, կապված մահվան, հոգիների ուղեկիցների, հանդերձյալ աշխարհի հետ։ Այս տերմինը վերաբերվում է աստվածություններին, որոնք կամ հավաքում են մահացածների հոգիները, կամ իշխում են նրանց, այլ ոչ նրանց, ովքեր որոշում են մահվան պահը։
Շատ մշակույթներ ունեն մահվան աստված դիցաբանությունում և կրոնում։ Մահը, ինչպես նաև ծնունդը, մարդկային կյանքի հիմնական մասն են, այդ իսկ պատճառով դրանց աստվածությունները կարող են համարվել ամենակարևորը կրոնում։
Ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաստված կրոններում կամ դիցաբանություններում, որոնք ունեն աստվածությունների բարդ համակարգ՝ կառավարող բնական երևույթները, մարդկային կյանքի ասպեկտները, հաճախ ունեն աստվածություն, որին տրված է մահը վերահսկելու գործառույթը։ Նման ասվածություն ներառելը համաստվածության մեջ պարտադիր չէ։
Միաստվածային կրոններում մեկ աստված է կառավարում կյանքը և մահը։ Սակայն դա տարբեր կերպ է դրսևորվում ծեսերում, ավանդույթներում, փոխվում է կախված բազմաթիվ գործոններից, ներառյալ աշխարհագրական, քաղաքական գործոնները, այլ կրոնների ազդեցությունը։
Մահվան աստվածների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]


| Աստվածության անունը | Մշակույթ / Կրոն |
|---|---|
| Գրող | Հայկական դիցաբանություն |
| Միկտլաննտեկուտլի | Ացտեկյան դիցաբանություն |
| Էրեշկիգալ | Շումմերաաքքադական դիցաբանություն |
| գուանչերի մշակույթիլ | Գուայոտա |
| Ներգալ | Բաբելոնյան դիցաբանություն |
| Բաբալու Այե (ինչպես նաև Օմոլու, Սոնպոննո, Օբալույու, Սակպանա, Սակպատա) | Յորուբա, աֆրոբրազիլական կրոնական համակարգեր, ինչպիսիք են՝ Ումբանդա, Սանտերիա, Կանդոմբլե |
| Յամա (հինդուիզմ), Յամա (բուդդայականություն) | Բուդդայականություն, հինդուիզմ, չինական դիցաբանություն, բուդդայականություն Ճապոնիայում |
| Մարա | Բուդդայականություն |
| Մոտ | Քանան |
| Մորրիգան | Կելտական դիցաբանություն |
| Անուբիս | Հին Եգիպտոս |
| Օսիրիս | Հին Եգիպտոս |
| Տուոնի | Կառելո-ֆիննանական դիցաբանություն |
| Թանատոս | Հին Հունաստան |
| Հադես | Հին Հունաստան |
| Գհիդ (նաև Գուեդ), Բարոն Սամդի | Վուդու |
| Օբունաբալի | Իգբո դիցաբանություն |
| Ազրաիլ | Իսլամ |
| Իձանամի[1] | Ճապոնական դիցաբանություն (Սինտոիզմ) |
| Էմմա[1] | Ճապոնական դիցաբանություն |
| Շինիգամի | Ճապոնական մշակույթի ֆանտաստիկ ստեղծագործություններ |
| Հինե նուի տե պո | Մաորի դիցաբանություն |
| Ապուխ | Մայաների դիցաբանություն |
| Սանտա Մուերտե | Մեքսիկա |
| Գրիմ Ռիփեր[2] | Հյուսիսային Ամերիկա |
| Մարժանա (ինչպես նաև Մորանա, Մորենա, Մարա) | Սլավոնական կրոն |
| Մորս | Հին հռոմեական կրոն |
| Պլուտոն | Հին հռոմեական կրոն |
| Օրկուս | Հին հռոմեական կրոն |
| Դիսպատեր | Հին հռոմեական կրոն |
| Հել | Սկանդինավյան դիցաբանություն |
| Մահվան հրեշտակ | Հուդայականություն և քրիստոնեություն |
| Ազրայիլ հրեշտակ | Հուդայականություն և իսլամ |