Հինե նուի տե պո
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Corp2739.jpg/250px-Corp2739.jpg)
Հինե նուի տե պո (մաորի՝ Գիշերվա մեծ կին), մաորիների դիցաբանության մեջ գիշերվա ու մահվան աստվածուհի, ստորգետնյա աշխարհի տիրուհին։ Հինե նուի տե պոն անտառների աստված Տենեի դուստրն է. նա փախչում է ստորգետնյա աշխարհ` իմանալով, որ Տենեն, ում հետ ամուսնացել է, իր հայրն էր։ Հինե նուի տե պոն, ըստ մաորների հավատքի, ստեղծել է մայրամուտի կարմիր գույնը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայր աստված Ռանգիի և մայր աստված Պապայի բոլոր երեխաները արական սեռի ներկայացուցիչներ էին։ Տենեն, թռչունների և անտառների աստվածը, եղբայրներից միակն էր, ով կնոջ անհրաժեշտություն էր զգում։ Նրա մայրը ցույց տվեց նրան, թե ինչպես ստեղծել կին կարմիր հողից։ Տանեն հողին շունչ տվեց և հետո ամուսնացավ այդ կնոջ հետ[1]։
Երբ Հինեն իմացավ, որ իր ամուսինը, միաժամանակ հանդիսանում է նրա հայրը, նա ամոթից և զզվանքից փախչում է հոգիների աշխարհ։ Երբ Տենեն գալիս է հոգիների աշխարհ նրան գտնելու, Հինեն հրամայում է նրան ետ գնալ և դաստիարակել իր երեխաներին (մարդկանց), իսկ նա նրանց բոլորին կսպասի ստորերկրյա աշխարհում։ Ավելի ուշ, երբ Մաուին աշխարհ բերեց մահը, սկսվեց մահկանացուների անվերջ երթ դեպի Հինե նուի տե պոյի թագավորություն[1]։
Մաուին փորձում էր մարդկությանը դարձնել անմահ, ցանկանալով մտնել քնած Հինեի մարմնի մեջ, սակայն նա արթնանում է և սպանում է նրան. այսպիսով Մաուին դառնում է առաջին մահացած մարդը[2]։
Հինե նուի տե պոն ստեղծել է նաև միջատներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Biggs, 1966, էջ 449
- ↑ Biggs, 1966, էջ 450
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biggs, B.G. Maori Myths and Traditions / A.H. McLintock. — Encyclopaedia of New Zealand. — Government Printer: Wellington, 1966. — Vol. II. — P. 447-454.