Մահվան կերպար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Մահվան կերպար, մահվան անձնավորումը՝ որևէ ֆիզիկական էության տեսքով։
Մահը որպես մտացածին կերպար հանդիպում է բոլոր համաշխարհային մշակույթների առասպելներում և լեգենդներում սկսած անհիշելի ժամանակներից։ Քանի որ ի սկզբանե մարդը չէր կարողանում բացատրել մարդու մահվան պատճառը, նա պատկերացնում էր այն որպես իրականում գոյություն ունեցող էակ։ Եվրոպական, և մասամբ, սլավոնական կուլտուրայում մահը հաճախ պատկերվում է գերանդիով կմախքի տեսքով՝ որը կրում է սև թիկնոց և գլխանոց (անգլ.՝ Grim Reaper՝ «Մռայլ հնձվոր»)։
Մահը կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ քաղաքաքակրթություններում մահվան ֆունկցիան կատարում էին տարբեր աստվածություններ։ Որպես կանոն յուրաքանչյուր կրոնում գոյություն ուներ աստված, որը ուղեկցում էր հոգիներին մահվան արքայություն և ստորերկրյա աշխարհի աստված։
- Անուբիս (Հին Եգիպտոս)
- Թանատոս (Հին Հունաստան)
- Պլուտոն (Հին Հռոմ)
- Հել (Սկանդինավյան դիցաբանություն)
- Գրող (ոգի) (Հայկական դիցաբանություն)
Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստվածաշնչում մահն իրենից ներկայացնում է հրեշտակ՝ ուղարկված Աստծո կողմից։