Մահվան իրավունք
Մահվան իրավունք, բարոյական սկզբունք, որի համաձայն մարդն իրավունք ունի ինքնասպանություն գործել կամ ենթարկվել կամավոր էֆտանազիայի: Այս իրավունքի տակ սովորաբար հասկանում են, որ հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդին պետք է թույլատրել ինքնասպանություն գործել կամ օգնել ինքնասպանություն գործել և կամ էլ մերժել ամբողջ կյանքի ընթացքում բուժում տրամադրելը, այն դեպքում, երբ հիվանդությունը ամեն դեպքում տանջելու է հիվանդին: Մահվան իրավունքը շատ հաճախ քննարկումների ու վեճերի առարկա է դառնում:
Այս իրավունքի կողմնակիցները մահվան իրավունքը սովորաբար կապում են այն գաղափարի հետ, որ մարդու մարմինն ու կյանքը իր սեփականությունն են: Այնուամենայնիվ, անտրամաբանական ինքնասպանությունները կանխելու իշխանության օրինական հետաքրքրությունը հաճախ կասկածի տակ է առնվում: Պիլպելը և Ամսելը գրում են՝ «Գիտակցական ինքնասպանության կամ մահվան իրավունքի ներկայիս կողմնակիցները, գտնում են, որ մեկին սպանելու որոշումը պետք է լինի միաժամանակ և այդ մարդու ինքնակամ որոշումը, և ստոիկների ու ուտիլիտարիստների կողմից պահանջած՝ տվյալ պայմաններում ամենաճիշտ որոշումը»[1]:
Հինդուիզմում ընդունվում է մարդու մահվան իրավունքը, այն դեպքում, երբ հիվանդությունն իր վերջնական փուլում է կամ երբ անձը չունի ապրելու ցանկություն, նպատակ կամ պատասխանատվություններ: Հնդուիզմը թույլ է տալիս ոչ բռնի մահը՝ սովամահության ճանապարհով (պրայոպավեստա)[2]: Ջայնիզմն ունի նմանատիպ պրակտիկա, որն անվանվում է սանթարա: Մյուս կրոններում հայացքները տարբերվում են ըստ կրոնի տոլերանտության: Ժամանակակից քրիստոնեական հավատքում ինքնասպանություն գործելը համարվում է մահացու մեղք[3]:
Էթիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենսաբարոյականության մեջ վիճում են՝ արդյո՞ք մահվան իրավունքն ունիվերսալ է, այն գոյություն ունի՞, թե՞ կիրառելի է միայն հատուկ պայմաններում, ինչպես օրինակ հիվանդության վերջին շրջանն է: Ինքնասպանության կողմնակից Լյուդվիգ Մինելին, էվտանազիայի մասնագետ Սին Աշերը և կենսաբարոյականության պրոֆեսոր Ջեյկոբ Էպելը գտնում են, որ մահվան իրավունք ունեն բոլոր իրավազոր մարդիկ: Էպելը գտնում է, որ մահվան իրունքը կարող է բնութագրել հասարակության ազատականությունը[4]:
Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի դրությամբ, կամավոր էվտանազիայի որոշ ձևեր օրինական են Կանադայում[5], Բելգիայում[6], Լյուքսեմբուրգում[7], Հոլանդիայում[6] և Շվեյցարիայում[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ A Pilpel, L Amsel։ «What is Wrong with Rational Suicide»
- ↑ «Hinduism — Euthanasia and Suicide»։ BBC։ 2009-08-25
- ↑ «Catholic Digest - The Magazine for Catholic Living - Do people who commit suicide go to hell?»։ Վերցված է 14 December 2014
- ↑ «Next: Assisted Suicide for Healthy People»։ The Huffington Post։ 16 July 2009։ Վերցված է 14 December 2014
- ↑ MacCharles Tonda (17 June 2016)։ «Assisted dying to become law after Senate backs Liberals’ bill»։ thestar.com։ Toronto Star։ Վերցված է 16 July 2016
- ↑ 6,0 6,1 6,2 Smartt Ursula (23 December 2002)։ «Euthanasia and the law»։ BBC News
- ↑ «Luxembourg says 'yes' to euthanasia»։ Daily Mail (London)։ 20 February 2008