Սովամահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Dying from Starvation and Torture at Belsen Concentration Camp, 1945 (Art.IWM ART LD 5584).jpg

Սովամահություն, սովից մահ է կամ պարբերաբար թերասնում: Քաղցածությունը` օրգանիզմի վիճակ է, որի դեպքում անհրաժեշտ նյութերի ընդունումը բավարար չէ կյանքի պահպանման համար: Երկարատև քաղցածությունը մարդու օրգաներին պաթոլոգիական վնաս է առաջացնեւմ, իսկ ծայրահեղ հյուծման դեպքում` մահ[1]:

Սովածության փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

0-6 ժամ ուտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած սննդի ընդունման 20 րոպեից մինչև 4-5 ժամ տեղի է ունենում ընդունված սննդի մարսում[2], այնուհետև տեղի է ունենում դատարկ ստամոքսի պատի կծկում ու արյան մեջ գլյուկոզի մակարդակի իջեցում[3]: Եվ մարմինը սկսում է ոչնչացնել գլյուկոգենը` ածխաջրեր պարունակող պոլիսախարիդները, պարունակող ածխաջրերը՝ գլյուկոզի արտադրության համար: Գլյուկոզը հանդիսանում է մարդու էներգիայի հիմնական աղբյուրը: Իսկ գլիկոգենը «պահեստային պաշար» է հանդիսանում, երբ գլյուկոզի մատակարարումը դադարում է:

Սննդի ընդունումից 6-72 ժամ անց[խմբագրել | խմբագրել կոդը]

6 ժամյա քաղցից հետո գլիկոգենի պաշարները արդեն սպառում են: Սկսվում է կետոզինի շրջան: Կետոզը՝ էներգիայի ստացման նպատակով մարմնի կուտակած ճարպերի քայքայման գործընթացն է: Այս մեխանիզմը ակտիվանում է սննդանյութերի պակասի արդյունքում: Ուղեղի նորմալ գործունեության համար ամեն օր անհրաժեշտ է 120 գրամ գլյուկոզ: Քաղցածության առաջին 24-48 ժամվա ընթացքում ուղեղը օգտագործելու է գլյուկոզի պաշարների մնացորդները, այն դեպքում, երբ մարմնի մնացած մասը արդեն անցել է կետոզի: Խնդիրն այն է, որ ուղեղը չի կարող ճարպաթթուները օգտագործել որպես էներգիայի աղբյուր: Ուղեղը սովորում է բավարարվել 30 գ գլյուկոզով, նախատեսված 120 գրամի փոխարեն[4]:

Սննդի ընդունումից ավելի քան 72 ժամ անց[խմբագրել | խմբագրել կոդը]

3 օրվա քաղցածությունից հետո ուղեղին այլևս չի բավարարում 30 գ գլյուկոզը և կարիքը կրճատվում է ևս 10 գ-ով, այսինքն մինչև 20գ: Այս փուլում մարմնի բջիջներում սպիտակուցը սկսում է քայքայվել, արյան մեջ ամինաթթուները արձակելով: Լյարդի մեջ թողարկված ամինաթթուները վերածվում են գլյուկոզի:

Առաջանում է աուտոֆագի փուլը: Մարդու մկանային զանգվածը արագորեն փլուզվում է: Սկզբում ոչնչանում են կենսագործունեության համար սակավ նշանակալից բջիջները, իսկ ավելի կարևորները պահպանվում են[5]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմունային համակարգի գործելը հնարավորինս նվազեցվում է, հիմնականում` վիտամինների և հանքանյութերի պակասի պատճառով: Ցանկացած ժամանակ կարող է մահ առաջանալ՝ իմունիտետի հետ կապված հիվանդություններից: Կենսագործունեությունը կարող է շարունակվել մինչև մարմինի ռեսուրսները `գլյուկոա, ճարպեր, մկանային բջիջներ լիովին չսպառվեն:

Այս փուլը կարող է ուղեկցվել երկու հիվանդությամբ` հյուծանք և կվաշիրոկոր` սպիտակուցների բացակայության պատճառով դիստրոֆիա: Հյուծանքը սկսվում է էներգիայի ծայրահեղ պակասի հետևանքով, սպիտակուցների և կալորիաների բացակայության պատճառով, և կվաշիրոկորը հանգեցնում է լյարդի այտուցվածության և ընդլայնման, որի արդյունքում ստամոքսը ուռչում է:

Ժամանակի ընթացքում, սովամահության հետևանքով, օրգանիզմի համար ավելի ու ավելի բացասական հետևանքներ են առաջանում, թուլանում է մաշկի պաշտպանիչ գործառույթը, իմունային համակարգը թուլանում է, բորբոքումները տարածվում են: Օրգանիզմը ուղեղի ապահովման համար վերամշակում է սրտի մկանները և այլ կենսական օրգաններ, որոնք մեծ մասամբ բաղկացած են սպիտակուցներից: Որոշ ժամանակ անց մարդուց մնում են միայն մաշկն ու ոսկորները[6]:

Երկարատև քաղցածության վերջին փուլը մահն է: Պատճառը սրտի կաթվածը կամ առիթմիան են՝ հյուսվածքների ծայրահեղ վատթարացման հետևանքով, ինչպես նաև էլեկտրոլիտների լուրջ անհավասարակշռության պատճառով[7]:

Օրգանիզմը, որը չի կարողացել վերամշակել իր մեխանիզմը նոր նյութափոխանակությանը, կարող է դադարեցնել իր գոյությունը քաղցածության երկու շաբաթից հետո: Մարդը մահանում է, երբ օրգանները դադարում են գործել: Սովորաբար առաջինը հանձնվում է սիրտը[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The starvelings // The Economist. — 2008-01-24. — ISSN 0013-0613.
  2. «Переваривание и усвоение пищи»։ truehealth.ru։ Վերցված է 2017-10-13 
  3. «Голод (чувство голода)» (ru-RU)։ medbiol.ru։ Վերցված է 2017-10-13 
  4. «Кто-то может расписать стадии голодной смерти?»։ thequestion.ru։ Վերցված է 2017-10-13 
  5. «Как будет работать ваш организм, если вы будете голодать • Фактрум» (ru-RU)։ Фактрум։ Վերցված է 2017-10-13 
  6. Администратор։ «Реакция организма на голод» (ru-ru)։ combucha.ru։ Վերցված է 2017-10-13 
  7. «Как голодание сказывается на организме - Журнал Здоровье»։ Журнал Здоровье (ru-RU)։ 2013-07-09։ Վերցված է 2017-10-13 
  8. Администратор։ «Реакция организма на голод» (ru-ru)։ combucha.ru։ Վերցված է 2017-10-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]