Էզոթերիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էզոթերիզմ (հին հունարեն՝ ἐσωτερικός - ներքին), հայերեն նաև գաղտնագիտություն։ Էզոթերիզմը փիլիսոփայական կատեգորիա է, որը ենթադրում է աշխարհաստեղծման գաղտնիքների ճանաչումն ու ուսումնասիրությունը, համաձայն այս կամ այն փիլիսոփայական դպրոցի, կամ միաբանության՝ եղբայրության սահմանումների։ Միաժամանակ, տերմինը կարող է օգտագործվել որևէ ծիսական արարողակարգի կամ արարողության թաքնված «էզոթերիկ» բնույթի նկարագրման համար։ Իմաստային առումով այն ենթադրում է գիտելիքների, գրականության և սահմանումների որոշակի գաղտնիության մարդկանց լայն շրջանակներից, որով և ստացել է իր հականիշը՝ էկզոթերիզմ. տերմին, որը ենթադրում է գիտելիքներ հասարակության լայն՝ չլուսավորված շրջանակների համար։

Բացատրություն՝ էզոթերիկա - էզոթերիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էզոթերիկան աշխարհի գոյության իմաստի ընկալման, նրա արարաման նախապատճառների բացահայտման միջոցները և ուղղություններն ամբողջացնող տերմին է։ Էզոթերիկ գիտելիքներն ենթադրում են, որ տվյալ դպրոցի կամ ուսմունքի հիմքում աշխարհը համարվում է ոչ թե քաոսային, այլ արարչային համակարգ, որը շարժվում ու գործում է համաձայն հստակ սահմանված վերմարդկային օրենքների։
Կրոնները կարող են համարվել էզոթերիկ գիտելիքների հավաքագրման վայրերից մեկը, միաժամանակ տիրապետող ու ոչ շատ տարածված մի շարք կրոններ կարող են ունենալ իրենց էկզոթերիկ ու էզոթերիկ դպրոցները։ Ինչպես օրինակ Իսլամում էզոթերիկ դպրոց է համարվում Սուֆիզմը, Հուդայականությունում՝ Կաբբալան։ Քրիստոնեությունը նույնպես իր հերթին հիմնադրման առաջին օրերից ձեռք է բերել էզոթերիկ բազմաթիվ դպրոցներ ու միաբանություններ, ովքեր յուրովի են մեկնաբանել կրոնի հիմնադիր Հիսուս Քրիստոսի ուսմունքը։
Քրիստոնեական ամենահայտնի էզոթերիկ եղբայրություններն ու միաբանություններն են Մասոնությունը և Վարդի ու խաչի միաբանությունը։

Դպրոցներ, ուսմունքներ, փիլիսոփայական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում հատկապես մեծ տարածում ունեն քրիստոնեական գաղափարախոսության հիմքի վրա ձևավորված էզոթերիկ դպրոցներն ու միաբանությունները։ Միաժամանակ ամենատարածվածների թվում է կաբալլան, որի հիմքում ընկած է հրեական հուդայականության կրոնափիլիսոփայական հայացքները։
Բազմաթիվ են էզոթերիկ բնույթի դպրոցները՝ ձևավորված նաև հին, նախաքրիստոնեական, հեթանոսական դավանանքների հիմքի վրա։

Նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էզոթերիկան նպատակ ունի հասարակության նեղ շրջանակների համար մշակել գործողությունների ու արարողակարգերի հերթականություն ու հաջորդականություն, որը համաձայն տվյալ դպրոցի կամ ուսմունքի հետևորդների կարող է թույլ տալ ճանաչելու աշխարհաստեղծման նախապայմաններն ու դրդապատճառները։ Հիմնական նպատակներից մեկն է հնարավորին չափով ճանաչել Աստծուն ու նրա գործառույթները։

Էզոթերիզմի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էզոթերիզմի ժամանակակից իրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էզոթերիկա և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]