Երկարավուն ուղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկարավուն ուղեղը (լատ.՝ mendulla oblongata) ողնուղեղի անմիջական շարունակությունն է դեպի գլխուղեղի ցողունը և կազմում է ռոմբաձև կամ հետին ուղեղի մի մասը (առաջ այն կոչվում էր ուղեղի շարունակություն՝ medulla prolongata)։ Նա իր մեջ զուգակցում է ողնուղեղի և , գլխուղեղի սկզբնական մասերի կառուցվածքի գծերը, ուստի կոչվում է myelencephalon։

Երկարավուն ուղեղ

Երկարավուն ուղեղի անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարավուն ուղեղի արտաքին կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարավուն ուղեղը (mendulla oblongata) ունի կոճղեզի տեսք (bulbus cerebri s. medullae spilalis), որի լայնացած ծայրը սահմանակից է վարոլյան կամրջին, իսկ ստորին սահմանը ողնուղեղային 1 զույգ նյարդամատների ծագման տեղն է կամ ծոծրակային մեծ անցքի մակարդակը։
Երկայնաձիգ ակոսի երկու կողմերում գտնվում են մեկական երկայնաձիգ մարմիններ՝ բրգեր։ Բրգերը (pyramides medullae oblongatae) կարծես շարունակվում են ողնուղեղի առաջային պարանիկների մեջ։ Բրգեր կազմող նյարդաթելերի խրձերը մասամբ միջին ակոսում խաչվում են (decussatio pyramidum) հակառակ կողմի համանուն խրձերի հետ և ողնուղեղի հակառակ կողմի կողմնային պարանների հետ միասին իջնում են ցած՝ կազմելով կողմնային բրգերը (tractus corticospinalis (pyramidalis) lateralis), մասամբ էլ չեն խաչվում և իջնում են ողնուղեղի նույն կողմի առաջային պարանի մեջ՝ կազմելով առաջային բրգերը (tractus corticospinalis (pyramidalis) anterior)։
Բրգեր չկան ստորակարգ ողնաշարավորների մոտ, և սկսում են հանդես գալ միայն նոր կեղևի երևան գալու հետ միասին, այդ պատճառով նրանք ամենից ավելի զարգացած են մարդու մոտ, քանի որ բրգային թելերը գլխուղեղի նյարդերի կորիզների և ողնուղեղի առաջային եղջյուրների հետ։

Բրգերից կողմնայինորեն գտնվում են ձիթապտղակորիզային բարձրիկները՝ օլիվը (oliva)։ Օլիվը բրգից բաժանվում է մի ակոսով, որը ողնուղեղի առաջային կողմնային ակոսի շարունակությունն է (sulcus lateralis anterior)։ Այդ ակոսից ողնուղեղի առաջային նյարդարմատներին համանման դուրս են գալիս XII նյարդի (n. hypoglossus) նյարդարմատները։

Երկարավուն ուղեղ (անիմացիա)

Երկարավուն ուղեղի ներքին կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարավուն ուղեղը ծագել է հավասարակշռության ու լսողության օրգանների զարգացման և խռիկային ապարատի հետ կապված, որը կապ ունի շնչառության և արյան շրջանառություն հետ։ Երկարավուն ուղեղում կան գորշ նյութի այնպիսի կորիզներ, որոնք կապված են շարժումների հավասարակշռված և կոորդինացիայի, ինչպես նաև նյութափոխանակության կարգավորմա հետ։

  • Օլիվի կորիզը (nucleus olivaris) ատամնավոր է և ունի գորշ նյութի գալարուն թիթեղի տեսք, որը բացված է միջայնորեն և դրսից արտափքվում է որպես ստորին օլիվ։ Այս կորիզը կապված է ուղեղիկի համանուն (ատամնավոր) կորիզի հետ, որն ավելի վալ է զարգացած մարդու մոտ, քանի որ վերջինիս ուղղաձիգ դիրքը կարիք ունի հավասարակշռության ավելի կատարյալ ապարատի։
  • Ցանցանման գոյացություն (formatio reticularis), կազմված է խաչխչվող նյարդաթելերից ու նրանց միջև գտնվող նյարդային բջիբներից։ Երկարավուն ուղեղի ցանցանման գոյացությունն կապված է ողնուղեղի համանման գոյացության հետ և ներկայացնում է շարժումների նուրբ կոորդինացիայի կարճ ռեֆլեկտոր ուղիներ։ Նրանցից դեպի ողնուղեղն է գնում վայրէջ նյարդերի մի խուրձ (tractus reticulospinalis)։
  • Գլխուղեղի ստորին չորս զույգ (XII - IX) նյարդերի կորիզները, որոնք առնչվում են խռիկային ապարատի ածանցյալների և ներքին օրգանների նյարդավորման հետ։
  • Շնչառության և արյան շրջանառության կենսականորեն կարևոր կենտրոնների կորիզները, որոնք կապված են թափառող նյարդի (n. vagus) կորիզների հետ։ Ուստի երկարավուն ուղեղի վնասվածքից անխուսափելիորեն վրա է հասնում մահը։

Երկարավուն ուղեղի սպիտակ նյութը պարունակում է երկար ու կարճ թելեր։ Երկար թելերին են պատկանում տարանցիկ կերպով անցնող վայրէջ բրգային ուղիները, որոնք մասամբ բրգերի շրջանում խաչվելով իջնում են ողնուղեղի առաջային պարաիկների մեջ։ Բացի այդ, հետին պարանիկների կորիզներից (nucleus gracilis et cuneatus) սկսվում են վերել զգացող ուղիների երկրորդ նեյրոնները, որոնք երկարավուն ուղեղից գնում են դեպի տեսողական թումբը (tractus bulbothalamicus)։

Երկարավուն ուղեղի ֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
  2. Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով