Վարոլյան կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարոլյան կամուրջը կամ ուղղակի կամուրջը (լատ.՝ pons) գլխուղեղի հիմի կողմից երևում է հաստ, սպիտակ թմբի ձևով, որը վարից սահմանակցվում է երկարավուն ուղեղի վերին ծայրի, իսկ վերից ուղեղի կոթոնների հետ։ Կամրջի կողմնային սահմանը արհեստականորեն անցկացված մի գիծ է, որը անցնում է եռվորյակ և դիմային նյարդերի նյարդարմատներով։

Վարոլյան կամուրջ (անիմացիա)