Ֆուրոսեմիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Ֆուրոսեմիդ
Furosemid.svg
Furosemide.svg
Նույնացուցիչներ
CAS համար54-31-9
PubChem CID3440
DrugBank00695
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.185 Խմբագրել Վիքիդատայում

Ֆուրոսիմիդ, վաճառվում է «Լազիքս» բրենդային անվան տակ, դեղամիջոց է,որն այլ դեղերի հետ մեկտեղ օգտագործվում է սրտային անբավարարության,լյարդային և երիկամային հիվանդությունների հետևանաքով օրգանիզմում հեղուկի կուտակման բուժման նպատակով։Այն կարող է օգտագործվել նաև զարկերակային բարձր ճնշման բուժման մեջ[1]։ Այն կարող է կիրառվել ներերակային կամ օրալ[1]։Օրալ կիրառման դեպքում ֆուրոսեմիդը սկսում է ազդել մեկ ժամից,մինչդեռ ներերակային ներմուծման դեպքում՝ 5 րոպեից[1]։

Ընդհանուր կողմնակի էֆեկտները ներառում են ցածր զարկերակային ճնշումը՝ կանգնելիս, ականջներում աղմուկը և ֆոտոսենսիբիլիզացիան[1]։ Պոտենցիալ վտանգավոր կողմնակի էֆեկտներն են էլեկտրոլիտային խանգարումները, ցածր զարկերակային ճնշումը, խլությունը[1]։ Բուժում ստացող հիվանդներին խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով արյան քննության հանձնում[1]։ Ֆուրոսեմիդը հանդիսանում է կանթային միզամուղ,որն ազդում է երիկամներում Na-ի ռեաբսորբցիան նվազեցնելով[1]։

Ֆուրոսեմիդը հայտնաբերվել է 1962թ․-ին և բժշկական օգտագործումը ԱՄՆ-ում հաստատվել է 1966թ-ին [2][1]։ Այն ընդգրկված է ԱՀԿ-ի կարևոր դեղամիջոցների ցուցակում որպես ավելի էֆեկտիվ և անվտանգ դեղամիջոց[3]։ Աշխարհում մեծածախ վաճառքային գինը սահմանվել է 0,004-0,02 ԱՄՆ դոլար[4]։ ԱՄՆ-ում այն առկա է ջեներիկ դեղամիջոցի տեսքով և արժե 0,15 ԱՄՆ դոլար[1]։Ֆուրոսեմիդն ընդգրկված է Աշխարհի հակադոպինգային կազմակերպության արգելված դեղերի ցուցակում,այն մտահոգության պատճառով,որ այն կարող է քողարկել այլ դեղամիջոցներին[5]։ Այն օգտագործվում է նաև մրցութային նժույգների մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ դրդված թոքային արյունահոսության կանանարգելման և բուժման համար[6][7]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրոսեմիդը հիմնականում կիրառում են այտուցների բուժման համար,երբեմն նաև հիպերտենզիայի որոշ դեպքերում (երբ առկա է սրտային կամ երիկամային անբավարարություն)[8]։ Այն հանդիսանում է առաջին գծի դեղամիջոց հիմնականում այն հիվանդների համար,ովքեր ունեն կանգային սրտային անբավարարաությամբ պայմանավորված այտուց[8]։ Ֆուրոսեմիդն օգտագործվում է նաև լյարդի ցիռոզի,երիկամային անբավարարության,նեֆրոտիկ համախտանիշի, գլխուղեղի և թոքերի այտուցի երկրորդային թերապիայի մեջ,երբ պահանջվում է արագ դիուրեզ (ներերակային ներարկում) և որոշ հիպերկալցեմիաների ժամանակ կոմբինացված ադեկվատ հիդրատացիայի հետ[9]:

Երիկամային հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրոսեմիդ (Լազիքս, ներարկման)

Հիպոալբումինեմիայով ուղեկցվող խրոնիկ երիկամային անբավարարաության ժամանակ օգտագործվում է ալբումինի հետ միաժամանակ դիուրեզը մեծացնելու համար։Ֆուրոսեմիդն օգտագործվում է նաև ալբումինի հետ միաժամանակ նեֆրոտիկ համախտանիշի դեպքում այտուցները քչացնելու համար [10]:

Այլ ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆուրոսեմիդը հիմնականում դուրս է բերվում երիկամներով խողովակային սեկրեցիայով։ Երիկամային անբավարարության ժամանակ իջնում է կլիրենսը,բարձրանում է կողմնակի էֆեկտների ռիսկը[1] : Մեծահասակ հիվանդներին խորհուրդ է տրվում ցածր նախնական դոզաներ (կողմնակի էֆեկտները նվազեցնելու համար),բարձր դոզաները կարող են անհրաժե՛տ լինել երիկամային անբավարարության ժամանակ[11]։ Այն կարող է նաև երիկամների վնասման պատճառ լինել․հիմանականում պայմանավորված հեղուկի կորստով (այսինք դեհիդրատացիա),որը սովորաբար դարձելի է։
  • Ֆուրոսեմիդը սկսում է իր ազդեցությունը մեկ ժամից օրալ ընդունման ժամանակ (ներերակային ներմուծման ժամանակ էֆեկտի պիկը հասունանում է 30 րոպեից)։ Ազդեցությունը օրալ ընդունման ժամանակ սովորաբար տևում է 6-8 ժամ,բայց կան էական տարբերություններ հիվանդների միջև[12]։

Այլ էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրոսեմիդը կարող է առաջացնել պոդագրա պայմանավորված հիպերուրիկեմիայով:Հիպերգլիկեմիան հիմանական կողմանակի էֆեկտներից է :

Ինչպես բոլոր կանթային միզամուզները, ֆուրոսեմիդ զուգակցում են կալիումի կամ կալիում պահող միզամուզ ամիլորդի պրեպարատների (Co-aminofruse) հետ, շիճուկային կալիումի կոնցենտրացիան նվազեցնելու (հիպոկալեմիա) հատկության պատճառով։Ֆուրոսեմիդի կիրառումից առաջացած այլ էլեկտրոլիտային շեղումներն են՝ հիպոնատրեմիան, հիպոքլորեմիան, հիպոմագնեմիան և հիպոկալցեմիան[13]։

Շատ հետազոտություններ ցույց են տվել,որ սրտային անբավարարության ֆուրոսեմիդով երկարատև բուժման ժամանակ կարող է առաջանալ տարբեր աստիճանի թիմինային դեֆիցիտ։Այսպիսով խորհուրդ է տրվում թիամինի լրացում[14]։

Չնայած քննարկումներին, այն համարվում է օտոտոքսիկ սովորաբար մեծ ներերակային դոզաների ու արագ ներմուծման և երիկամային անբավարարության ժամանակ[15] [16]։

Այլ նախազգուշացումները ներառում են նեֆրոտոքսիկությունը, ալերգիան սուլֆոնամիդների հանդեպ և մեծ դոզաների դեպքում մեծանում է ազատ թիրեոիդ հորմոնային էֆեկտները[17]։

Փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրոսեմիդն ունի պոտենցիալ փոխազդեցություն հետևյալ դեղամիջոցների հետ[18]՝

Պոտենցիալ վտանգավոր փոխազդեցություն հետևյալ դեղերի հետ՝

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրոսեմիդը, ինչպես և մյուս կանթային միզամուղները, Հենլեյի կանթի վերել հատվածում արգելակում է Na-k-Cl անցուղին՝ խոչընդոտելով նատրիումի և քլորի հետներծծումը [19]:

Այն նաև վերացնում է կորտիկոմեդիալ օսմոտիկ գրադիենտը և արգելակում ինչպես դրական, այնպես էլ ազատ ջրի քլիրենսը։ Հեռադիր խողովակների վրա ազդեցությունը անկախ է ալդոստերոնի և կարբոանհիդրազի վրա ունեցած արգելակող ազդեցությունից, բացի այդ այն նվազեցնում է կորտիկոմեդուլյար օսմոտիկ գրադիենտը և արգելակում է ազատ ջրի ինչպես բացասական, այնպես էլ դրական քլիրենսը: Հենլեյի կանթի NaCl աբսորբցիայի մեծ հնարավորության շնորհիվ, այս դեպքում ացիդոզ չի զարգանում, ի տարբերություն կարբոանհիդրազի ինհիբիտորների:

Ֆուրոսեմիդը, նաև, GABA-A ընկալիչների ոչ մրցակցային արգելակիչ է[20][21][22]:

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլեկուլյար քաշ (դալտոն) 330.7
  • % Կենսամատչելիություն 47-70%
    • Կենսամատչելիությունը երկամային հիվանդության տերմինալ փուլում 43 - 46%[23][24]
  • % Պրոտեին կապելու ունակություն 91–99[25]
  • Բաշխման ծավալ (Լ/կգ) 0.07 – 0.2[26][27]
    • Բաշխման ծավալը կարող է լինել բարձր ցիռոզով կամ նեֆրոտիկ համախտանիշով հիվանդների մոտ[26]
  • Արտազատում
    • % Արտազատում մեզով (% ամբողջ դեղաչափի) 60 - 90[26][27]
    • % Անփոփոխ ձևի արտազատում մեզով(% ամբողջ դեղաչափի ) 53.1 - 58.8 [28]
    • % Արտազատումը կզանքով (% ամբողջ դեղաչափի) 7 - 9[12]
    • % Արտազատումը լյարդով (%ամբողջ դեղաչափի) 6 - 9[27]
  • Մոտ 10% -ը մետաբոլիզմի է ենթարկվում լյարդի կողմից առողջ անձանց մոտ, սակայն այդ տոկոսը կարող է մեծ լինել ծանր երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ [27]
  • Երիկամային քլիրենս (մլ/ր/կգ) 2.0[26]
  • Կիսատրոհման պարբերություն (ժամ) 2[25]
    • Տևողությունը սրտային անբավարարության դեպքում ( 3.4 ժամ)[26][29]
    • Տևողությունը սուր երիկամային անբավարարության դեպքում (4 - 6 ժամ)[30] և երիկամային ֆունկցիայի բացակայության դեպքում (1.5-9 ժամ)[27]
  • Առավելագույն կոնցենտրացիային հասնելու ժամանակ (ժամ)
    • ներերակային ներմուծում 0.3[31]
    • Օրալ լուծույթ 0.83[25]
    • Օրալ հաբ 1.45[25]

Ֆուրոսեմիդի ֆարմակոկինետիկան կախված չէ սննդի ընդունումից.[32]

Գոյություն ունի անուղղակի կապ արյան պլազմայում ֆուրոսեմիդի կոնցենտրացիայի և ազդեցության էֆեկտիվության միջև։. Էֆեկտիվությունը կախված է մեզում ֆուրոսեմիդի կոնցենտրացիայից[12]

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրոսեմիդի անվանումները ըստ INN-ի and BAN-ի.[33] BAN-ում հայտնի է որպես ֆուրոսեմիդ։

Շուկայում որոշ բրենդային անվանումներ․որոնք պարունակում են ֆուրոսեմիդ․ Aisemide, Apo-Furosemide, Beronald, Desdemin, Discoid, Diural, Diurapid, Dryptal, Durafurid, Edemid, Errolon, Eutensin, Flusapex, Frudix, Frusetic, Frusid, Fulsix, Fuluvamide, Furesis, Furix, Furo-Puren, Furon, Furosedon, Fusid.frusone, Hydro-rapid, Impugan, Katlex, Lasilix, Lasix, Lodix, Lowpston, Macasirool, Mirfat, Nicorol, Odemase, Oedemex, Profemin, Rosemide, Rusyde, Salix, Seguril, Teva-Furosemide, Trofurit, Uremide, and Urex.

Անասնաբուժության մեջ կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիուրետիկ էֆեկտը ամենաից հաճախ օգտագործվում էր ձիերի մոտ՝ արյունահոսությունը կանխարգելելու համար վազքի ժամանակ։Ձիերի մոտ վազքի ժամանակ արյունահոսությունը(թոքային արյունահոսություն՝ պայմանավոված ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ) կանխարգելող կամ հաճախականությունը նվազեցնող հատկությունը հաըտնաբերվել է 1970ական թվականներին պատահականորեն։ԱՄՆ-ում,վազքի կանոնների համաձայն, եթե ձին քթանցքից արյունահոսում էր երեք անգամ արգելվում էր մասնակցել մրցավազքին։ Կատարվեցին կլինիկական փորձարկումներ եւ տասնամյակի վերջերին, ԱՄՆ-ի որոշ նահանգներում մրցավազքի հանձնաժողովները սկսեցին օրինականացնել ֆուրոսեմիդի օգտագործումը ձիերի մրցավազքում: 1995 թ. Սեպտեմբերի 1-ին Նյու Յորքը դարձավ ԱՄՆ վերջին նահանգը, որը երկար տարիներ չընդունեց հետո ընդունեց նրա օգտագործելումը:Մի քանի նահանգներ թույլատրեցին ֆուրոսեմիդն օգտագործել մրցավազքին մասնակցող բոլոր ձիերի համար, բայց որոշները թույլատրեցին միայն հաստատված արյունահոսողների համար։ Ֆուրոսեմիդի օգտագործումը այս նպատակով դեռև առգելված է շատ երկրներում։

Ֆուրոսեմիդը նաև օգտագործվում է ձիերի թոքի այտուցի, սրտային անբավարարության (այլ դեղամիջոցների հետ զուգակցում) և ալերգիկ ռեակցիաների դեպքում: Չնայած, այն երիկամներում մեծացնում է շրջանառությունը, սակայն չի օգնում երիկամների ֆունկցիային և խորհուրդ չի տրվում օգտագործել երիկամային հիվանդությունների համար:

Ֆուրոսեմիդը նաև օգտագործվում է կատուների և շների սրտային անբավարարության (թոքի այտուց, պլևրալ էքսուդատ եւ / կամ ասցիտ) բուժման համար [34]։ Այն կարող է օգտագործվել նաև սուր երիկամային անբավարարության ժամանակ,երբ առկա է օլիգուրիա կամ անուրիա՝ մեզի արտազատման խթանման նպատակով:

Ձիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրոսեմիդը ներմուծվում է միջմաշկային կամ միջմկանային, սովորաբար 0,5-1,0 մգ/կգ դոզայով օրը երկու անգամ, նախքան մրցավազքը։ ԻՆչպես և շատ այլ միզամուղներ, սա նույնպես կարող է առաջացնել ջրազրկում և էլեկտրոլիտային դիսբալանս, այդ թվում ` կալիումի, կալցիումի, նատրիումի եւ մագնեզիումի կորստի։ Ֆուրոսեմիդի չափաբաժնի չարաշահումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի մետաբոլիկ ալկալոզի `հիպոքլորեմիայի և հիպոկալեմիայի պատճառով: Հետևաբար, դեղորայքը խորհուրդ չի տրվում օգտագործել, երբ ձիերի մոտ առկա է ջրազրկում կամ երիկամային անբավարարություն։ Զգուշությամբ է կիրառվում, եթե ձիերի մոտ առկա է լյարդի ախտահարում կամ էլեկտրոլիտային խանգաում։ Գերդոզավորումը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, ընդունվող հեղուկների և մեզի քանակի փոփոխության, ցնցումների, գաստրոինտերստինալ խնդիրների, երիկամների վնասման, լեթարգիայի, կոլապսի և կոմայի։

Ֆուրոսեմիդը պետք է զգուշությամբ կիրառել հետևյալ դեղորայքների՝ կորտիկոստերոիդների (քանի որ մեծանում է էլեկտրոլիտային դիսբալանսի առաջացման ռիսկը), ամինոգիկոզիդային հակաբիոտիկների (մեծանում է երիկամի կամ ականջի վնասների ռիսկը) և տրիմետոպրիմ սուլֆայի (առաջանում է թրոմբոցիտների քանակի նվազում) հետ։ Այն կարող է փոխներգործել անզգայացնող դեղորայքների հետ, այդ պատճառով, եթե ձին պատրաստվում է վիրահատության, ֆուրոսեմիդի օգտագործումը հսկվում է անասնաբույժի կողմից, նաև նվազեցնում է ասպիրինի դուրս բերումը երիկամներով, հետևաբար, ասպիրինի դոզան կորելացվում է վերոնշյալ դեղորայքների զուգակցված կիրառման ժամանակ։

Ֆուրոսեմիդը կարող է մեծացնել դիգոքսինի տոքսիկության ռիսկը հիպոկալեմիայի հետևանաքով։

Ֆուրոսեդիդը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության և լակտացիայի ժամանակ,քանի որ թափանցում է պլացենտար պատնեշով և կաթով։ Չի կիրառվում հիպոֆիզի ֆունկցիայի խանգարման դեպքում (Քուշինգ)։

Ֆուրոսեմիդը օրգանիզմից էքսկրեցիայի է ենթարկվում ներարկումից 36-72 ժամ հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «Furosemide»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2015-11-19-ին։ Վերցված է October 23, 2015 
  2. Rang Humphrey (2013)։ Drug discovery and development [electronic resource]. (2nd ed.)։ Edinburgh: Churchill Livingstone։ էջ Chapter 1։ ISBN 9780702053160։ Արխիվացված օրիգինալից 2015-12-22-ին 
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  4. «Furosemide»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված օրիգինալից 10 May 2017-ին։ Վերցված է 24 October 2015 
  5. «THE 2014 PROHIBITED LIST INTERNATIONAL STANDARD» (pdf)։ 2014։ էջ 5։ Արխիվացված օրիգինալից 15 January 2016-ին։ Վերցված է 24 October 2015 
  6. Sullivan S, Hinchcliff K (April 2015)։ «Update on exercise-induced pulmonary hemorrhage.»։ The Veterinary Clinics of North America. Equine Practice 31 (1): 187–98։ PMID 25770069։ doi:10.1016/j.cveq.2014.11.011 
  7. Hinchcliff KW, Couetil LL, Knight PK, Morley PS, Robinson NE, Sweeney CR, van Erck E (2015)։ «Exercise induced pulmonary hemorrhage in horses: American College of Veterinary Internal Medicine consensus statement.»։ Journal of Veterinary Internal Medicine / American College of Veterinary Internal Medicine 29 (3): 743–58։ PMC 4895427։ PMID 25996660։ doi:10.1111/jvim.12593 
  8. 8,0 8,1 «Furosemide»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 17 March 2011-ին։ Վերցված է 3 April 2011 
  9. Rossi S, ed. (2004)։ Australian Medicines Handbook 2004 (5th ed.)։ Adelaide, S.A.: Australian Medicines Handbook Pty Ltd։ ISBN 978-0-9578521-4-3 
  10. BMC Nephrol. 2012 Aug 29;13:92. doi: 10.1186/1471-2369-13-92.The added-up albumin enhances the diuretic effect of furosemide in patients with hypoalbuminemic chronic kidney disease: a randomized controlled study. Phakdeekitcharoen B1, Boonyawat K Ann Pharmacother. 2003 May;37(5):695-700. Combined furosemide and human albumin treatment for diuretic-resistant edema. Elwell RJ1, Spencer AP, Eisele G
  11. «British National Formulary»։ Վերցված է 9 November 2018 
  12. 12,0 12,1 12,2 Ponto LL, Schoenwald RD (May 1990)։ «Furosemide (frusemide). A pharmacokinetic/pharmacodynamic review (Part I).»։ Clinical Pharmacokinetics 18 (5): 381–408։ PMID 2185908։ doi:10.2165/00003088-199018050-00004 
  13. Oh SW, Han SY (June 2015)։ «Loop Diuretics in Clinical Practice.»։ Electrolyte & Blood Pressure 13 (1): 17–21։ PMC 4520883։ PMID 26240596։ doi:10.5049/EBP.2015.13.1.17 
  14. Katta N, Balla S, Alpert MA (July 2016)։ «Does Long-Term Furosemide Therapy Cause Thiamine Deficiency in Patients with Heart Failure? A Focused Review.»։ The American Journal of Medicine 129 (7): 753.e7–753.e11։ PMID 26899752։ doi:10.1016/j.amjmed.2016.01.037 
  15. «Use of furosemide and hearing loss in neonatal intensive care survivors»։ Am J Perinatol 21 (6): 329–32։ 2004։ PMID 15311369։ doi:10.1055/s-2004-831887 
  16. BNF 45 March 2003
  17. «UpToDate»։ www.uptodate.com։ Վերցված է 2018-11-06 
  18. Brand name:Lasix - Generic name: Furosemide Prescription Drug Information, Side Effects - PDRHealth
  19. Dowd Frank J, Johnson Bart, Mariotti Angelo (3 September 2016)։ Pharmacology and Therapeutics for Dentistry - E-Book։ Elsevier Health Sciences։ էջեր 324–326։ ISBN 9780323445955։ Վերցված է 4 November 2017 
  20. «Selective antagonist for the cerebellar granule cell-specific gamma-aminobutyric acid type A receptor»։ Mol. Pharmacology. 47 (2): 283–9։ 1995։ PMID 7870036 
  21. «Developmental changes of inhibitory synaptic currents in cerebellar granule neurons: role of GABA(A) receptor alpha 6 subunit»։ J. Neurosci. 16 (11): 3630–40։ 1996։ PMID 8642407։ Արխիվացված օրիգինալից 2007-09-27-ին 
  22. «Functional characterization of human gamma-aminobutyric acidA receptors containing the alpha 4 subunit»։ Mol. Pharmacol. 50 (3): 670–8։ 1996։ PMID 8794909 
  23. AMA Department of Drugs: Drug Evaluations Subscription, American Medical Association, Chicago, IL, 1990.
  24. Knoben JE & Anderson PO (Eds): Handbook of Clinical Drug Data, 6th. Drug Intelligence Publications, Inc, Hamilton, IL, 1988.
  25. 25,0 25,1 25,2 25,3 Product Information: Lasix(R), furosemide. Aventis Pharmaceuticals, Bridgewater, NJ, 2004.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 Gilman AG, Rall TW, Nies AS, et al (Eds): Goodman and Gilman's The Pharmacological Basis of Therapeutics, 8th. Pergamon Press, New York, NY, 1990.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Kelly M. R., Cutler R. E., Forrey A. W., Kimpel B. M. (February 1974)։ «Pharmacokinetics of orally administered furosemide»։ Clinical Pharmacology and Therapeutics 15 (2): 178–186։ ISSN 0009-9236։ PMID 4812154 
  28. Verbeeck R. K., Patwardhan R. V., Villeneuve J. P., Wilkinson G. R., Branch R. A. (June 1982)։ «Furosemide disposition in cirrhosis»։ Clinical Pharmacology and Therapeutics 31 (6): 719–725։ ISSN 0009-9236։ PMID 7075120 
  29. Chaturvedi P. R., O'Donnell J. P., Nicholas J. M., Shoenthal D. R., Waters D. H., Gwilt P. R. (March 1987)։ «Steady state absorption kinetics and pharmacodynamics of furosemide in congestive heart failure»։ International Journal of Clinical Pharmacology, Therapy, and Toxicology 25 (3): 123–128։ ISSN 0174-4879։ PMID 3557737 
  30. Brater D.C. (1991)։ «Clinical Pharmacology of Loop Diuretics»։ Drugs (անգլերեն) 41 (Supplement 3): 14–22։ ISSN 0012-6667։ PMID 1712712։ doi:10.2165/00003495-199100413-00004 
  31. Haegeli Laurent, Brunner-La Rocca Hans Peter, Wenk Markus, Pfisterer Matthias, Drewe Jürgen, Krähenbühl Stephan (December 2007)։ «Sublingual administration of furosemide: new application of an old drug»։ British Journal of Clinical Pharmacology 64 (6): 804–809։ ISSN 1365-2125։ PMC 2198789։ PMID 17875188։ doi:10.1111/j.1365-2125.2007.03035.x 
  32. AHFS Drug Information 2004. McEvoy GK, ed. Furosemide. American Society of Health-System Pharmacists; 2004: 2260-4.
  33. «Naming human medicines»։ Արխիվացված օրիգինալից 2010-04-27-ին։ Վերցված է 2009-11-18 
  34. Kittleson Mark, Kienle Richard (1998)։ Small Animal Cardiovascular Medicine։ ISBN 978-0-8151-5140-1 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aventis Pharma (1998). Lasix Approved Product Information. Lane Cove: Aventis Pharma Pty Ltd.
  • Barbara Forney (2007)։ Understanding Equine Medications, Revised Edition (Horse Health Care Library)։ Eclipse Press։ ISBN 978-1-58150-151-3 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]