Լիդոկաին
| Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
|---|---|
| Կենսամատչելիություն | 35% (ներքին ընդունման) 3% (տեղային) |
| Նյութափոխանակություն | Լյարդ[1], 90% CYP3A4 |
| Կիսատրոհման պարբերություն | 1,5-2 ժամ |
| Դուրսբերում | երիկամներով |
| Նույնացուցիչներ | |
| CAS համար | 137-58-6 |
| PubChem CID | 3676 |
| DrugBank | DB00281 |
| CompTox Dashboard (EPA) | |
| ECHA InfoCard | 100.004.821 |
Լիդոկաին, հայտնի է նաև որպես լիգնոկաին, դեղանյութ, որն օգտագործվում է տեղային անզգայացման նպատակով[2]։ Այն օգտագործվում է փորոքային հաճախասրտության դեպքում և նյարդերի պաշարման համար[1][2]։ Լիդոկաինը՝ խառնված քիչ քանակությամբ ադրենալինի (էպինեֆրին) հետ, մեծ չափաբաժիններով օգտագործվում է անզգայացման համար, արյունահոսությունը դադարեցնելու և անզգայացման ազդեցությունը երկարացնելու համար[2]։ Պրեպարատի ներարկման դեպքում, ազդեցությունը սկսվում է դրսևորվել չորս րոպեից և պահպանվում է մեկ ու կես ժամից մինչև երեք ժամ[2][3]։ Լիդոկաինի պրեպարատները կարող են օգտագործվել նաև անմիջապես մաշկի կամ լորձաթաղանթների վրա՝ տվյալ դաշտը անզգայացնելու նպատակով[2]։
Ներերակային ընդունման հիմնական կողմնակի ազդեցություններն են քնկոտությունը, մկանային ջղաձգումները, շփոթվածությունը, տեսողության սրության փոփոխությունը, զգայության կորուստ, ականջներում զնգոցը և փսխումը[1]։ Կարող է պատճառ դառնալ ցածր զարկերակային ճնշման և սրտի ոչ կանոնավոր ռիթմի[1]։ Կա վրդովմունք այն մասին, որ լիդոկաինի ներհոդային ներարկման դեպքում դիտվում է աճառի վնասում[2]։ Հղիության ընթացքում լիդոկաինի օգտագործման հակացուցումներ չկան[1]։ Ցածր դեղաչափեր կարղ են օգտագործվել այն մարդկանց մոտ, ովքեր ունեն լյարդի հետ կապված խնդիրների[1]։ Ընդհանուր առմամբ, լիդոկաինը անվտանգ է օգտագործման համար այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ալերգիա հանդեպ տետրակաինը և բենզոկաինը[2]։ Լիդոկաինը Ib դասի հակաառիթմիկ դեղամիջոց է[1]։ Պաշարում է նատրիումական անցուղիների աշխատանքը և դրանով հանդերձ նվազեցնում է սրտի կծկումների հաճախականությունը[1]։ Երբ լիդոկաինը օգտագործվում է որպես տեղային անզգայացնող միջոց, զգացող նեյրոնները չեն կարող ազդակները հաղորդել ուղեղին[2]։
Լիդոկաինը հայտնաբերվել է 1946 թվականին, վաճառքի է հանվել 1948 թվականին[4]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակեպության հիմնական դեղերի ցանկում, որպես ամենաարդյունավետ և անվտանգ միջոց, որն անհրաժեշտ է առողջապահության համակարգում[5]։ Այս դեղն առկա է նաև ջեներիկ տարբերակով, և շատ թանկ չէ[2][6]։ 2014 թվականին զարգացող երկրներում 20 մլ դեղի պարունակությամբ սրվակի մեծածախ արժեքը $1.05 էր[7]։ Վաճառքային անուններից է Քսիլոկաինը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 «Lidocaine Hydrochloride (Antiarrhythmic)». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 «Lidocaine Hydrochloride (Local)». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ David Skinner, Andrew Swain, Rodney Peyton & Colin Robertson, ed. (1997). «Analgesia and anaesthesia». Cambridge Textbook of Accident and Emergency Medicine. Project co-ordinator, Fiona Whinster. Cambridge, UK: Cambridge University Press. էջ 194. ISBN 9780521433792. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite book}}: Cite uses deprecated parameter|authors=(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Scriabine, Alexander (1999). «Discovery and development of major drugs currently in use». In Ralph Landau, Basil Achilladelis & Alexander Scriabine (ed.). Pharmaceutical Innovation: Revolutionizing Human Health. Philadelphia: Chemical Heritage Press. էջ 211. ISBN 9780941901215. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 22. ISBN 9781284057560.
- ↑ «Lidocaine HCL». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.