Կարբամազեպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Կարբամազեպին
Carbamazepine.svg
Նույնացուցիչներ
CAS համար298-46-4
PubChem CID2554
DrugBank00564
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.005.512 Խմբագրել Վիքիդատայում

Կարբամազեպին (ԿԲԶ), վաճառվում է Տեգրետոլ անվան տակ, հակացնցումային դեղ, որը հիմանկանում օգտագործվում է էպիլեպսիայի և նեյրոպաթիկ ցավի բուժման համար։ Այն արդյունավետ չէ աբսենս և միոկլոնալ գրոհների համար[1]։ Այլ դեղերի հետ այն օգտագործվում է շիզոֆրենիայի բուժման մեջ և որպես երկրորդ շարքի միջոց՝ երկբևեռ խանգարման ժամանակ[1]։ Կարբամազեպինը գործում է ինչպես ֆենիտոինը և վալպրոատը[2][3]։

Հաճախակի կողմնակի ազդեցություններն ընդգրկում են սրտխառնոցը և քնկոտությունը[1]։ Լուրջ կողմնակի ազդեցությունները կարող են ներառել մաշկի ցանավորում, ոսկրածուծի ֆունկցիայի ընկճում, ինքանասպանության մտքեր կամ շփոթություն[1]։ Այն չպետք է օգտագործեն ոսկրածուծի հետ խնդիրներ ունեցածները[1]։ Հղիության ժամանակ օգտագործումը կարող է վնասել երեխային, այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում ընդհատել դեղի ընդունումը հղի կանանց, ովքեր ունեն ցնցման գրոհներ[1]։ Օգտագործումը կրծքով կերակրման ժամանակ խորհուրդ չի տրվում[1]։ Խնամքի կարիք ունեն հատկապես երիկամի կամ լյարդի խնդիրներ ունեցողները[1]։

Կարբամազեպինը հայտնաբերվել է 1953 թվականին շվեյցարացի քիմիկոս Վոլթեր Շինդլերի կողմից[4]։ Առաջին անգամ այն վաճառվել է 1962 թվականին[5]։ Այն հասանելի է որպես ունիվերսալ բուժում[6]։ Այն ներառված է Համաշխարհային առողջապահության կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում, որպես արդյունավետ և ապահով միջոց՝ առողջապահական համակարգում[7]։ Զարգացող երկրներում դեղորայքի արժեքը կազմել է 0,01–0,07 ԱՄՆ դոլար 1 դեղաչափի համար 2014 թվականին[8]։ 2016 թվականին այն 197-րդ ամենահաճախ նշանակված դեղն էր ԱՄՆ-ում, ավելի քան 2 մլն նշանակմամբ[9]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեգրետոլ 200 մգ (արտադրված է Նոր Զելանդիայում)

Կարբամազեպինը հիմնականում օգտագործվում է ցնցումային խանգարումների և նեյրոպաթիկ ցավի բուժման համար[1]։ Այն օգտագործվում է նաև որպես երկրորդ շարքի դեղ երկբևեռ խանգարման ժամանակ և հակափսիխոզային միջոցի հետ կիրառվում է շիզոֆրենիայի որոշ դեպքերի բուժման մեջ, երբ հակափսիխոզայինով մոնոթերապիան ձախողվել է[1][10]։ Այն արդյունավետ չէ աբսենս և միոկլոնալ գրոհների համար[1]։

ԱՄՆ-ում Սննդի և դեղորայքի ասոցիացիայի թույլատրած բժշկական կիրառություններն են էպիլեպսիան (ներառում է մասնակի, տարածուն տոնիկ-կլոնիկ և խառը ցնցման գրոհները), եռվորյակ նյարդի նևրալգիան և երկբևեռ խանգարման մանիակալ և խառը էպիզոդները[11]։

Համարվում է նաև, որ դեղն արդյունավետ է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի ժամանակ[12]։

2014 թվականից սկսած, դեղի բացթողման վերահսկման ձևակերպմամբ պայմանավորված՝ հասանելի դարձան նախնական վկայություններ դեղի կողմնակի ազդեցությունների նվազման մասին և ոչ հստակ վկայություն կապված արդյունավետության փոփոխության հետ[13]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում կարբամազեպինի պիտակը պարունակում է զգուշացումներ պայմանավորված․

  • օրգանիզմի կողմից էրիթրոցիտների և թրոմբոցիտների արտադրության վրա ազդեցությամբ․ հազվադեպ պատահում են մեծամասշտաբ ազդեցություններ ապլաստիկ անեմիայի և ագրանուլոցիտոզի դեպքերի ձևով, ավելի հաճախ պատահում են փոփոխություններ, ինչպիսիք են լեյկոցիտների և թրոմբոցիտների քանակի նվազում, բայց այս փոփոխությունները չեն հարաճում ավելի լուրջ խնդիրների[14]
  • ինքնասպանությունների ռիսկի բարձրացմամբ[14]
  • հիպոնատրիեմիայի և հակամիզամուղ հորմոնի անադեկվատ արտազատման համախտանիշի զարգացման ռիսկի բարձրացմամբ[14][15]
  • ցնցումների ռիսկի բարձրացմամբ, եթե անձը կտրուկ դադարեցրել է դեղի ընդունումը[14]
  • հղի կանանց, դեղի ընդունման դեպքում, պտղի բնածին անոմալիաների ռիսկի բարձրացմամբ, ինչպիսիք են ողնաշարի ճողվածքը (սպինա բիֆիդա) և զարգացման խանգարումները[14][16]։

Տարածված կողմնակի ազդեցությունները կարող են ներառել քնկոտություն, գլխապտույտ, գլխացավեր և միգրեն, շարժողական կոորդինացիայի խանգարումներ, սրտխառնոց, փսխում և/կամ փորկապություն։ Կարբամազեպինի ընդունման ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է բերել կենտրոնական նյարդային համակարգի խորը ընկճմանը[14]։ Ավելի քիչ հանդիպող կողմնակի ազդեցություններից են ցնցումների ռիսկի բարձրացումը խառը ցնցումային խանգարումներ ունեցողների մոտ[17], սրտի ռիթմի խանգարումները, աղոտ կամ երկակի տեսողությունը[14]։ Նաև, հազվադեպ հանդիպում են լսողական կողմնակի ազդեցություններ, ուստի հիվանդները ընկալում են հնչյունները մեկ կիսատոն ցածր, քան նախկինում․ այս անսովոր կողմնակի ազդեցությունը դեպքերի մեծամասնությունում անցնում է, երբ անձը դադարեցնում է կարբամազեպինի ընդունումը[18]։

Փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբամազեպինն ունի փոխազդեցությունների ներուժ․ պետք է զգուշավորություն պահպանել այլ դեղերի հետ համատեղման դեպքում, ինչպիսիք են այլ հակալեպտիկները և տրամադրության կայունացուցիչները[11]։ Կարբամազեպինի ցածր մակարդակ դիտվում է, երբ նշանակվում է ֆենոբարբիտալի, ֆենիտոինի կամ պրիմիդոնի հետ, ինչը կարող է բերել ցնցման հանկարծակի գրոհների։ Կարբամազեպինը, որպես CYP450-ի խթանիչ, կարող է բարձրացնել շատ դեղերի քլիրենսը, նվազեցնելով դրանց խտությունն արյան մեջ մինչև մինչթերապևտիկ մակարդակ և սահմանափակելով դրանց ցանկալի ազդեցությունը[19]։ Դեղերի շարքը, որոնք արագ մետաբոլիզվում են կարբամազեպինի հետ ներառում է վարֆարինը, լամոտրիգինը, ֆենիտոինը, թեոֆիլինը և վալպրոաթթուն[11]։ Դեղերը, որոնք դանդաղեցնում են կարբամազեպինի մետաբոլիզմը, այլ կերպ ասած բարձրացնում են դրա մակարդակն արյան մեջ, հանդիսանում են էրիթրոմիցինը[20], ցիմետիդինը, պրոպոքսիֆենը և կալցիումական անցուղիների պաշարիչները[11]։ Կարբամազեպինը նաև բարձրացնում է հղիությունը կանխարգելող հորմոնների մետաբոլիզմը և կարող է նվազեցնել դրանց արդյունավետությունը՝ բերելով անցանկալի հղիությունների[11]։ Որպես ցիտոքրոմ P450 ֆերմենտը խթանող դեղ, այն արագացնում է շատ բենզոդիազեպինների դուրսբերումն օրգանիզմից և նվազեցնում դրանց գործունեությունը[21]։

Վալպրոաթթուն և վալնոկտամիդը, երկուսն էլ արգելակում են միկրոսոմալ էպօքսիդ հիդրոլազը (ՄԷՀ)՝ ֆերմենտ, որը պատասխանատու է կարբամազեպին-10,11 էպօքսիդի ճեղքման համար մինչև ոչ ակտիվ մետաբոլիտներ[22]։ Արգելակելով ՄԷՀ-ը՝ վալպրոաթթուն և վալնոկտամիդը հարուցում են կարբամազեպինի ակտիվ մետաբոլիտների քանակի բարձրացում, դրա ազդեցության երկարացում և արտազատման հետաձգում։

Թուրինջի հյութը բարձրացնում է կարբամազեպինի կենսամատչելիությունը, արգելակելով CYP3A4 ֆերմենտը աղիքի պատում և լյարդում[14]։ Կարբամազեպինը բարձրացնում է մեթադոնի փոխարկումը՝ հարուցելով արյան մակարդակի նվազում[23]։

Ֆարմակոգենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու լեյկոցիտային հակածնի(HLA) B*1502 ալել ունեցողները կարբամազեպինային թերապիայի հետևանքով հակված են ձեռք բերել Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ կամ վերնամաշկային տոքսիկ նեկրոլիզ[14]։ Կախված հետազոտված բնակչության քանակից, պարզ է դարձել, որ մարդկանց մոտ, ովքեր ունեն այդ ալելը, երկու, երեք և նույնիսկ չորս անգամ ավելի մեծ է Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշի և վերնամաշկային տոքսիկ նեկրոլիզի զարգացման հավանականությունը[24][25]։ HLA-B*1502-ը համդիպում է բացառապես ասիական արմատներ ունեցող մարդկանց մոտ և շատ քիչ կամ գրեթե չի հանդիպում եվրոպական, ճապոնական, կորեական և աֆրիկյան հասարակություններում[14][26]։ Այնուամենայնիվ, պարզվել է, որ HLA-A*31:01 ալելի կրելը ունի մեծ կանխատեսողական նշանակություն ճապոնացիների, չինացիների, կորեացիների և եվրոպացիների մոտ կարբամազեպինի օգտագործումից մեղմ և սուր կողմնակի ազդեցությունների ի հայտ գալու հարցում, ինչպիսիք են DRESS (դեղի ազդեցությամբ էոզինոֆիլիա և համակարգային նշանների արտահայտում) համախտանիշի մաշկային սուր արտահայտությունները[25][27]։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբամազեպինը համեմատաբար դանդաղ, բայց լավ ներծծվող դեղ է մարսողական ճանապարհով ընդունելու դեպքում։ Եզակի դեղաչափի կիրառման դեպքում, պլազմայում դրա կիսակյանքը 30 ժամ է, բայց այն լյարդի ֆերմենտների հզոր խթանիչ է և շարունակական օգտագործումը նվազեցնում է դրա կիսակյանքը պլազմայում մինչև 15 ժամ։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբամազեպինը նատրիումական անցուղիների պաշարիչ է[28]։ Այն ընտրողաբար կապվում է պոտենցիալ կախյալ նատրիումական անցուղիներին դրանց ինակտիվ վիճակում, ինչը կանխում է գործողության պոտենցիալի առաջացումը։ Կարբամազեպինն ունի ազդեցություն սերոտոնինային համակարգի վրա, բայց չկան հստակ տեղեկություններ այդ ազդեցության հետևանքի մասին հակացնցումային հատկության վրա։ Կա վկայություն, դրա՝ սերոտոնինի արտազատումը և հետզավթումն արգելակող ազդեցության մասին[29][30][31]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբամազեպինը հատնաբերվել է քիմիկոս Վոլթեր Շինդլերի կողմից Բազելում, Շվեյցարիա գտնվող դեղագործական կազմակերպություն J. R. Geigy AG-ում (ներկայումս՝ Novartis) 1953 թվականին[32][33]։ Այն առաջին անգամ վաճառքի է հանվել 1963 թվական-ին «Տեգրետոլ» անվան տակ, միևնույն ժամանակ նաև ներկայացվել է դրա՝ եռվորյակ նյարդի նևրալգիայի բուժման մեջ կիրառությունը (նախկինում հայտնի էր որպես եռվորյակի տիկ)[32]։ 1965 թվականից Միացյալ Թագավորությունում այն օգտագործվում է որպես հակացնցումային և հակաէպիլեպտիկ միջոց և 1968թվականից դրա կիրառությունը ընդունվել է նաև ԱՄՆ-ում[1]։

1971 թվականին բժիշկներ Տակեզակին և Հանաոկան առաջին անգամ օգտագործել են կարբամազեպինը` կառավարելու համար մոլուցքները, որոնք չէին ենթարկվում հասկափսիխոզային միջոցներով բուժմանը (այդ ժամանակաշրժանում Ճապոնիայում հասանելի չէր լիթիումը)։ Բժիշկ Օկուման, աշխատելով անկախ վերոնշյալ բժիշկներից, հաջողությամբ կատարել է նույնը։ Քանի որ նրանք նաև էպիլեպտաբաններ էին, նրանք որոշակիորեն ծանոթ էին այս դեղի հակաագրեսիոն ազդեցություններին։ 1970-ականներից կարբամազեպինը հետազոտվել է երկբևեռ խանգարումների բուժման համար[34]։

Ազդեցությունը շրջակա միջավայրի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբամազեպինը հայտնաբերվել է կեղտաջրերի հոսքում[35]։ Լաբորատոր հետազոտություններ են կատարվել հասկանալու համար կարբամազեպինի կուտակումը տիղմաջրերով ոռոգվող հողերում աճող բույսերի մեջ, որը տարբերվում է կախված կարբամազեպինի խտությունից տիղմաջրերում և տիղմաջրերի խտությունից հողում։ Հաշվի առնելով միայն հետազոտությունները, որոնք օգտագործել են սովորաբար հանդիպող խտությունները, 2014 թվականին կատարված անդրադարձը ցույց է տվել, որ կարբամազեպինի խտությունը բույսերում, որոնք աճում են տիղմաջրերով ոռոգվող հողերում, մարդու առողջության վրա չունի նշանակալի ազդեցություն[35]։

Բրենդային անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբամազեպինը հասանելի է ամբողջ աշխարհով մեկ տարբեր բրենդային անվանումների ներքո[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Carbamazepine»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2015-02-27-ին։ Վերցված է 28 Mar 2015 
  2. Nolan SJ, Marson AG, Weston J, Tudur Smith C (ապրիլի 28, 2016)։ «Phenytoin versus valproate monotherapy for partial onset seizures and generalised onset tonic-clonic seizures: an individual participant data review»։ The Cochrane Database of Systematic Reviews 4: CD001769։ PMID 27123830։ doi:10.1002/14651858.CD001769.pub3 
  3. Nevitt SJ, Marson AG, Weston J, Tudur Smith C (փետրվարի 27, 2017)։ «Carbamazepine versus phenytoin monotherapy for epilepsy: an individual participant data review.»։ The Cochrane Database of Systematic Reviews 2: CD001911։ PMID 28240353։ doi:10.1002/14651858.CD001911.pub3 
  4. Smith Howard S. (2009)։ Current therapy in pain։ Philadelphia: Saunders/Elsevier։ էջ 460։ ISBN 9781416048367։ Արխիվացված օրիգինալից 2016-03-05-ին 
  5. Moshé Solomon (2009)։ The treatment of epilepsy (3 ed.)։ Chichester, UK: Wiley-Blackwell։ էջ xxix։ ISBN 9781444316674։ Արխիվացված օրիգինալից 2016-03-05-ին 
  6. Principles and practice of stereotactic radiosurgery։ New York: Springer։ 2008։ էջ 536։ ISBN 9780387710709։ Արխիվացված օրիգինալից 2016-03-05-ին 
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  8. «Carbamazepine»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին։ Վերցված է դեկտեմբերի 2, 2015 
  9. «The Top 300 of 2019»։ clincalc.com։ Վերցված է դեկտեմբերի 22, 2018 
  10. «Comparison of carbamazepine and lithium in treatment of bipolar disorder: a systematic review of randomized controlled trials»։ Hum Psychopharmacol 24 (1): 19–28։ January 2009։ PMID 19053079։ doi:10.1002/hup.990 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Lexi-Comp (February 2009)։ «Carbamazepine»։ The Merck Manual Professional։ Արխիվացված օրիգինալից 2010-11-18-ին  Retrieved on May 3, 2009.
  12. Millichap J Gordon (մարտի 1, 1996)։ «Carbamazepine: A Therapy for ADHD»։ Pediatric Neurology Briefs 10 (3): 20։ doi:10.15844/pedneurbriefs-10-3-5 
  13. Powell Graham, Saunders Matthew, Rigby Alexandra, Marson Anthony G. (2016-12-08)։ «Immediate-release versus controlled-release carbamazepine in the treatment of epilepsy»։ The Cochrane Database of Systematic Reviews 12: CD007124։ ISSN 1469-493X։ PMID 27933615։ doi:10.1002/14651858.CD007124.pub5 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 14,9 «Carbamazepine Drug Label»։ Արխիվացված օրիգինալից 2014-12-08-ին 
  15. Gandelman MS (March 1994)։ «Review of carbamazepine-induced hyponatremia»։ Progress in Neuro-psychopharmacology & Biological Psychiatry 18 (2): 211–33։ PMID 8208974։ doi:10.1016/0278-5846(94)90055-8 
  16. Jentink J, Dolk, H, Loane, MA, Morris, JK, Wellesley, D, Garne, E, de Jong-van den Berg, L, EUROCAT Antiepileptic Study Working Group (2010-12-02)։ «Intrauterine exposure to carbamazepine and specific congenital malformations: systematic review and case-control study»։ BMJ 341: c6581։ PMC 2996546։ PMID 21127116։ doi:10.1136/bmj.c6581 
  17. Lige Liu, Thomas Zheng, Margaret J. Morris, Charlott Wallengren, Alison L. Clarke, Christopher A. Reid, Steven Petrou, Terence J. O'Brien (2006)։ «The Mechanism of Carbamazepine Aggravation of Absence Seizures»։ JPET 319 (2): 790–798։ PMID 16895979։ doi:10.1124/jpet.106.104968։ Արխիվացված օրիգինալից 2015-06-25-ին 
  18. «Carbamazepine-induced transient auditory pitch-perception deficit»։ Pediatr Neurol 35 (2): 131–4։ Aug 2006։ PMID 16876011։ doi:10.1016/j.pediatrneurol.2006.01.011 
  19. «eMedicine - Toxicity, Carbamazepine»։ Արխիվացված օրիգինալից 2008-08-04-ին 
  20. «Erythromycin-induced carbamazepine toxicity: a continuing problem»։ Arch Pediatr Adolesc Med 149 (1): 99–101։ January 1995։ PMID 7827672։ doi:10.1001/archpedi.1995.02170130101025։ Արխիվացված օրիգինալից 2010-11-18-ին 
  21. Moody D (2004)։ «Drug interactions with benzodiazepines»։ Handbook of Drug Interactions: a Clinical and Forensic Guide։ Humana։ էջեր 3–88։ ISBN 978-1-58829-211-7 
  22. Gonzalez Frank J., Robert H. Tukey (2006)։ «Drug Metabolism»։ in Laurence Brunton, John Lazo, Keith Parker։ Goodman & Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (11th ed.)։ New York: McGraw-Hill։ էջ 79։ ISBN 978-0-07-142280-2 
  23. Schlatter J, Madras JL, Saulnier JL, Poujade F (սեպտեմբերի 4, 1999)։ «Interactions médicamenteuses avec la méthadone» [Drug interactions with methadone]։ Presse Médicale (French) 28 (25): 1381–4։ PMID 10506872 
  24. Kaniwa N, Saito Y (June 2013)։ «Pharmacogenomics of severe cutaneous adverse reactions and drug-induced liver injury»։ Journal of Human Genetics 58 (6): 317–26։ PMID 23635947։ doi:10.1038/jhg.2013.37 
  25. 25,0 25,1 Amstutz U, Shear NH, Rieder MJ, Hwang S, Fung V, Nakamura H, Connolly MB, Ito S, Carleton BC, CPNDS clinical recommendation group (April 2014)։ «Recommendations for HLA-B*15:02 and HLA-A*31:01 genetic testing to reduce the risk of carbamazepine-induced hypersensitivity reactions»։ Epilepsia 55 (4): 496–506։ PMID 24597466։ doi:10.1111/epi.12564 
  26. Leckband SG, Kelsoe JR, Dunnenberger HM, George AL Jr, Tran E, Berger R, Müller DJ, Whirl-Carrillo M, Caudle KE, Pirmohamed M, Clinical Pharmacogenetics Implementation Consortium (September 2013)։ «Clinical Pharmacogenetics Implementation Consortium guidelines for HLA-B genotype and carbamazepine dosing»։ Clinical Pharmacology and Therapeutics 94 (3): 324–8։ PMC 3748365։ PMID 23695185։ doi:10.1038/clpt.2013.103 
  27. «Pharmacogenomics of off-target adverse drug reactions»։ British Journal of Clinical Pharmacology 83 (9): 1896–1911։ 2017։ PMC 5555876 ։ PMID 28345177։ doi:10.1111/bcp.13294 
  28. «Mechanisms of Action of Antiseizure Drugs and the Ketogenic Diet»։ Cold Spring Harb Perspect Med 6 (5): a022780։ 2016։ PMC 4852797։ PMID 26801895։ doi:10.1101/cshperspect.a022780 
  29. Dailey JW, Reith ME, Steidley KR, Milbrandt JC, Jobe PC (1998)։ «Carbamazepine-induced release of serotonin from rat hippocampus in vitro»։ Epilepsia 39 (10): 1054–63։ PMID 9776325։ doi:10.1111/j.1528-1157.1998.tb01290.x 
  30. Dailey JW, Reith ME, Yan QS, Li MY, Jobe PC (հունիսի 11, 1997)։ «Carbamazepine increases extracellular serotonin concentration: lack of antagonism by tetrodotoxin or zero Ca2+»։ European Journal of Pharmacology 328 (2–3): 153–62։ PMID 9218697։ doi:10.1016/s0014-2999(97)83041-5 
  31. Kawata Yuko, Okada Motohiro, Murakami Takuya, Kamata Akihisa, Zhu Gang, Kaneko Sunao (2001)։ «Pharmacological discrimination between effects of carbamazepine on hippocampal basal evoked serotonin release»։ British Journal of Pharmacology 133 (4): 557–567։ PMC 1572811։ PMID 11399673։ doi:10.1038/sj.bjp.0704104 
  32. 32,0 32,1 D.F. Scott. "Carbamazepine". Chapter 8 in The History of Epileptic Therapy: An Account of How Medication was Developed. History of Medicine Series. CRC Press, 1993 9781850703914
  33. «Über Derivate des Iminodibenzyls»։ Helvetica Chimica Acta 37 (2): 472–83.։ 1954։ doi:10.1002/hlca.19540370211 
  34. «A history of investigation on the mood stabilizing effect of carbamazepine in Japan»։ Psychiatry Clin. Neurosci. 52 (1): 3–12։ February 1998։ PMID 9682927։ doi:10.1111/j.1440-1819.1998.tb00966.x 
  35. 35,0 35,1 Prosser R.S., Sibley P.K. (February 2015)։ «Human health risk assessment of pharmaceuticals and personal care products in plant tissue due to biosolids and manure amendments, and wastewater irrigation»։ Environment International 75: 223–233։ ISSN 0160-4120։ PMID 25486094։ doi:10.1016/j.envint.2014.11.020 
  36. drugs.com drugs.com international listings for carbamazepine Archived 2015-06-19 at the Wayback Machine. Page accessed June 3, 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]